«Ազատական ինտերնացիոնալ»ը (ԱԻ) ազատական քաղաքական կուսակցությունների միջազգային քաղաքական ֆեդերացիա է։ Նրա գլխամասային գրասենյակը գտնվում է 1 Whitehall Place, London, SW1A 2HD հասցեում, Ազգային ազատական ակումբի շենքում։ Կուսակցությունը հիմնադրվել է Օքսֆորդում 1947 թ.-ին՝դառնալով ազատական կուսակցությունների բացառիկ համակարգ և զորացնելով ազատականության գաղափարախոսությունը ողջ աշխարհում։ Օքսֆորդի հռչակագրում ներկայացված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները։

Նպատակները խմբագրել

«Ազատական ինտերնացիոնալ»-ի Կանոնադրությամբ (2005 թ.) նրա նպատակներն այսպես են սահմանված՝ հասնել իրենց բնույթով միջազգային ազատական սկզբունքների համընդհանուր ճանաչմանը, նպաստել անձի ազատության, անձնական պատասխանատվության ու սոցիալական արդարության վրա խարսխված ազատ հասարակության կայացմանը, և այդ սկզբունքներն ընդունող անդամ կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր երկրների կանանց ու տղամարդկանց միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման ուղիներ ապահովել։

Աֆրիկայի, Ամերիկաների, Ասիայի և Եվրոպայի անդամ կուսակցություններին միավորող սկզբունքներն են՝ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ազատ ու արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, ազատ շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, շրջակա միջավայրի կայուն զարգացումը և միջազգային համերաշխության կարևորումը։

«Ազատական ինտերնացիոնալ»-ի նպատակներն արտացոլված են նաև 1946 և 1997 թթ. միջև ստեղծված յոթ հռչակագրերի շարքում և առանցքային են համարվում մի ամենատարբեր միջոցառումների, այդ թվում՝ ողջ աշխարհից ժամանող ազատական կուսակցությունների և անհատների համար մոտավորապես տարին մեկ կազմակերպվող համաժողովների ժամանակ[1]։

Վարչություն խմբագրել

«Ազատական ինտերնացիոնալ»-ի 13-րդ նախագահը Անդորրայի ազատական կուսակցության (ԱԱԿ), անդամ Ժուլի Մինովեսն է, նախկինում՝ Անդորրայի արտգործնախարար և ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Մինովեսն այս պաշտոնն ստանձնել է Հանս վան Բաալենից հետո, որըԵվրոպական խորհրդարանում պատվիրակության ղեկավարն է և հոլանդական Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարությանի անունից հանդես եկող խոսնակը արտաքին գործերի և պաշտպանության հարցերով։

Նախկին նախագահների թվում են Լորդ Ջոն Օլդըրդայսը, հոլանդացի քաղաքական գործիչ և Եվրոպական հանձնաժողովի նախկին պատվիրակ Ֆրից Բոլկեստեյնը, գերմանացի քաղաքական գործիչ Օտտո Գրաֆ Լամբսդորֆը և Իսպանիայիյում Ֆրանկոյի բռնապետության տապալումից հետո ժողովրդավարական կարգով ընտրված առաջին վարչապետ Ադոլֆո Սուարեզը։

Վարչության այլ անդամներից են փոխնախագահ Հելեն Զիլլեն, ինչպես նաև փոխնախագահներ Սեսիլիա Վիքստրյոմը, ԵԽՊ, Ջեվդետ Չակարովը, ԽՊ, Բարոնուհի Ֆոլքնըր Մարգրավինը, Կասիտ Պիրոմյան, Մարկուս Լյոնինգը, գանձապահներ Ռոբերտ Վուդթորպ Բրաունը, ԲԿՇ, և պրն Շիհ-չունգ Լիուն։ Գլխավոր քարտուղարը Էմիլ Կիրյասն է՝ Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ։

Հրապարակումներ խմբագրել

«Ազատական ինտերնացիոնալ»-ն ունի երկու հիմնական պարբերական՝

  • LI-news (ԱԻ նորություններ)[2], որում ամփոփվում է կազմակերպության անդամ կուսակցություններին կամ համագործակցող կազմակերպություններին առնչվող մեկշաբաթյա լրատվությունը,
  • Liberal Matters (Ազատականության հարցեր), տարին մի քանի անգամ լույս տեսնող ամսագիր, որի առանձին համարներն անդրադառնում են ազատականության որոշակի ասպեկտի։

Օքսֆորդի հռչակագիր խմբագրել

Օքսֆորդի Վոդհեմ Քոլեջում 1947 թ. ապրիլին Սալվադոր դե Մադարիագայի առաջնորդությամբ 19 ազատական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից կազմված Օքսֆորդի հռչակագիրն այն փաստաթուղթն է, որում շարադրված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները[3]։

Օքսֆորդի հռչակագրի ստեղծման խթանն են դարձել Լորդ Վիլյամ Բեվերիջի գաղափարները և այն դիտվում է իբրև քսաներորդ դարի ամենածանրակշիռ քաղաքական փաստաթղթերից մեկը։

Հիսուն տարի անց, 1997 թ.-ին, «Ազատական ինտերնացիոնալ»-ը վերադարձավ Օքսֆորդ և լույս ընծայեց սկզբնական Հռչակագրի մի հավելված՝ Ազատական օրակարգ 21-րդ դարի համար, ուր ավելի մանրամրկիտ է ներկայացված ազատական քաղաքականությունը։ Օքսֆորդի երկրորդ Հռչակագիրն ընդունվել է Օքսֆորդի Թաուն Հոլում 1997 թ. նոյեմբերի 27-ից 30-ը կայացած, «Ազատական ինտերնացիոնալ»-ի 48-րդ կոնգրեսի կողմից[4]։

Անդամներ խմբագրել

Բացի ստորև թվարկված անդամ կազմակերպություններից, ԱԻ-ն ունի մեկ անհատ անդամ՝ Մարտին Լի, Հոնգ Կոնգի Ժողովրդավարական կուսակցության հիմնադիր նախագահ։

Լիիրավ անդամներ խմբագրել

Երկիր Անվանում Կառավարություն Ծանոթագրություն
  Անդորրա Անդորրայի ազատական կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Բելգիա Բարեփոխումների շարժում իշխանական կոալիցիայի մաս
  Բելգիա Բաց ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներ փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Բոտսվանա Բոտսվանայի ժողովրդավարական շարժում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Բուլղարիա Իրավունքների և ազատությունների շարժում ընդդիմադիր
  Բուլղարիա Ազգային շարժում հանուն կայունության և առաջընթացի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Բուրկինա Ֆասո Ժողովրդավարության և համադաշնության – Աֆրիկյան ժողովրդավարական միավորում ընդդիմադիր
  Բուրունդի Վերածննդի ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր
  Կամբոջա Կամբոջայի ազգային փրկության կուսակցություն[5] իշխանական կոալիցիա
  Կանադա Կանադայի ազատական կուսակցություն[6] ընդդիմադիր
  Կոտ դ'Իվուար Հանրապետականների միավորում կառավարության մաս
  Խորվաթիա Խորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Կուբա Կուբայի ազատական միություն արտաքսված
  Կուբա Ժողովրդավարական համերաշխության կուսակցություն արտաքսված
  Կուբա Ազգային ազատական կուսակցություն արտաքսված
  Դանիա Դանիայի սոցիալ-ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Դանիա Ազատական կուսակցություն կառավարության մաս
  Եգիպտոս Ազատ եգիպտացիների կուսակցություն Չկա տվյալ
  Էստոնիա Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Ֆինլանդիա Կենտրոնամետ կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Ֆինլանդիա Շվեդերի ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր
  Վրաստան Վրաստանի հանրապետական կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Գերմանիա ԱԻ-ի գերմանական խումբ Չկա տվյալ
  Գերմանիա Ազատ ժողովրդավարական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Ջիբրալթար Ազատական կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Գվատեմալա Հայրենասիրական կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Գվինեա Գվինեայի ժողովրդավարական ուժերի միություն ընդդիմադիր
  Գվինեա Հանրապետական ուժերի միություն ընդդիմադիր
  Հոնդուրաս Ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Իսլանդիա Առաջադիմական կուսակցություն իշխանական կոալիցիայի մաս
  Իսրայել Իսրայելի ազատական խումբ Չկա տվյալ
  Կոսովո Անկախ ազատական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Լիբանան Ապագայի շարժում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Լյուքսեմբուրգ Ժողովրդավարական կուսակցություն իշխանական կոալիցիայի մաս
  Հյուսիսային Մակեդոնիա Ազատական ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
  Մադագասկար Շարժում հանուն Մադագասկարի առաջընթացի ընդդիմադիր
  Մեքսիկա Նոր դաշինք կուսակցություն ընդդիմադիր
  Մոնղոլիա Քաղաքացիական կամք-Կանաչների կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Մարոկկո Սահմանադրական միություն ընդդիմադիր
  Մարոկկո Ժողովրդական շարժում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Նիդերլանդներ Ժողովրդավարներ 66 ընդդիմադիր
  Նիդերլանդներ ԱԻ-ի հոլանդական խումբ Չկա տվյալ
  Նիդերլանդներ Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության[7] նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Նիկարագուա Անկախ ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Նորվեգիա Ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Պարագվայ Ճշմարիտ արմատականների ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Ֆիլիպիններ Ազատական կուսակցություն կառավարության մաս
  Ռումինիա Ազգային ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Ռուսաստան Յաբլոկո արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
  Սենեգալ Սենեգալի ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
  Հարավաֆրիկյան Հանրապետություն Ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր
  Իսպանիա Ազատություն և ժողովրդավարություն Ազատական հիմնադրամ
  Շրի Լանկա Շրի Լանկայի ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Շվեդիա Ազատական ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր
  Շվեդիա Կենտրոնամետ կուսակցություն ընդդիմադիր
  Թայվան Ժողովրդավարական առաջադիմական կուսակցություն ընդդիմադիր
  Տանզանիա Միացյալ քաղաքացիական ճակատ ընդդիմադիր / կոալիցիայի մաս Զանզիբարի ինքնավար տարածաշրջանում
  Թաիլանդ Ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
  Միացյալ Թագավորություն Հյուսիսային Իռլանդիայի դաշինք կուսակցություն ընդդիմադիր Համայնքների պալատում / իշխանության բաշխում Հյուսիսային Իռլանդիայի Ժողովում
  Միացյալ Թագավորություն «Ազատական ինտերնացիոնալ»-ի բրիտանական խումբ Չկա տվյալ
  Միացյալ Թագավորություն Ազատական ժողովրդավարներ ընդդիմադիր

Դիտորդ կուսակցություններ խմբագրել

Երկիր Անվանում Կառավարություն Ծանոթագրություն
  Բոսնիա և Հերցեգովինա Ազատական ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
  Բրազիլիա «Ազատական ինտերնացիոնալ»-ի բրազիլական խումբ Չկա տվյալ affiliated to Democratas, Rio Grande do Sul
  Մյանմա Ազգային լիգա հանուն ժողովրդավարության ընդդիմադիր
  Չիլի Չիլիի ազատական կուսակցություն[8] ընդդիմադիր
  Կոլումբիա Ազգային միաբանության սոցիալական կուսակցություն[9] կառավարության մասին
  Կոմորներ Կոմորոսի ազգային դաշինք արտախորհրդարանական ընդդիմություն
  Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի վերակառուցման միություն ընդդիմադիր
  Խորվաթիա Իստրիայի ժողովրդավարական ժողով[10] փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Կիպրոս Միացյալ ժողովրդավարներ արտախորհրդարանական ընդդիմություն
  Եթովպիա Եթովպիայի ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
  Գվատեմալա Բարեփոխումների շարժում ընդդիմադիր
  Ինդոնեզիա Ժողովրդավարական Կուսակցություն ընդդիմադիր
  Իռլանդիա Ֆիաննա Ֆոյլ ընդդիմադիր
  Իտալիա Իտալիայի ազատական խումբ Չկա տվյալ
  Մալայզիա Մալազիայի Գերական Ռաքյաթ կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Մալայզիա Արդարության ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր Պակատան Ռակյաթի մաս
  Մալի Մալիի բարեփոխման քաղաքացիական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
  Չեռնոգորիա Մոնտենեգրոյի ազատական կուսակցություն ընդդիմադիր
  Մարոկկո Անկախականների ազգային միավորում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
  Մոզամբիկ Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
  Սերբիա Ազատական Ժողովրդավարական Կուսակցություն ընդդիմադիր
  Սինգապուր Սինգապուրի ժողովրդավարական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
  Իսպանիա Անհատի ազատության կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
  Ուկրաինա Ապագայի Ուկրաինա ընդդիմադիր

Համագործակցող կազմակերպություններ խմբագրել

Ազատական վերլուծաբանական կենտրոններ և կառույցներ խմբագրել

«Ազատական Ինտերնացիոնալ» -ը նաև ազատ կապեր ունի հետևյալ կազմակերպությունների հետ՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Constitution – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  2. «LI News Subscribe – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  3. «Oxford Manifesto 1947 – Manifesto – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-11-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  4. «Oxford Manifesto 1997 – Manifesto – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ նոյեմբերի 30, 1997։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  5. «Full Members»։ Liberal-International.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-25-ին։ Վերցված է 2014-06-22 
  6. «Liberal Party of Canada Welcomes Liberal International to 2009 Convention»։ Liberal Party of Canada։ մարտի 6, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2012 
  7. Կաղապար:Nl icon VVD is a member of LI Archived 2011-09-28 at the Wayback Machine.
  8. «Partido Liberal de Chile ingresa a la Internacional Liberal durante reunión in Guatemala» (իսպաներեն)։ Partido Liberal de Chile։ հոկտեմբերի 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013 
  9. «Partido de la U - Colombia - Observer Members - Members - Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է 2013-12-13 
  10. «Observer Members»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-05-ին։ Վերցված է 2014-06-22