Այս հոդվածը կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օֆենբախ (այլ կիրառումներ)։

Ժակ Օֆենբախ (ազգանունը` Էբերշտ, ֆր.՝ Jacques Offenbach, հունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - հոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…], Փարիզ[5][3]), ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը։ Ծագումով գերմանացի հրեայի ընտանիքից է։ 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոնների կողմից։

Ժակ Օֆենբախ
Բնօրինակ անունֆր.՝ Jacques Offenbach
Ի ծնե անունգերմ.՝ Jakob Eberst Offenbach
Ծնվել էհունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…]
Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3]
Երկիր Ֆրանսիա և  Պրուսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…] (61 տարեկան)
Փարիզ[5][3]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Ժանրերօպերա, opéra bouffe?, օպերետ և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, թավջութակահար, դիրիժոր և impresario
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրThéâtre de l'Ambigu-Comique?, Օպերա-կոմիկ, Բուֆ-Փարիզյեն թատրոն, Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինHerminia de Alcain?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jacques Offenbach Վիքիպահեստում

Օֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» (1858), «Չքնաղ Հեղինեն» (1864), «Պերիկոլան» (1868)։ Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա (ըստ Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի կյանքի և ստեղծագործությունների), որը սակայն չի հասցրել ամբողջությամբ ավարտել։

Ծանոթագրություններ խմբագրել