Յասին իբն Զիա

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Յասին Բենզիաից)

Յասին իբն Զիա (ֆր.՝ Yassine Benzia սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[2][3][4], Saint-Aubin-lès-Elbeuf), ալժիրցի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Լիլ» ակումբում և Ալժիրի ազգային հավաքականում որպես հարձակվող։

Յասին իբն Զիա
Yassine Benzia
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Ալժիր[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[2][3][4] (29 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Սեն Օբեն Լեզ Ելբյոբ
Հասակ 179
Քաշ 71
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 9
Պատանեկան կարիերա
2000—2005 Ֆրանսիա Սեն Օբեն
2005—2006 Ֆրանսիա Ուազել
2006—2009 Ֆրանսիա Կոդեբեշա
2009—2010 Ֆրանսիա Քևիյն
2010—2012 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2015. Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 38 (4)
2015—մինչև հիմա Ֆրանսիա Լիլ 21 (5)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 4 (2)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 6 (4)
2011—2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 9 (9)
2012—2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 16 (7)
2013—2015 Ֆրանսիա Ֆրանսիա (Երիտ.) 9 (6)
2016—մինչև հիմա Ալժիր Ալժիր 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Յասին իբն Զիան Լիոնի «Օլիմպիկ» ակումբի սան է եղել։ Ֆուտբոլիստի դեբյուտը ակումբում կայացել է 2012 թվականի մայիսի 20-ին ֆրանսիական «Նինց» ակումբի դեմ խաղում, որտեղ Յասին փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին Ջիմի Բրիանինի փոխարեն[5]։ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին իբն Զիան առաջին անգամ խաղացել է Եվրոպայի լիգայում («Հապոլել Իրոնի» ակումբի դեմ խաղում)։ իբն Զիան փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, Ռիշիդ Գեզալի փոխարեն[6]։ 2012 թվականի Նոյեմբերի 22-ին կայացած խաղում Յասինը կարողացավ տոնել իր առաջին գոլը՝ գրավելով «Սպարտա» ակումբի դարպասը[7]։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆրանսիական «Լիլ» ակումբը 20 ամյա հարձակվողի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Մամուլը հաղորդեց, որ ակումբը ֆուտբոլիստի համար խոստացել է 1 միլիոն Եվրո։

Ազգային հավաքականում խմբագրել

իբն Զիան փոքր տարիքում հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականում։ 2012 թվականից մինչև 2013 թվականը Յասինը խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2013 թվականին կայացած Եվրոպայի առաջնությանը և դարձել առաջնության փոխչեմպիոն։

2013 թվականի օգոստոսի 13-ին Գերմանիայի դեմ կայացած խաղը հարձակվողի համար դեբյուտային էր. այդ խաղում նա նշեց իր նորամուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքական[8]։ Եվրոպայի առաջնությունում՝ Ղազախստանի դեմ խաղում, Յասինը երիտասարդական հավաքականում կարողացավ տոնել իր առաջին գոլը[9]։

2016 թվականի սկզբին Յասինը որոշեց հանդես գալ հարազատ երկրի՝ Ալժիրի ազգային հավաքականում։ 2016 թվականի մարտի 26-ին կայացավ իբն Զիայի դեբյուտը ազգային հավաքականում։ Դեբյուտային խաղը տեղի է ունեցել 2017 թվականի Աֆրիկայի գավաթի խաղերում Եթովպիայի ազգային հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Առաջնություն Լիգայի Գավաթ Եվրոպա Ուրիշ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2011–12 Լիգա 1 1 0 1 0
2012–13 16 0 3 0 21 2
2013–14 11 2 2 0 1 0 5 0 19 2
2014–15 10 2 1 0 2 0 13 2
2015–16 1 0 1 0
Ընդհանուր 38 4 2 0 2 0 10 2 2 0 53 6
Լիլ 2015–16 Լիգա 1 25 5 1 0 3 1 29 6
2016–17 1 0 0 0 0 0 2 0 3 0
Ընդհանուր 26 5 1 0 3 1 2 0 32 6
Ամբողջ կարիերայի ընթացքում 64 9 3 0 5 1 11 2 2 0 85 12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.unfp.org/joueur/yassine-benzia-17553
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Լիոն» — «Նիցա» 3:4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին.
  6. «ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայք» — «Հապոել» — «Լիոն» 3:4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին.
  7. «официальный сайт УЕФА» — «Սպարտա» (Պրահա) — «Լիոն» 1:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին.
  8. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» — Գերմանի (երիտ.) — Ֆրանսիա (երիտ.) 0:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  9. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» — Ֆրասիա (երիտ.) — Ղազախստան (երիտ.) 5:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասին իբն Զիա» հոդվածին։