Ժողովրդական կուսակցություն (Իսպանիա)

Ժողովրդական կուսակցություն (իսպ.՝ Partido Popular) պահպանողական[1] քաղաքական կուսակցություն է Իսպանիայում։ Այն Իսպանիայի երկու հիմնական կուսակցություններից մեկն է։

Ժողովրդական կուսակցություն
իսպ.՝ Partido Popular
Изображение логотипа
ՏեսակԻսպանիայի քաղաքական կուսակցություն
Երկիր Իսպանիա
ԱռաջնորդAlberto Núñez Feijóo?
ՀիմնադիրՄանուել Ֆրեգա Իրիբարն
Հիմնադրվածհունվարի 20, 1989
Գաղափարախոսությունազատականություն, պահպանողական լիբերալիզմ, պրո-եվրոպեականություն, տնտեսական լիբերալիզմ և քրիստոնեական դեմոկրատիա
Քաղաքական հայացքաջական
Պաշտոնական գույն(եր)երկնագույն
ՇտաբՄադրիդ, Իսպանիա
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն, Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Միջազգային դեմոկրատական միություն
Իսպանիայի մունիցիպալիտետների ցանկ
26 499 / 68 221
Տարածաշրջանային
Խորհրդարաններ
526 / 1214
Տարածաշրջանային
կառավարություն
13 / 19
Իսպանիայի սենատ
165 / 266
Եվրոպական խորհրդարան
23 / 50
ՆախորդԺողովրդի դաշինք, Լիբերալ կուսակցություն և Democratic Popular Party?
Կայքpp.es
 Partido Popular Վիքիպահեստում

Ժողովրդական կուսակցությունը վերահիմնադրվել է 1989 թվականին նախկին Ժողովրդի միություն (Alianza Popular, AP) փոխարեն, կուսակցության հիմնադիրն էր Մանուել Ֆրեգա Իրիբարնը, ով Ֆրանկոյի ժամանակ եղել է տուրիզմի նախարար։ Նոր կուսակցությունը միավորեց պահպանողական կուսակցություններին մի քանի փոքր Քրիստոնեա-դեմոկրատական և լիբերալ կուսակցություններին (կուսակցությունը նաև կոչում են Բարեփոխումների կենտրոն)։ 2002 թվականին Մանուել Ֆրեգային կոչեցին «Հիմնադիր նախագահ»։

Ժողովրդական կուսակցությունը մինչև 2011 թվականի նոյեմբերը եղել է ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը Պատգամավորների կոնգրեսում, 350 նստատեղից զբաղեցնելով 153-ը և Սենատի խոշորագույն կուսակցությունը, 101 նստատեղով 208-ի մեջ։ Նրա երիտասարդական ճյուղն է Իսպանիայի ժողովրդական կուսակցության նոր սերունդը (NNGG)։ 2011 թվականի ընտրություններով Ժողովրդական կուսակցությունը դարձավ մեծամասնություն կոնգրեսում 185 նստատեղով։

Կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) անդամ է և ունի 16 նստատեղ Եվրոպական խորհրդարանում։ Ժողովրդական կուսակցությունը նաև Կենտրոնամետ ժողովրդական Ինտերնացիոնալի և Միջազգային ժողովրդական միության անդամ է։ Ժողովրդական կուսակցությունը նաև Բուդապեշտում հիմնլ է Ռոբերտ Շումանի ինստիտուտը, որպեսզի զարգացնի ժողովրդավարությունը կենտրոնական և արևելյան Եվրոպայում։

Հիմնադրում

խմբագրել

Կուսակցության արմատները գալիս են Ժողովրդական դաշինք կուսակցությունից, որը հիմնադրել է Ֆրանկոյի ժամանակաշրջանի նախարար Մանուել Ֆրագան։ Չնայած Ֆրագան Ֆրանկոյի բարեփոխումների կուսակցության անդամ էր, նա աջակցում էր ժողովրդավարության հաստատմանը։ Այնուամենայնիվ հասարակությունը նրան համարում էր Ֆրանկոյի գաղափարախոսության կաղմնակից և համարում էր որ նա ավտորիտարիզմի կողմնակից էր։ 1977 թվականի հունիսի ընտրություններում նրա կուսակցությունը հավաքեց ընդամենը 8.3 տոկոս ձայն և գրավեց 4-րդ տեղը։

1977 թվականի ընտրություններից ամիսներ անց Ֆրագայի կուսակցությունը առաջարկեց սահմանադրության նախագիծ, որը հետագայում ընդունվեց։ Ֆրագան ցանկացավ իր կուսակցության գաղափարախոսության հիմքում դնել ավանդական Եվրոպական պահպանողական կուսակցության գաղափարախոսությունը և ցանկացավ կուսակցությունը դարձնել ավելի մեծ կենտրոնամետ աջակողմյան ուժ։ Նրա որոշ համախոհների դուր չեկան փոփոխությունները և նրանք լքեցին կուսակցությունը։ Ժողովրդական դաշինքը միացավ ավելի ժամանակակից պահպանողականների հետ և ստեղծեց Ժողովրդավարական դաշինքը (Coalición Democrática, CD)։

Նա հույս ուներ, որ այս դաշինքի օգտին կքվեարկեն այն մարդիկ, ովքեր քվեարկել են Ժողովրդական կենտրոն միության օգտին 1977 թվականին։ 1979 թվականի մարտի ընտրություններում Ժողովրդավարական դաշինքը հավաքեց 6.1 տոկոս ձայն և նորից գրավեց 4-րդ տեղը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wolfram Nordsieck. «Parties and Elections in Europe: The database about parliamentary elections and political parties in Europe». Parties-and-elections.de. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21–ին-ին.