Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն (իսպ.՝ Centro Democrático y Social, CDyS o CDS), կենտրոնամետ սոցիալ-ազատական կուսակցություն Իսպանիայում, որը հիմնադրվել է 1982 թվականին նախկին վարչապետ Ադոլֆ Սուարեսի կողմից: 2006 թվականին ինքնալուծարվել է, ինչից հետո կուսակցության անդամների մեծ մասն անդամագրվել է Ժողովրդական կուսակցությանը:
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն իսպ.՝ Centro Democrático y Social, CDyS o CDS | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Ադոլֆ Սուարես |
Հիմնադիր | Ադոլֆ Սուարես |
Հիմնադրված | հուլիսի 20, 1982 |
Լուծարված | 2006 |
Գաղափարախոսություն | |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Մադրիդ, Իսպանիա |
Նախորդ | Ժողովրդավարական կենտրոն միություն |
Centro Democrático y Social Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Ժողովրդական և սոցիալական կենտրոն կուսակցությունը ստեղծվել է 1982 թվականի հուլիսի 29-ին Ադոլֆ Սուարեսի կողմից, ով 1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ստանձնել էր իսպանական կառավարության ղեկավարումն և դարձել Իսպանիայի ժողովրդավարության անցման գործընթացի գլխավոր «ճարտարապետը»: 1977 թվականի մայիսին երկար տարիների ընդմիջումից հետո տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին Ադոլֆ Սուարեսը ստեղծեց Ժողովրդավարական կենտրոն միություն դաշինքը, որը ընտրություններում հաղթելուց հետո վերափոխվեց համանուն կուսակցության[11]: Հինգամյա ղեկավարումից հետո՝ 1981 թվականին հեղինակության անկման և իշխող կուսակցությունում աճող հակասությունների պատճառով Ադոլֆ Սուարեսը ստիպված էր հեռանալ երկրի վարչապետի և կուսակցության առաջնորդի պաշտոնից[12]:
Պաշտոնից հեռանալով՝ Ադոլֆ Սուարեսն այնուամենայնիվ մնաց քաղաքականության մեջ: Իր կողմից ստեղծված կուսակցության վերհսկողության պայքարում պարտվելուց հետո՝ 1982 թվականի հուլիսին Ագուստին Սահագունի (Սուարեսի կաբինետի նախարար) և այլ համախոհների հետ միասին լքեց կուսակցությունը: Ընդհանուր առմամբ Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցությունից հեռացան 15 պատգամավոր: Նույն թվականի հոկտեմբերին նրանք ստեղծեցին սեփական կուսակցությունը՝ այն անվանելով «Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն»: Իրենց համար առաջինը համարվող 1982 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ կենտրոնամետ կուսակցությունը իսպանական խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում կարողացավ նվաճել պատգամավորական միայն երկու մանդատ[13][14][15]: 1983 թվականին Ժողովրդավարական կենտրոն միության ինքնալուծարումից հետո կուսակցության մի շարք նախկին ղեկավարներ անդամագրվում են Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությանը: Նույն թվականին իրենց համար առաջինը համարվող մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը ստացավ 1,77 % ձայն: Մունիցիպալ ընտրություններին զուգահեռ անցկացվող տարածաշրջանային ընտրություններում այն հանդես եկավ հաջող՝ հավաքելով 3,19 % ձայն: 1985 թվականի հուլիսին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությանն է միանում Ազատական գործողության կուսակցությունն իր առաջնորդ քաղաքական գործիչ և հրատարակիչ Իգնասիո Կամունյասի հետ, ով նաև հանդիսանում էր Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության հիմնադիրներից մեկը:
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի վերելքԽմբագրել
1986 թվականի Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության դրությունը կտրուկ լավացավ: Նույն թվականին հունիսին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանի հերթական ընտրություններում կուսակցությունը կարողացավ իր ձայները ավելացնել ավելի քան երեք անգամ՝ 2,87 %-ից հասցնելով 9,22 %-ի և նվաճելով Կոնգրեսի պատգամավորական 19 մանդատ[16]: Այդպիսով կուսակցությունը դարձավ նոր ձևավորված խորհրդարանի երրորդ ուժը և Իսպանիայի կենտրոնամետ առաջատար կուսակցությունը: Ընդհանուր հաշվով Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության և Ադոլֆ Սուարեսի հաջողությունը կապված էր Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության վերջնական փլուզման հետ, որը 1982 թվականի խորհրդարանական ընտրություններում ունեցած անհաջողությունից հետո ինքնալուծարվեց: Բազմաթիվ ընտրողներ, ովքեր նախկինում իրենց ձայնը տալիս էին Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցությանը, այժմ իրենց քվեն տվեցին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության՝ չցանկանալով քվեարկել ո՛չ ավելի ձախակողմյան Սոցիալիստական աշխատավորական և ո՛չ էլ աջակողմյան Ժողովրդական դաշինք կուսակցությունների օգտին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադոլֆ Սուարեսը հիմնվում էր իր՝ որպես կառավարության նախկին ղեկավարի սեփական փորձի վրա: Նա հանդես էր գալիս նախընտրական խոստումները չկատարած սոցիալիստների քննադատությամբ, առավել անկախ արտաքին քաղաքականություն վարելու խոստումով և աղքատ իսպանացիների դրության լավացմանն ուղղված դրույթներով: Այդ մարտավարությունը նրան հնարավորություն տվեց բացի Ժողովրդավարական կենտրոն միություն կուսակցության արդեն անդամագրված անդամներից, այլ նաև Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից հիասթափվածներից:
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունն առավել մեծ հաջողություն ունեցավ 1987 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններում: Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Ադոլֆ Սուարեսի կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 10,3 %-ը: մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը հավաքեց 9,8 % ձայն: Տարածաշրջանային ընտրույուններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը էլ ավելի շատ ձայներ հավաքեց՝ 14,1 %: Կուսակցությունը հատկապես հաջող հանդես եկավ Կանարյան կղզիներում: Ընտրություններում հավաքելով 19,6 % ձայն՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը Կանարյան խորհրդարանում ստացավ պատգամավորական 13 մանդատ: Այդպիսով այն առաջ անցավ իր գլխավոր մրցակից Ժողովրդական կուսակցությանը: Ընտրություններից հետո կուսակցությունը Կանարյան ազատականների ու Ժողովրդական ալյանսի հետ ստեղծեց դաշինք, ինչի շնորհիվ տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդո Ֆերնանդես Մարտինը, ով հանդիսանում էր Տեներիֆեյում գտնվող Կանարյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր նյարդաբանը: Բացի այդ, կուսակցության անդամները դարձան այնպիսի խոշոր քաղաքների քաղաքապետներ, ինչպիսիք են Լաս Պալմաս, Ավիլա և Սեգովիան:
1987 թվականի վերջում անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության էլ ավելի մեծ աջակցություն՝ Ադոլֆ Սուարեսին տալով այն ժամանակվա իշխող սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆելիպե Գոնսալեսին հավասար հեղինակություն:
1987 թվականին Եվրոպական խորհրդարանում ստանալով 7 ձայն՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը միացավ Եվրոպական ազատական-ժողովրդավարական և ռեֆորմիստական կուսակցությունխորհրդարանական խմբին: 1988 թվականից սկսած կՍուարեսի կուսակցությունը հանդիսացել է Ազատական ինտերնացիոնալի անդամ, ընդ որում, 1988-ից 1991 թվականները Սուարեսը եղել է ինտերնացիոնալի նախագահ[17]:
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի անկումԽմբագրել
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը և Ադոլֆ Սուարեսը չկարողացան ամրապնդել իրենց հաջողությունները: 1989 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարողացավ հավաքել միայն 7,9 % ձայն և ստանալ ընդամենը 14 մանդատ: Այդպիսով այն դարձավ հեղինակությամբ չորրորդ ուժը և միայն հինգերորդը քաղաքական մանդատների քանակով: 1989 թվականին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցությունը կարողացավ հավաքել 7,1 % ձայն և ընդամենը 5 տեղ:
1990 թվականին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունից հեռանում է Ժոզեպ Մելիան՝ հիմնադրելով Բալերյան կղզիների կենտրոնամետներ կուսակցություն:
1990-թվականներին կուսակցության հեղինակությունը սկսեցին արագորեն նվազել: 1991 թվականի մայիսին տեղի ունեցած Իսպանիայի մունիցիպալ ընտրություններում կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել ընտրողների ընդամենը 3,9 %-ին: տարածաշրջանային ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցություն նույնպես ավելի վատ հանդես եկավ քան 1987 թվականին՝ հավաքելով 0,8 %-ից (Բասկերի Երկիր) մինչև 8,3 % (Կաստիլիա և Լեոն) ձայներ: Դրանից հետո Ադոլֆ Սուարեսը կուսակցության նախագահի պաշտոնից հեռանում է և հայտարարում իր քաղաքական գործունեության ավարտի մասին: Ամռանը Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը լքում են նաև կուսակցության մի շարք ղեկավարներ (Ինիգո Կավերո, Էդուարդո Պունսետ և այլն): Կուսակցությունը լքած Ինիգո Կավերոն, ով Սուարեսի կաբինետում եղել է նախարար, միանում է Ժողովրդական կուսակցությանը: Հայտնի իրավաբան, տնտեսագետ և գիտության խթանող Էդուարդո Պունսետը ստեղծում է ազատական-կենտրոնամետ գաղափարներ կրող «Ֆորում» կուսակցությունը: 1992 թվականի հունիսին կուսակցությունից հեռանում է Կանարյան ստորաբաժանումը, որի հիմքի վրա ձևավորվում է Կանարյան անկախ կենտրոնը:
1993 թվականին Իսպանիայում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը հավաքում է ընդամենը 1,8 % ձայն՝ չստանալով խորհրդարանական ներկայության ոչ մի մանդատ[18]: Մադրիդում Կենտրոնին չհրեիքեց 440 ձայն, որպեսզի հաղթահարի 3 տոկոսանոց ընտրական շեմը: Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի ղեկավարները ինքնալուծարման հարց են բարձրացնում, սակայն մնում են փոքրամասնություն: Կուսակցության նախկին մամուլի քարտուղար և գլխավոր քարտուղար Անտոնի Ֆերնանդես Տեիխիդոն տեղափոխվում է Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա: 1994 թվականին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը մասնակցում է Էդուարդո Պունսետի ղեկավարած «Ֆորում» կուսակցության հետ համատեղ: Սակայն ստեղծված դաշինքը կուսակցությանը չի օգնում խուսափել պարտությունից. այն չկարողացավ նույնիսկ հավաքել ձայների մեկ տոկոս՝ Եվրոպական խորհրդարանում կորցնելով իր բոլոր տեղերը:
Տեղական ու տարածաշրջանային ընտրությունների նախօրեին՝ 1995 թվականի փետրվարի 4-ին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը, Ազատական-սոցիալական միությունը (հետագայում լքել է դաշինքը) և «Կանաչների» կուսակցությունը որոշեցին ստեղծել Կենտրոնամետների դաշինք[19]: Մարտին դաշինքին միացան Խովելյանոսի ասոցիացիայի ազատականներն ու Ազատական ժողովրդական կուսակցությունը: 1995 թվականի մայիսին տեղի ունեցած մունիցիպալ ընտրություններումնորաստեղծ միավորումը հավաքեց ընտրողների ընդամենը 0,29 % ձայներ: Նույն թվականին Իսպանիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնն ու իր դաշնակիցները մասնակցեցին երկրի շրջանների կեսից էլ քիչ տեղամասերի ընտրություններին՝ հավաքելով 0,23 %-ից (Վալենսիա) մինչև 1,78 % (Աստուրիա) ձայն: 1995 թվականի նոյեմբերից կուսակցությունը փոխեց իր անվանումը՝ դառնալով Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն: 1996 թվականին Իսպանիայում տեղի ունեցած В խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցեց Ֆերնանդո Գարսիա Ֆրուկտուոսի գլխավորությամբ՝ հավաքելով 0,18 % ձայն[20]:
1999 թվականի հունիսին Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը մասնակցեց Եվրոպական խորհրդարանի ընտրություններին՝ ստանալով 0,18 % ձայն: Նույն թվականին Իսպանիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում կուսակցությունը հավաքեց 0,04 %-ից (Կատալոնիա) մինչև 0,72 % (Կաստիլիա և Լեոն) ձայն: Մունիցիպալ ընտրություններում, որը անցկացվում է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին զուգահեռ, Կենտրոնամետների դաշինքը կարողացավ հավաքել ընդամենը 0,3 % ձայն: Չնայած տեղական և տարածաշրջանային ընտրություննեերում անհաջող հանդես գալուն՝ կուսակցությունը կարողացավ հաղթել Սեգովիայի քաղաքապետի ընտրություններում: Իր թեկնածու Խոսե Անտոնիո Լոպես Արանսը դարձավ քաղաքապետ: 2000 թվականի մարտին Իսպանիայում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններումԿենտրոնամետների դաշինքը, որը ղեկավարում էր իրավաբան և ձեռնարկատեր Մարիո Կոնդեն, ստացավ ընդամենը 0,1 % ձայն[21]:
2002 թվականի հոկտեմբերին դաշինքը վերադառնում է իր սկզբնական անվանմանը՝ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն: Նույն թվականի կուսակցության մի խումբ անդամներ լքում են այն և միանում Կաստիլիա և Լեոնի ազգայնական կուսակցությանը, որի հիման վրա ստեղծվեց Ազատական կենտրոնամետների միությունը: 2003 թվականի մայիսին տեղի ունեցած Իսպանիայի մունիցիպալ ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը ստանում է ընտրողների ձայների 0,1 %, իսկ միաժամանակ անցկացվող տարածաշրջանային ընտրություններում՝ 0,11 %-ից (Աստուրիա) մինչև 0,22 % (Մադրիդ) ձայներ: Վալենսիայի ինքնավար համայնքում կուսակցությունը ընտրություններին մասնակցեց Վալենսիական միության հետ դաշինքով՝ ստանալով 3,03 % ձայն, սակայն միևնույն է մնալով առանց մանդատի: 2004 թվականի մարտին տեղի ունեցած Իսպանիայի հերթական խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնը Տերես Գոմես Լիմոնի ղեկավարությամբ կարողացավ իր կողմը գրավել ընտրողների 0,13 %-ը[22]:
2005 թվականին Տերես Գոմես Լիմոնի նախագահությամբ տեղի ունեցավ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության վերջին համագումարը, որում որոշում կայացվեց ձուլվել պահպանողական Ժողովրդական կուսակցությանը: Այդ ժամանակ կուսակցությունն ուներ շուրջ 3000 անդամ, այդ թվում նաև՝ քաղաքային խորհուրդների 54 պատգամավոր: 2006 թվականի փետրվարի 18-ին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը պաշտոնապես լուծարվեց, որի անդամների մեծ մասը միացան Ժողովրդական կուսակցությանը: Անդամների կազմված մի խումբ Ֆրանսիսկո Կաբրայի ղեկավարությամբ ստեղծում է իր կազմակերպությունը, որը անվանվում է Եվրոպական կենտրոնամետական կենտրոն: Մեկ այլ խումբ որոշում է պահպանել կուսակցությունը:
Էսպառագերա քաղաքում գործում է Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն ասոցիացիա[23][24], որը 2010 թվականին գրանցել է «Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն» անվանման օգտագործման նկատմամբ իրավունքներ[25]:
Կուսակցության վերածնունդԽմբագրել
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության անդամների մի մասը հրաժարվեցին միանալ Ժողովրդական կուսակցությանը, սակայն հայտնվեցին փոքրամասնության մեջ: Նրանց ղեկավարումը ստանձնեցն «սուարիստներ» Ֆաբիան Վիլյալաբեյտան և Կառլոս Ֆերնանդես Գարսիան: Նրանք անցկացրեցին կուսակցական համագումար՝ հետևելով բոլոր դրույթներին, որոնք առկա էին նախկին կուսակցության կանոնակարգում: Այդ համագումարում Ֆաբիան Վիլյալաբեյտան ընտրվեց համագումարի նոր ղեկավար: 2007 թվականին դատական գործընթացներից հետո նրանք իրավունք ստացան օգտագործել Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն անվանումը: Վիլյալաբեյտան-Գարսիա խմբին զուգահեռաբար գործում էր մեկ այլ խումբ Վիկտոր Սարտո Լորենի գլխավորությամբ, որը ստեղծեց Ազատական ժողովրդավարական կենտրոն:
2007 թվականին տեղի ունեցած տեղական ընտրություններում ներ վերածնված կուսակցությունը ստացավ 14000 ձայն և քաղաքային խորհրդներում 38 տեղ: 2008 թվականի մարտին Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցության երկու ժառանգորդներն էլ մասնակցեցին Իսպանիայի հերթական խորհրդարանական ընտրություններին: Նորաստեղծ Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կարողացավ ցուցակներ ներկայացնել միայն երկու, իսկ Ազատական ժողովրդավարական կենտրոնը՝ չորս նահանգներում: Ընտրությունների արդյունքներով երկու կուսակցությունները ստացան յուրաքանչյուրը 0,1 % ձայն:
2011 թվականին Ֆրանսիսկո Կաբրան միացավ Ժողովրդական կուսակցությանը՝ փորձելով վերջ դնել Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի վերակենդանացման փորձերին ու Ադոլֆ Սուարեսի անվան օգտագործմանը[26]: Նույն թվականին կուսակցությանը թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, քանի որ ղեկավարի համար պայքարում Ֆատիմա Արբելոյի ու Անտոնիո Ֆիդալգո Մարտինայի միջև հակասություններ էին առաջացել[27] Լ 2014 թվականի փետրվարին Ազատական ժողղովրդավարական կենտրոնը ձուլվեց «Քաղաքացիներ» կուսակցության հետ:
Ժողովրդավարական և սոցիալական կենտրոնի համագումարներԽմբագրել
- 1982 հոկտեմբերի 2-3 - I (Մադրիդ), Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն կուսակցությունը: Առաջին նախագահ ընտրվեց Ադոլֆ Սուարեսը:
- 1986 թվականի սեպտեմբերի 13-14 - II (Մադրիդ), Կուսակցության նախագահ վերընտրվեց Ադոլֆ Սուարեսը (96,9 %):
- 1990 թվականի փետրվարի 10-11 - III (Торремолинос), Կուսակցության նախագահ վերընտրվեց Ադոլֆ Սուարեսը (83,9 %).
- 1991 թվականի սեպտեմբերի 28-30 - IV (Տոռեմոլինոս, Մադրիդ), Կուսակցության նոր նախագահ ընտրվեց Ռաֆայել Կալվոն (56,7 %), ով հաղթեց Սուարեսի հետնորդին: Նոր գլխավոր քարտուղար դարձավ Անտոնիո Ֆերնանդես Տեյխիդոն՝ առաջ անցնելով Սուարեսի և Օրտեգայի հետնորդին:
- 1992 թվականի դեկտեմբերի 12-13 — V (Մադրիդ). Կուսակցության նախագահ վերընտրվեց Ռաֆայել Կալվոն (84 %):
- 1993 թվականի հուլիսի 17 - VI (Մադրիդ). Գլխավոր քարտուղար Խոսե Լուիս Գոմես Կալսերադան առաջարկում է լուծարել կուսակցությունը՝ ստանալով ներկայացուցիչների ձայների 24 %-ը:
- 1994 թվականի հուլիսի 17-18 - VII
- 1995 թվականի հոկտեմբեր - VIII, Կուսակցությունը վերակազմավորվում է որպես Կենտրոնամետների դաշինք - Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն, որի մեջ նաև մտան Ազատական ժողովրդավարակն և «Կանաչների» կուսակցությունները:
- 1999 թվականի նոյեմբերի 29 - IX (Մադրիդ)
- 2001 թվականի հունիսի 4 - արտահերթ, Պատգամավորները հաստատեցին Ժողովրդական կուսակցության հետ ձուլվելու առաջարկը:
- 2002 թվականի հոկտեմբեր - X, Վերադարձ հին անվանմանը:
- 2005 թվականի նոյեմբեր - XI, Վերջնական որոշում է կայացվում միանալ Ժողովրդական կուսակցությանը:
- 2007 թվական - XII, Որոշում է կայացվել վերակենդանացնել կուսակցությունը:
- 2008 թվականի հունվար - XIII
- 2009 թվական - արտահերթ:
ՂեկավարությունԽմբագրել
Գլխավոր քարտուղարներԽմբագրել
- 1982 թվականի դեկտեմբեր - 1986 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո
- 1986 թվականի սեպտեմբեր - 1987 թվականի փետրվար՝ Խեսուս Մարիա Վիանա
- 1987 թվականի փետրվար - 1991 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո
- 1991 թվականի սեպտեմբեր - 1992 թվականի դեկտեմբեր՝ Անտոնիո Ֆերնանդես Տեխիդո
- 1992 թվականի դեկտեմբեր - 1993 թվականի հուլիս՝ Խոսե Լուիս Գոմես Կալսերադա
- 1993 թվականի հուլիս - 1994 թվականի հուլիս՝ չկա
- 1994 թվականի հուլիս - 1995 թվականի հոկտեմբեր՝ Ֆերնանդես Գարսիա Ֆրուկտուսո
- 1995 թվականի հոկտեմբեր - 1999 թվականի նոյեմբեր՝ Ֆերնանդես Գարսիա Ֆրուկտուսո (գլխավոր համակարգող)
- 1999 թվականի նոյեմբեր - 2002 թվականի հոկտեմբեր՝ չկա
- 2002 թվականի հոկտեմբեր - 2005 թվականի նոյեմբեր՝ Խոսե Ռեյրա
- 2005 թվականի նոյեմբեր - 2008 թվականի հունվար՝ չկա
- 2008 թվականի հունվար - 2009 թվական՝ Խեսուս Ռոմերո
Ազգային նախագահներԽմբագրել
- 1982 թվականի հոկտեմբեր - 1991 թվականի մայիս՝ Ադոլֆ Սուարես
- 1991 թվականի մայիս - 1991 թվականի սեպտեմբեր՝ Խոսե Ռամոն Կասո (ժամանակավոր պաշտոնակատար)
- 1991 թվականի սեպտեմբեր - 1999 թվականի նոյեմբեր՝ Ռաֆաել Կալվո Օրտեգա
- 1999 թվականի նոյեմբեր - 2002 թվականի հոկտեմբեր՝ Տերեսա Գոմես Լիմոն (Կենտրոնամետների դաշինք) և Խոսե Մորեիրա (Ժողովրդավարական և սոցիալական կենտրոն )
- 2002 թվականի հոկտեմբեր - 2005 թվականի նոյեմբեր՝ Տերեսա Գոմես Լիմոն
- 2005 թվականի նոյեմբեր - ժամանակավոր պաշտոնակատարներ Ֆրանսիսկո Կաբրա, Խոսե Մորեաս և Տերեսա Գոմես Լիմոն
- 2007 թվական - Ֆաբիան Վիլյալբեիտա Կոպենա (ժամանակավոր)
- 2008 թվականի հունվար - 2009 թվական՝ Կառլոս Ֆերնանդես Գարսիա
- 2009 թվական - ?՝ Ֆրանսիսկո Կաբա
Ընտրությունների արդյունքներԽմբագրել
- Իսպանիայի գլխավոր կորտեսի ընտրությունների արդյունքներ
Տարի | Արդյունք | Տեղ | Ղեկավար | Հաղթող | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ձայն | % | # | Կոնգրես | Սենատ | |||
1982 | 604 309 | 2,9 | #6 | 2/350 | 0/208 | Ադոլֆ Սուարես | ԻՍԱԿ |
1986 | 1 861 912 | 9,2 | #3 | 19/350 | 3/208 | ԻՍԱԿ | |
1989 | 1 617 716 | 7,9 | #4 | 14/350 | 1/208 | ԻՍԱԿ | |
1993 | 414 740 | 1,8 | #5 | 0/350 | 0/208 | Ռաֆայե Կալվո Օրտեգա | ԻՍԱԿ |
1996 | 44 771 | 0,2 | #15 | 0/350 | 0/208 | Ֆերնանդո Գարսիա Ֆրուկտուոսո | ԺԿ |
2000 | 23 576 | 0,1 | #19 | 0/350 | 0/208 | Մարիո Կոնդե | ԺԿ |
2004 | 34 101 | 0,1 | #19 | 0/350 | 0/208 | Տերեսա Գոմես Լիմոն | ԻՍԱԿ |
2008 | 1 362 | 0,005 | #60 | 0/350 | 0/208 | Կառլոս Ֆերննդես Գարսիա | ԻՍԱԿ |
- Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքներ
Տարի | Արդյունք | Տեղ | Թեկնածու | ||
---|---|---|---|---|---|
Ձայն | % | # | |||
1987 | 1 976 093 | 10,3 | #3 | 7/60 | Էդուարդո Պունսենտ |
1989 | 1 133 429 | 7,1 | #3 | 5/60 | Խոսե Ռամոն Կասո |
1994 | 183 418 | 1,0 | #7 | 0/64 | Էդուարդո Պունսենտ |
1999 | 38 911 | 0,2 | #11 | 0/64 | Խոսե Մանուել Նովո |
2004 | 11 820 | 0,1 | #11 | 0/54 | Տերեսա Գոմես Լիմոն |
2009 | 10 144 | 0,1 | #18 | 0/54 | Անտոնիո Ֆիդալգո Մարտին |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Steed, Michael; Humphreys, Peter (1988), «Identifying liberal parties», Liberal Parties in Western Europe (Cambridge University Press): p. 426
- ↑ Montero, José Ramón (1999), «Stabilising the Democratic Order: Electoral Behaviour in Spain», Politics and Policy in Democratic Spain (Frank Cass): pp. 63
- ↑ Pallarés, Francesc; Keating, Michael (2006), «Multi-level electoral competition: sub-state elections and party systems in Spain», Devolution and electoral politics (Manchester University Press): p. 99
- ↑ Romero Salvado, Francisco J. (1999), Twentieth-Century Spain: Politics and Society in Spain, 1898-1998, Palgrave, p. xii
- ↑ Maravall, José María; Santamaría, Julián (1986), «Political Change in Spain and the Prospects for Democracy», Transitions from Authoritarian Rule: Southern Europe (Johns Hopkins University Press): p. 95
- ↑ Gunther, Richard; Sani, Giacomo; Shabad, Goldie (1988), Spain After Franco: The Making of a Competitive Party System, University of California Press, p. 423
- ↑ Haas, Melanie (2006), «Das Parteiensystem Spaniens», Die Parteiensysteme Westeuropas (VS Verlag): p. 437
- ↑ Colomer, Josep M. (2002), Political Institutions in Europe (Second տպ.), Routledge, p. 176
- ↑ Thomas Banchoff, Mitchell Smith (12 November 2012)։ Legitimacy and the European Union: The Contested Polity։ Taylor & Francis։ էջեր 123–։ ISBN 978-0-415-18188-4։ Վերցված է 1 February 2013
- ↑ 10,0 10,1 Matuschek, Peter (2004), «Who Learns from Whom?: The Failure of Spanish Christian Democracy and the Success of the Partido Popular», Christian Democratic Parties in Europe since the End of the Cold War (Leuven University Press): p. 255
- ↑ Jonathan Hopkin Party Formation and Democratic Transition in Spain: The Creation and Collapse of the Union of the Democratic Centre. — London: Palgrave Macmillan UK, 1999. — 289 p. — ISBN 978-0-333-71709-7 — (անգլ.)
- ↑ Peter Matuschek Who Learns from Whom?: The Failure of Spanish Christian Democracy and the Success of the Partido Popular // Christian Democratic Parties in Europe since the End of the Cold War / Steven Van Hecke, Emmanuel Gerard. — Leuven: Leuven University Press, 2004. — 344 с. — (KADOC-Studies on Religion, Culture and Society). — ISBN 9789058673770(անգլ.)
- ↑ Jesús Martínez et al Historia de España. Siglo XX (1939-1996). — Madrid: Cátedra, 1998. — 520 с. — ISBN 9788437617039(իսպ.)
- ↑ David Ruiz La España democrática (1975-2000). Política y sociedad. — Madrid: Síntesis, 2002. — 256 с. — ISBN 84-9756-015-9(իսպ.)
- ↑ José Luis Rodríguez Jiménez Reaccionarios y golpistas. La extrema derecha en España: del tardofranquismo a la consolidación de la democracia (1967-1982). — Madrid: Editorial CSIC - CSIC Press, 1994. — 333 p. — (Biblioteca de historia (volume 26)). — ISBN 9788400074425(իսպ.)
- ↑ «Elecciones Generales 22 de junio de 1986» (իսպաներեն)։ Historia electoral.com։ Վերցված է 2017-01-30
- ↑ Roberts, Geoffrey K.; Hogwood, Patricia (2003), The Politics Today companion to West European politics, Manchester University Press, p. 137
- ↑ Ministerio del Interior (իսպ.)
- ↑ «El CDS se integra en la nueva coalición Unión Centrista por la que se presentará a las elecciones municipales y autonómicas» (իսպաներեն)։ La hemeroteca del Buitre։ 1995-02-21։ Վերցված է 2017-03-11
- ↑ Ministerio del Interior (իսպ.)
- ↑ [1] (իսպ.)
- ↑ http://www.infoelectoral.mir.es/min/busquedaAvanzadaAction.html?vuelta=1&codTipoEleccion=2&codPeriodo=200403&codEstado=99&codComunidad=0&codProvincia=0&codMunicipio=0&codDistrito=0&codSeccion=0&codMesa=0 Ministerio del Interior] (իսպ.)
- ↑ Centro Democrático y Social (իսպ.) Ֆեյսբուքում
- ↑ «Asociaciones de Ámbito Nacional» (իսպաներեն)։ Sede Electrónica del Ministerio del Interior։ Վերցված է 2017-03-11
- ↑ «Consulta de expedientes» (իսպաներեն)։ Oficina Española de Patentes y Marcas (OEPM)։ Վերցված է 2017-03-11
- ↑ «Francisco Cabra, polémico y absurdo hasta el final, entrega el CDS al Partido Popular»։ Alerta Digital (իսպաներեն)։ 2011-10-06։ Վերցված է 2017-03-12
- ↑ «20N.- El CDS que fundó Suárez se queda sin representante general por sus disputas internas»։ Agencia Europa Press (իսպաներեն)։ 2011-10-13։ Վերցված է 2017-03-12
Արտաքին հղումներԽմբագրել
- «Unión de Centro Democrático, Centro Democrático y Social» (իսպաներեն)։ Historia Electoral։ Վերցված է 2017-03-11