Ford Modeling գործակալություն, կամ ինչպես հայտնի է այսօր՝ Ford Models, Նյու Յորքում հիմնադրված ամերիկյան միջազգային մոդելային գործակալություն: Այն ստեղծվել է 1946 թվականին՝ Էիլեն Ֆորդի և նրա ամուսնու՝ Ջերարդ Ֆորդի կողմից[1][2]:

Ֆորդ Մոդելս
FORD MODELS Logo.png
Տեսակmodeling agency?
Հիմնադրված է1946
ՀիմնադիրEileen Ford? և Gerard W. Ford?
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունmodeling agency?
Կայքfordmodels.com(անգլ.)

ԸնկերությունԽմբագրել

Ford Models-ը հիմնադրվել է 1946 թվականին՝ Էիլեն Ֆորդի և Ջերարդ «Ջերի» Ֆորդի կողմից: Ford-ն առաջին ընկերությունն էր, որ վճարում էր իր մոդելների ծախսերը՝ արդեն ավարտված, բայց դեռևս չվճարված աշխատանքի համար: Ֆորդերի ընտանիքը Նյու Յորքից հեռու գտնվող պատանի մոդելներին իրենց տանը հյուրընկալելու սովորույթ ուներ[3]:

Ընկերությունը Նյու Յորքի առաջատար գործակալությունն էր, քանի դեռ Ջոն Կասաբլանկան՝ Elite Model Management կազմակերպությունից, բացեց իր ընկերությունը քաղաքում՝ հանգեցնելով 1980-ականների «մոդելների պատերազմին»[4]: Ford-ը, ինչպես 1970-ականների այլ ընկերություններ, պետք է մրցակցեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Women Management, IMG Models և DNA:

Ընկերությունը ներկայացրել է մոդելների մեծ ցուցակ: 1980 թվականին ընկերությունը հիմնեց Ford Supermodel of the World Contest մրցույթը, որն ամեն տարի ողջ աշխարհից գրավում էր 60.000 թեկնածուների: Այսօր մրցույթը գոյություն ունի ամենամյա V/VMan Ford Model Search-ի երկու Visionaire հրապարակումների շնորհիվ:

ՊատմությունԽմբագրել

Էիլենն ու Ջերին բիզնեսն սկսել են իրենց տանը: Նրանց աղջիկը՝ Քեթի Ֆորդը, 1955 թվականին՝ 16 տարի ընկերությունում աշխատելուց հետո, գործի կառավարումը վերցրեց իր վրա: 2007 թվականին Ջոն Կապլանը դարձավ Ford Models-ի գործադիր ղեկավարը[5]։ Ընկերությունը լքելուց հետո Քեթի Ֆորդը դարձավ ստրկության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող Free the Slaves կազմակերպության համաշխարհային պատվիրակը:

Վերջին տարիներին ընկերությունը շերտավորվեց Ford Artists-ի միջոցով՝ վարսերի, դիմահարդարման և զգեստավորման արտադրություններում իր տաղանդը ցույց տալու համար: Այն նաև առաջխաղացում է ապրել մեդիա հարթակի օգնությամբ, որը ներառում է Ford Models Blog-ը, Twitter, Facebook և YouTube կայքերը: Ford Models-ն իր անունն է թողել նաև Random House գրքերի տպագրությունում։ Այն ստեղծել է պատանեկան վեպերի շարք, որը ծառայեց ընկերության հետ աշխատանքը գեղեցկացնելուն[6]:

Ford-ի դերասաններ ու մոդելներԽմբագրել

Վերջին տարիներին ընկերությունը Ford Artists-ի միջոցով հմտացել է նորաձևության արտադրությանը առնչվող տարբեր մասնագիտությունների մեջ: Նրանք ներկայացնում են վարսահարդարներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, նկարիչ-տեխնոլոգներ, փրոփ-ոճաբաններ, լուսանկարիչներ և բեմադրիչներ: Ford Artist-ն իր կայաններն ունի Չիկագոյում ու Մայամիում[7]։

Բացի Նյու Յորքի շտաբից, Ford Model-ն իր գրասենյակներն ունի նաև Փարիզում, Լոս Անջելեսում, Մայամիում, Չիկագոյում և Սքոթսդեյլում, որը հայտնի է որպես Ford RBA (Robert Black Agency)[7]։

ՆերդրումԽմբագրել

2000 թվականին Magnum Sports and Entertainment-ը գնեց ընկերության 80%-ը[8]։ 2007 թվականին Stone Tower Equity Partners ներդրում կատարեց ընկերությունում[5][9]։ Stone Tower-ն այնուհետև վերանվանվեց Altpoint Capital Partners[10]։

Ford ընկերության մոդելներԽմբագրել

Ներկայումս Ford ընկերության պատվիրատուները ներառում են[11][12][13]

  • Ալինա Նակաշիմա
  • Էլիսոն Նիքս
  • Անդրե Զիեհ
  • Անդրեա Պեջիկը
  • Ասիա Քեյթ Դիլոն
  • Բրեդ Քրոենիգ
  • Բրիջեթ Մալքոլմ
  • Կարոլին Տրենտինի
  • Չենինգ Թաթում
  • Չարլին Ալմարվեզ
  • Չարո Ռոնքիլո
  • Սինտիա Դիքեր
  • Դանիել Դի Տոմասո
  • Դևիդ Գանդի
  • Էմանուելա դե Պաուլա
  • Էվանդրո Սոլդատի
  • Հանա Սոուկուպովա
  • Ջոհան Ուրբ
  • Ջոզեպ Լե Տուտոուր
  • Կասեյ Քարիգ
  • Քելի Գալե
  • Քրիս Գրիկաիտե
  • Լարս Բուրմեիստեր
  • Միշել Բեյլի-Գեյթս
  • Միշել Բուսվել
  • Օլիվեր Չեշիր
  • Պաուլ Սքալֆոր
  • Ռադիկա Նեյը
  • Թիսոն Ռիթեր
  • Պրինցես Կեիշա Օմիլանա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Biography for Katie Ford»։ Internet Movie Database։ Վերցված է 2008-09-21 
  2. [1] Archived February 17, 2011, at the Wayback Machine.
  3. Roberta Bernstein (September 8, 1997)։ «Katie Ford»։ People Magazine 48 (10) 
  4. «Living: Come with Me to Casablancas»։ Time։ August 25, 1980։ Վերցված է May 2, 2010 
  5. 5,0 5,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2009-ին։ Վերցված է 2009-05-25 
  6. Stephen Gundle (2008)։ Glamour: A History։ Oxford University press։ էջ 369։ ISBN 9780199210985 
  7. 7,0 7,1 «Ford Artists Website»։ Վերցված է December 10, 2011 
  8. Edward Wong (December 13, 2000)։ «Ford Models Is to Be Taken Over by an Agency for Athletes»։ The New York Times 
  9. ZACHERY KOUWE (December 6, 2007)։ «FUND INJECTS CAPITAL TO AID FORD MODELS»։ The New York Post 
  10. No, No, I Said 'Term Loan,' Not 'Turnpike'
  11. [2]
  12. «Ford Models – New York – Modeling Agency – Profile with contact details and their models on FMD – MVA verified agency»։ Fashionmodeldirectory.com։ Վերցված է 2012-02-18 
  13. Actors-Women, FORD/RBA (Scottsdale) Archived January 29, 2009, at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել