Ժոզե Ագուաշ
Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ (պորտ.՝ José Pinto de Carvalho Santos Águas, նոյեմբերի 9, 1930[1], Lobito, Benguela Province, Անգոլա - դեկտեմբերի 10, 2000, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1930 (90 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լոբիտու, Պորտուգալակաան Արևմտյան Աֆրիկա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 2000 (70 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Բենֆիկայում», բարձրագույն դիվիզիոնում անկացրած 13 մրցաշրջաններից 12-ում խփելով 18-ից ոչ պակաս գոլ[2][3]:
Ֆուտբոլային կարիերաԽմբագրել
Ծնվել է Լոբիտուում, Պորտուգալակաան Արևմտյան Աֆրիկա, Պորտուգալաական կայսրություն, սպիտակ գաղութաբնակիչների ընտանիքում։ Ագուաշը իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական «Լուզիտանու դի Լոբիտու» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 1950 թվականը, իսկ 1950-1963 թվականներին խաղացել է «Բենֆիկայում» և ձեռք է բերել ակումբի լեգենդի կարգավիճակ։
«Բենֆիկայի» հետ նա հինգ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն (1955, 1957, 1960, 1961 և 1963 թվականներին) և յոթ անգամ գավաթը, նաև հինգ անգամ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։ Նախքան Էյսեբիոյի Լիսաբոն տեղափոխվելը նա ամենամեծ դերն էր խաղում «Բենֆիկայի»՝ Եվրոպական չեմպիոնների գավաթի նվաճման գործում՝ 1961 թվականին «Բարսելոնայի» (3-2), հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» (5-3) դեմ խաղերում նա խփել է խաղերի առաջին գոլերը և, թիմի ապագա ավագը, 1963 թվականին չկարողացավ թիմին հասցնել ոսկե հեթ-թրիկի՝ 1-2 հաշվով պարտվելով «Միլանին» (նա ուղղակի չէր խաղում)։
Պորտուգալիայի հավաքականում Ագուաշը դեբյուտել է 1952 թվականի նոյեմբերի 23-ին, Ավստրիայի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1, ընդհանուր առմամբ խաղացել է 25 խաղ՝ խփելով 11 գոլ։ 1962 թվականի մայիսի 17-ին նա վերջին անգամ է հավաքականի մարզահագուստով հայտնվել խաղադաշտում, իսկ խաղն ավարտվել է Բելգիայից կրած պարտությամբ (1-2)։
«Բենֆիկայից» հեռանալուց հետո՝ 33 տարեկանում Ագուաշը ևս մեկ մրցաշրջան խաղաց Վիեննայի «Աուստրիա» ակումբում, իսկ կարիերան ավարտվեց հաջորդ ամռանը։ Մահացել է 2000 թվականին՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում։
Անձնական կյանքԽմբագրել
Ագուաշի որդին, Ռույը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և խաղացել է որպես հարձակվող, հանդես է եկել «Բենֆիկայում» և Պորտուգալիայի հավաքականում։ Նաև խաղացել է «Պորտուում»՝ առաջնության երկու մրցաշրջաններում խփելով 30 գոլ։
Նրա աղջիկը՝ Ելենա Մարիան (Լենա դ’Ագուա) 80-ականների փոպ երգչուհի է[2][4][5]:
ՁեռքբերումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- «Բենֆիկա»
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[6] 1960–61, 1961–62
- Պրեմիեր դիվիզիոն (5)՝[6] 1954–55, 1956–57, 1959–60, 1960–61, 1962–63
- Պորտուգալիայի գավաթ (7)՝[6] 1950–51, 1951–52, 1952–53, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62
ՄարզչականԽմբագրել
- «Մարիտիմու»
- Մադեիրա Չեմպիոնշիպ՝ 1966–97
- Մադեիրա Գավաթ՝ 1966–97
- «Ատլետիկո»
- Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոն՝ 1967–68
ԱնձնականԽմբագրել
- Պրեմիեր Լիգայի ռմբարկու՝ 1951–52, 1955–56, 1956–57, 1958–59, 1960–61
- Եվրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1960–61
- Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1950–51, 1952–53, 1954–55, 1957–58
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «O senhor Águas» [Mister Águas] (Portuguese)։ Visão։ հունիսի 22, 2011։ Վերցված է մայիսի 29, 2015
- ↑ «Portugal – All-Time Topscorers»։ RSSSF։ Վերցված է օգոստոսի 14, 2014
- ↑ «"O Luís Pedro [Fonseca] é que tinha tudo na cabeça. Ele era o doutrinador" – recorde entrevista com Lena d'Água em 2010» ["Luís Pedro [Fonseca] was the one that had everything in his head. He was the indoctrinator" – remember interview with Lena d'Água in 2010] (Portuguese)։ Blitz։ June 2010։ Վերցված է մայիսի 29, 2015
- ↑ «Rui Águas e Kelvin: eles contam como se decide um Clássico» [Rui Águas and Kelvin: they will tell you how to decide a classic] (Portuguese)։ Mais Futebol։ ապրիլի 23, 2015։ Վերցված է մայիսի 29, 2015
- ↑ 6,0 6,1 6,2 «Bicampeões para a história» [Back-to-back champions for the ages]։ Visão (Portuguese)։ Portugal: Impresa Publishing։ May 2015։ էջ 44։ ISSN 0872-3540
Արտաքին հղումներԽմբագրել
- Profile at Zerozero(չաշխատող հղում)
- Stats at ForaDeJogo