Ֆելիպե Գոնսալես
Ֆելիպե Գոնսալես Մարկես (մարտի 5, 1942[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի սոցիալ-դեմոկրատ[4][5], քաղաքական գործիչ։ Նա եղել է Իսպանիայի սոցիալական աշխատավորների կուսակցության (PSOE) գլխավոր քարտուղարը 1974 թ.-ից 1997 թվականներին։ Այս պահին նա ամենաերկար պաշտոնավարած Իսպանիայի վարչապետն է` չորս անգամ վերընտրվելով պաշտոնին 1982 թ.-ից 1996 թվականներին։ Նրա պաշտոնավարման օրոք Իսպանիան վերջին քայլը կատարեց ժողովրդականության տեղափոխման ճանապարհին, ինչը սկսվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո 1975 թվականին։ 1996 թվականին վարչապետի պաշտոնը Ժողովրդական կուսակցության անդամ Խոսե Մարիա Ասնարին զիջելուց հետո, Ֆելիպեն ևս մեկ տարի մնաց իր կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Ֆելիպե Գոնսալես Մարկես | |
Felipe González Márquez | |
![]() | |
Իսպանիայի վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Դեկտեմբերի 2, 1982 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Մայիսի 5, 1996 |
Կուսակցություն՝ | Իսպանիայի սոցիալական աշխատավորների կուսակցություն |
Նախորդող՝ | Լեոպոդո Կալվո-Սոտելո |
Ծննդյան օր՝ | մարտի 5, 1942[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սևիլյա, Իսպանիա |
Ամուսին ՝ | Կարմեն Ռոմերո Լոպես |
Երեխաներ՝ | Պաբլո (ծն. 1972) Դավիդ (ծն. 1973) Մարիա (ծն. 1978) |
Պարգևներ՝ | |
![]() |
Վաղ կյանքԽմբագրել
Գոնսալեսը ծնվել է Սևիլյայում ֆերմերի ընտանիքում։ Նա ուներ քույր, ում անունն էր Լոլա Գոնսալես Մակես[6]։ Նա իրավագիտություն է ուսանել Սևիլյայի համալսարանում և իր կարիերան սկսել է աշխատանքի իրավունքից։ Նա նաև դարձավ Սոցիալական աշխատավորների կուսակցության անդամ և սկսեց մասնակցել նրա ժողովներին։ Ժամանակի ընթացքում նա տեղափոխվեց Մադիրդ։
Երբ Ֆրանկոն մահացավ, նա դարձավ ձախաթևյան ժողովրդական ընդդիմության կարևորագույն դեմքերից մեկը և մեծ ներդրում ունեցավ այդ ժամանակվա վարչապետ Ադոլֆո Սուարեսին օգնելով Իսպանիան վերածել ժողովրդական պետության։ Սուարեսի պաշտոնավարման ընթացքում փոխնախագահ Մանուել Գուտիերես Մելլադոն խնդրեց Գոնսալեսին չբարձրացնել քաղաքացիական պատերազմի և Ֆրանկոյի ռեժիմի քննադատական հարցերը, քանի ողջ են նրա ժառանգները[7][8]։
Ֆրանկոյի մահից հետո առաջին ընտրությունները կայացան 1977 թվականին, որտեղ Գոնսալեսի կուսակցությունը հավաքած ձայներով երկրորդն էր, բացի այդ ընտրությունները ցույց տվեցին, որ Գոնսալեսը մեծ ապագա ունի որպես երիտասարդ քաղաքական գործիչ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Merkel Wolfgang, Alexander Petring, Christian Henkes, Christoph Egle (2008)։ Social Democracy in Power: the capacity to reform։ London: Taylor & Francis։ ISBN 0-415-43820-9
- ↑ Parties and Elections in Europe: The database about parliamentary elections and political parties in Europe, by Wolfram Nordsieck
- ↑ Felipe González Marquez – GeneAll.net
- ↑ González, Felipe and Cebrián, Juan Luis (2001) El future no es lo sue era
- ↑ Luis Díez (2010) Las listas de los esclavos del franquismo, published in Cuarto Poder, 10 March 2010