Ժուլիանա Իմաի (պորտ.՝ Juliana Imai, փետրվարի 27, 1985(1985-02-27), Cruzeiro do Oeste, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի մոդել[1]։

Ժուլիանա Իմաի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1985(1985-02-27) (39 տարեկան)
ԾննդավայրCruzeiro do Oeste, Պարանա, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել
 Juliana Imai Վիքիպահեստում

Ժուլիանայի նախնիները հայրական գծով պորտուգալացիներ են, մայրական գծով՝ ճապոնացիներ[2]։ Նա որպես մոդել սկսել է աշխատել դեռահասության շրջանից, երբ ընդամենը 13 տարեկան է եղել։ Ներկայումս ամենապահանջված բրազիլացի մոդելներից մեկն է համարվում[3]։ Աշխատել է Dior-ի, Gucci-ի, Dolce & Gabbana-ի, Vogue Paris-ի և հանրահայտ այլ բրենդների համար։ 2007 թվականի մայիս ամսից դարձել է Victoria's Secret-ի հրեշտակներից մեկը՝ փոխարինելով Ժիզել Բունդխենին։

Մասնակցել է Dolce & Gabbana-ի, Gucci-ի, Christian Dior-ի, Ջանֆրանկո Ֆոռեի, Ջորջո Արմանիի, Վիվիեն Վեստվուդի, Բեթսի Ջոնսոնի նորաձևության տների դիզայներների կազմակերպած ցուցադրություններին։ Բացի այդ, եղել է Գվեն Ստեֆանիի և Jay-Z-ի նորաձևության գծերի դեմքը։ Նրա լուսանկարները լույս են տեսել Վոգ, Elle, Maire Claire ամսագրերում։

Իմաին որոշ ժամանակ ապրել է Նյու Յորքում, համագործակցել Ֆորդ Մոդելս գործակալության հետ։ Ապրել ու աշխատել է նաև Փարիզում, Բարսելոնայում, Սիեթլում, Ամստերդամում։

Անձնական կյանք խմբագրել

Ժուլիանա Իմաին ամուսնացած է եղել։ Ունի մեկ որդի։ Բուդդայականություն է դավանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://umust.com.br/page/21/?lang=pt(չաշխատող հղում) |titulo=A loja está temporariamente fora de serviço | U-Must |acessodata=2021-02-27 |website=umust.com.br}}
  2. [1] Profil modelki w FMD
  3. http://caras.uol.com.br/noticia/juliana-imai-maturidade-aos-22-anos#image0%7Ctitulo=Juliana Imai:maturidade aos 22 anos|data=15 de Maio de 2008|acessodata=7 de Junho de 2012|autor=Caras

Արտաքին հղումներ խմբագրել