Ժորա Բարսեղյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժորա Արշակի Բարսեղյան, (1946, օգոստոսի 6, Սարչապետ, Լոռու մարզ), հայ գեղանկարիչ, Մովսես Խորենացու մեդալակիր։

Ժորա Բարսեղյան
Ի ծնեԺորա Արշակի Բարսեղյան
Ծնվել էօգոստոսի 6, 1946(1946-08-06) (77 տարեկան)
ԾննդավայրՍարչապետ, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1946 թվականին Կալինինոյի շրջանի (ներկայումս՝ Լոռու մարզի) Սարչապետ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Ապրում և ստեղծագործում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Առաջին մասնագիտական կրթությունն ստացել է Կիևում` 1965-1968 թթ.՝ զինվորական ծառայությանը զուգահեռ։ 1970 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիայի տեսության ու պատմության ֆակուլտետում։ 1978-1984 թթ. տեղափոխվել է գեղանկարչության ֆակուլտետ՝ շարունակելով աշխատանքը պրոֆեսորներ Յ.Յ. Մոյսեենկոի և Յ.Մ. Նեպրինցևի ստեղծագործական արվեստանոցներում։

Գործունեություն

խմբագրել

Ուսանելու տարիններին ստեղծել և օգտագործել է 4 անուն ներկեր հայկական հումքերից։ Հեղինակ է մոտ 4000 մեծածավալ թեմատիկ կտավների` բնանկարների, նատյուրմորտների, 800-ից ավելի դիմանկարների, տասնյակ որմնանկարների։ Բարսեղյանի հեղինակած 35-ից ավելի հուշարձաններ կան նախքին ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում։ 1995 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել է «Վրձնի պատանի վարպետներ» գեղանկարչական ստուդիան։

Պարգևներ

խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Արտաքին հղումներ

խմբագրել