Ժոզեֆ Ֆեշի թանգարան (ֆր.՝ musée Fesch), գեղարվեստական թանգարան Կորսիկայի Այաչչո քաղաքում։ Ունի հնագույն կերպարվեստի խոշոր հավաքածու։

Ժոզեֆ Ֆեշի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԱյաչչո
ՎայրPalais Fesch, Ajaccio?
Հասցե50-52, rue cardinal Fesch20000
Հիմնադրվել է1850
ՀիմնադիրԺոզեֆ Ֆեշ
Այցելուներ49 590 մարդ (2003)[1][1], 48 191 մարդ (2004)[1], 52 541 մարդ (2001)[1], 38 224 մարդ (2005)[1], 38 287 մարդ (2015)[1], 41 277 մարդ (2017)[1], 35 384 մարդ (2013)[1], 43 363 մարդ (2016)[1], 39 783 մարդ (2011)[2], 38 891 մարդ (2010)[1], 41 024 մարդ (2012)[1], 51 015 մարդ (2002)[1], 34 024 մարդ (2006)[1], 1446 մարդ (2008)[1], 40 655 մարդ (2007)[1], 40 175 մարդ (2014)[1], 47 897 մարդ (2018)[1][2] և 44 480 մարդ (2019)[2]
Կայքmusee-fesch.com(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ժոզեֆ Ֆեշը, ում անունով կոչվել է թանգարանը, եղել է Նապոլեոն Բոնապարտի մոր Լետիցիա Բոնապարտի խորթ եղբայրը։ Ֆեշը կաթոլիկ քահանա էր։ Նապոլեոնի իշխանության գալուց հետո նա դարձավ կարդինալ և Լիոնի արքեպիսկոպոս։ Ըստ բազմաթիվ վկայությունների, Ֆեշը հակված է եղել կաշառակերության նկատմամբ[3], և օգտվելով կայսեր հովանավորությունից, կուտակել է հսկայական հարստություն, իսկ նրա գլխավոր նախասիրությունը եղել է գեղանկարչության հավաքածու կազմելը։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում, ռազմական արշավանքների և եվրոպական երկրների իշխանափոխության պատճառով մեծ թվով հին նկարներ անցել են այլ սեփականատերերի, և դա մեծ հնարավորություններ էր ստեղծում հարուստ կոլեկցիոներների համար։

 
Ֆեշի դիմանկարը

Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո արվեստի շատ գործեր Ֆրանսիայից վերադարձվեցին իրենց նախկին սեփականատերերին, սակայն դա չի ազդել Ֆեշի հավաքածուի վրա։ Մինչ նա կարդինալ էր, ակտիվորեն աջակցում էր Հռոմի պապ Պիոս VII-ին Նապոլեոնի հետ ունեցած իր վեճերի ժամանակ։ Պապը նրա նրբանկատությանը պատասխանում էր նույն կերպ, և 1815 թվականից հետո Կարդինալ Ֆեշը և Լետիցիա Ռամոլինոն բնակվեցին Հռոմում[4], Պալացցո Բոնապարտե առանձնատանը, իսկ նրանց նյութական հարստությունը մնաց իրենց հետ։

Կարդինալ Ֆեշի մահից հետո նրա հավաքածուն ընդգրկում էր շուրջ 16.000 նկար։ Դրանցից մի քանիսը, ինչպես նաև հարուստ գրադարանը, կարդինալը կտակել է Այաչչո քաղաքին և ևս 300-ը՝ Կորսիկայի այլ քաղաքներին։

Նվիրված նկարների համար Այաչչոյում թանգարանի կառուցումը սկսվել է դեռևս կարդինալի կենդանության օրոք, և շինարարությունն ընթացել է նրա միջոցներով։ Աշխատանքները տևել են 1828-1852 թվականներին։ Այս ժամանակաշրջանում սկսվեց Երկրորդ կայսրության դարաշրջանը, երբ Բոնապարտները կրկին իշխանության եկան Ֆրանսիայում, և իհարկե ֆինանսապես աջակցեցին թանգարանին։ Շենքին կից կառուցվեց մատուռ, որտեղ ավելի ուշ թաղվեցին Բոնապարտի ընտանիքի անդամները։ Թանգարանի բակում տեղադրվել է կարդինալի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դյուբրեն։

1979-1990 թվականներին թանգարանը վերականգնվել է, 2008-2010 թվականներին՝ ևս։ Այսօրվա դրությամբ թանգարանն ունի ավելի քան 20 սրահ՝ չորս հարկերում, գրադարան և հանդիսությունների դահլիճ։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Թանգարանի հիմնական հպարտությունն իտալական գեղանկարների հավաքածուն է, որում ներառված է Սանդրո Բոտիչելլիի, Ջովաննի Բելլինիի, Պիետրո Պերուջինոի, Միքելանջելոյի, Ֆրա Բարտոլոմեոյի, Տիցիանի, Վերոնեզեի, Ջորջո Վազարիի և մի շարք այլ հեղինակների աշխատանքները։ Բավականին լավ է ներկայացված Նիդերլանդների գեղանկարչությունը։ Առանձնանում է նաև Նապոլեոնի և նրա զարմիկ Նապոլեոն III ժամանակաշրջանին առնչվող 700 աշխատանքների (կտավներ և քանդակներ) մեծ հավաքածու։ Բացի դրանից թանգարանում կարելի է տեսնել կորսիկական գեղանկարչության յուրահատուկ հավաքածու։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  2. 2,0 2,1 2,2 Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  3. В частности, такая точка зрения приводится в ЭСБЕ (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона).
  4. В 1811 г. Феш был президентом собора французского духовенства в Париже, высказался здесь определённо против унизительного обращения Наполеона с папой и этой своей неожиданной самостоятельностью вызвал сильный гнев Наполеона, который удалил его в почётное изгнание в Лион. После вступления союзников на французскую территорию Ф. вместе со своей сестрой Летицией бежал в Рим, где и провел остаток жизни (ЭСБЕ).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Ֆեշի թանգարան» հոդվածին։