Ժոնաթան Իկոնե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժոնաթան Իկոնե (ֆր.՝ Jonathan Ikoné, մայիսի 2, 1998(1998-05-02), Բոնդի (քաղաք)[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ժոնաթան Իկոնե
Jonathan Ikoné
Իկոնեն 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nanitamo Jonathan Ikoné
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1998(1998-05-02) (26 տարեկան)
Ծննդավայր Բոնդի (քաղաք)[1]
Հասակ 175 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 10
Պատանեկան կարիերա
2004-2010 Ֆրանսիա Բոնդի
2010-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 19 (4)
2016-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 4 (0)
2017-2018   Ֆրանսիա Մոնպելիե 32 (2)
2018-ներկա Ֆրանսիա Լիլ 58 (6)
Ազգային հավաքական
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 9 (6)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 14 (8)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 6 (2)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 10 (3)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (1)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 12 (2)
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 21-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 21-ի, 2020

Ակումբային կարիերա

խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

խմբագրել

Իկոնեն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի հունիսի 11-ին[4][5]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինման մտնելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լուդոգորեցի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Անխել դի Մարիային Բորդոյի դեմ խաղում[7]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Իկոնեն անցկացրեց 7 հանդիպում։

2017 թվականի հունվարի 18-ին Իկոնեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Մոնպելիեին[8][9][10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մեցի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 8-ին՝ Կանի դեմ խաղում[13]։ Հուլիսի 7-ին Մոնպելիեն երկարաձգեց Իկոնեի վարձավճարը 1 տարով[14][15]։ Դեկտեմբերի 20-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ 2018 թվականի փետրվարի 7-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[17]։ Մոնպելիեի կազմում Իկոնեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի հուլիսի 1-ին Իկոնեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Յասին Բենզիային Ռենի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Նանտի դեմ խաղում[23][24][25]։ 2019 թվականի փետրվարի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ստրասբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[26]։ Ապրիլի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Լիլին հաղթել 5-1 հաշվով[27][28]։ Մայիսի 18-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անժեի դեմ խաղում[29]։ 2018–19 մրցաշրջանում Իկոնեն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2019 թվականի սեպտեմբերի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ռենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վալենսիայի դեմ խաղում[32][33]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[34]։ Դեկտեմբերի 13-ին Իկոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[35]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Իկոնեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում[36]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականի մայիսին Իկոնեն Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 6 խաղերում և դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ[37]։ Նա ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[38], իսկ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[40]։

2015 թվականի հոկտեմբերին Իկոնեն մասնակցեց աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[41]։ 2019 թվականի հունիսին Իկոնեն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[42][43]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[44][45], իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[46][47]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Իկոնեն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[48][49][50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Ալբանիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 85-րդ րոպեին[52][53]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2016–17 Լիգա 1 4 0 0 0 1 0 2 0 7 0
Մոնպելիե (վարձավճար) 2016–17 14 1 0 0 0 0 14 1
2017–18 18 1 2 1 3 0 23 2
Ընդհանուր 32 2 2 1 0 0 3 0 37 3
Լիլ 2018–19 Լիգա 1 38 3 2 0 1 0 41 3
2019–20 20 3 0 0 4 1 1 0 25 4
Ընդհանուր 58 6 2 0 4 1 2 0 66 7
Կարիերայի ընդհանուր 94 8 4 1 5 1 7 0 110 10

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 7, 2019 Ստադ դե Ֆրանս, Փարիզ, Ֆրանսիա   Ալբանիա 4–0 4–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

Միջազգային

խմբագրել

Ֆրանսիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2015[39]

Անհատական

խմբագրել
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[38]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.losc.fr/actualites-foot-lille/jorko-ikon%C3%A9-le-petit-gaucher-qui-bondy
  2. «France - J. Ikoné - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. uefa.com (2016 թ․ հուլիսի 30). «UEFA.com's weekly wonderkid: Nanitamo Ikone». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Spratt, Ben. «PSG secure Man City and Liverpool target Jonathan Ikone | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Midfielder Ikone signs PSG contract». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «PFK Ludogorets Razgrad - Paris Saint-Germain, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Paris Saint-Germain - FC Girondins Bordeaux, Oct 1, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «PSG: Jonathan Ikone joins Montpellier on loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «PSG's Ikone joins Montpellier on loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «PSG loans midfielder Jonathan Ikone to Montpellier». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «PSG send Ikone on loan to Montpellier». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «FC Metz - HSC Montpellier, Jan 21, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «SM Caen - HSC Montpellier, Apr 8, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «Jonathan Ikoné continue avec le MHSC !». www.mhscfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «Official | Jonathan Ikoné re-loaned to Montpellier from PSG | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Dec 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «HSC Montpellier - Olympique Lyon, Feb 7, 2018 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Jonathan Ikoné joins Lille Olympique Sporting Club». EN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. House, Future Publishing Limited Quay; Ambury, The; Engl, Bath BA1 1UA All rights reserved; number 2008885, Wales company registration (2018 թ․ հուլիսի 2). «Ikone swaps PSG for Lille». FourFourTwo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «Official | Jonathan Ikoné has joined Lille from PSG for €5m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. «Jonathan Ikoné est un Dogue !». www.losc.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «LOSC Lille - FC Nantes, Sep 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. «Ligue 1 round-up: Jonathan Ikone rocket gives Lille victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. «Ikone rocket boosts Lille up to second». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. «RC Strasbourg Alsace - LOSC Lille, Feb 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  27. «LOSC Lille - Paris Saint-Germain, Apr 14, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  28. «Lille 5-1 Paris Saint-Germain: Ligue 1 holders suffer surprise thrashing by Lille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  29. «LOSC Lille - SCO Angers, May 18, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  30. «Jonathan Ikone | Football Stats | No Club | Season 2018/2019 | 2016- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  31. «Stade Rennais FC - LOSC Lille, Sep 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  32. «LOSC Lille - Valencia CF, Oct 23, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  33. Reuters (2019 թ․ հոկտեմբերի 24). «Ikone's late goal gives Lille 1-1 draw with Valencia». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  34. «Olympique Lyon - LOSC Lille, Dec 3, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  35. «LOSC Lille - HSC Montpellier, Dec 13, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  36. «La relève du PSG, c'est peut-être lui». www.leparisien.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  38. 38,0 38,1 uefa.com (2015 թ․ հունիսի 1). «Under-17 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  39. 39,0 39,1 UEFA.com. «Under-17 - Eight-goal Edouard fires France to glory». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  40. «France U17 - Germany U17, May 22, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  41. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  42. «Dagba heading to U21 Euro». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  43. «France U21s squad for the EURO 2019 championships revealed | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  44. «England U21 - France U21, Jun 18, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  45. King, Dominic (2019 թ․ հունիսի 18). «England U21 1-2 France U21». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  46. «Spain U21 - France U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  47. «Spain came from behind to cruise past France 4-1 and set-up a European Under-21 Championship final with Germany». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  48. «LES BLEUS: IKONÉ GETS MAIDEN CALL-UP». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  49. «SQUAD | France selection to face Andorra & Albania in EURO 2020 Qualifiers | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  50. «Football news - Aymeric Laporte, Jonathan Ikone in line for France debuts in Euro qualifiers». Eurosport. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  51. «France Name Squad For Euro Qualifiers, Snub Manchester United & Arsenal Stars». Soccer Laduma. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  52. «France - Albania, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  53. «IKONÉ DREAM DEBUT AS FRANCE THUMP ALBANIA». www.ligue1.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  54. 54,0 54,1 «Jonathan Ikoné». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  55. «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  56. Verschueren, Gianni. «PSG Win 4th-Straight Coupe De La Ligue Title, Beat as Monaco 4-1 in Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաթան Իկոնե» հոդվածին։