Փշերով տուն (կատ.՝ Casa de les Punxes, իսպ.՝ Casa Terrades), շինություն Բարսելոնայի Էշամպլե թաղամասում[1]։ Կառուցվել է 1905 թվականին մոդեռն ճարտարապետ Ժոզեպ Պուչ-ի-Կադաֆալկայի նախագծով։ Շինությունը գտնվում է Դիագոնալ պողոտայի, Բրուկ և Ռոսելյո փողոցների միջև։

Փշերով տուն
կատ.՝ Casa de les Punxes
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Նախագծի հեղինակԺոզեպ Պուչ-ի-Կադաֆալկա
🌐casalespunxes.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շինարարություն խմբագրել

Փշերով տունը կառուցվել է 1903 - 1905 թվականներին մոդեռն ճարտարապետ Ժոզեպ Պուչ-ի-Կադաֆալկայի նախագծով։ Այն հանդիսանում է ճարտարապետի առավել հայտնի նախագիծը։ Տունը կառուցվել է Տերադես (Terrades) ազգանունով երեք քույրերի պատվերով, ինչը առիթ է հանդիսացել տան երկրորդ անվանման` «Տերադես տուն» (Casa Terrades): Ճարտարապետի նպատակն է եղել քույրերին պատկանող երեք տները միացնել[2]։

Շենքը պատմական հուշարձանի կարգավիճակ է ձեռք բերել 1975 թվականին, իսկ 1980 թվականի հիմնանորոգվել է[2]։

Սեփականատերերի փոփոխություն խմբագրել

1991 թվականին տունը ձեռք է բերել «Կոլոնիալ» ընկերությունը։ 2003 թվականին ևս մեկ վերանորոգում է իրականացվում, որ ավելի մոտ էր ճարտարապետի սկզբնական տարբերակին։ Տունը աճուրդի է հանվել և վաճառվել մասնավոր սեփականատիրոջ[3]։ Ներկայումս այն մասնավոր սեփականություն է և փակ է այցելությունների համար. շենքը կարելի է դիտել միայն դրսից։

Կոմպոզիցիա խմբագրել

 
Փշերով տունը վերևից

«Փշերով տուն» անվանումը կառույցը ձեռք է բերել սրաձողերով կոնաձև վեց աշտարակների շնորհիվ։ Տան ճակատային մասերը միանգամից երեք փողոցի են նայում` Բրուկ (իսպ.՝ Bruc), Ռոսելյո (իսպ.՝ Rosello) և Դիագոնալ մայրուղի (կատ.՝ Avinguda Diagonal): Տունը միջնադարյան դղյակների օրինակով է կառուցված` պահպանելով եվրոպական գոթիկայի ճարտարապետական լուծումները։ Շենքի ճակատային մասերը կառուցված են աղյուսից և տաշած քարից[1]։ Դրանցից յուրաքանչյուրն ունի ինքնատիպ զարդարանք` դեկորատիվ պաննոյով և քարի փորագրություններով։ Առավել հայտնի է Ռոսելյո փողոցի կողմի պաննոն, որում պատկերված է սուրբ Գևորգը (San Jorge): Փորագրություններն արված են մոդեռն ոճով[2]։ Արվեստագետները շենքը բնութագրում են որպես ֆլամանդական քաղաքապետարանի ու միջնադարյան դղյակի հիբրիդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Дом Террадес». mandalay.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Дом с шипами (Дом Террадес-Casa Terrades). — barcelonainfocus.com.
  3. Знаменитый барселонский «Дом с шипами» (Casa de les Punxes) продается. — colinfo.ru, 20 июля.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշերով տուն» հոդվածին։