Ժերար դը Ռիդֆոր (ֆր.՝ Gerard de Ridefort, 1141, Ֆլանդրիա - հոկտեմբերի 4, 1189, Աքքա), Տաճարականների միաբանության Մեծ մագիստրոս սկսած 1184 թ. հոկտեմբերից մինչև 1189 թ. հոկտեմբերի 4։

Ժերար դը Ռիդֆոր
Gerard de Ridefort
Դրոշ
Դրոշ
(10-րդ) Տաճարականների միաբանության Մեծ մագիստրոս
1184 թ. հոկտեմբեր - 1189 թ. հոկտեմբերի 4
Նախորդող Առնո դը Տորոժ
Հաջորդող Ռեբեր դը Սաբլե
 
Մասնագիտություն՝ զորավար և կրոնական առաջնորդ
Ազգություն Ֆրանսիացի
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1141 թ.
Ծննդավայր Ֆրանսիա, Ֆլանդրիա
Վախճանի օր 1189 թ. հոկտեմբերի 4
Վախճանի վայր Աքքա, Պաղեստին

Մինչև մագիստրոս ընտրվելը

խմբագրել

Ծնվել է 1141 թվականին Ֆլանդրիայում, Սուրբ Երկիր է գնացել 1170-ականներին (մինչև 1740 թ.)։ Սկզբնական շրջանում ծառայել է Տրիպոլիի կոմս` Ռայմոնդ III-ի մոտ, սակայն կոմսի հետ վիճաբանությունից հետո լքել է կոմսությունը և ծառայության անցել արքայի մոտ։ 1179 թ. Բալդուին IV-ի հրամանով նշանակվել է թագավորության մարշալի կոչումին։ Հետագայում անդամագրվում է Տաճարականների միաբանությանը և ստանձնում մագիստրոսի գլխավոր խորհրդատուի կոչումը։ 1184 թ. ընտրվում է միաբանության մագիստրոս։

Մեծ մագիստրոս

խմբագրել

Ըստ ժամանակակիցներից ստացած տեղեկությունների Ժերար դը Ռիդֆորը շուտ բռնկվող բնավորություն ուներ և հաճախ չմտատծված քայլեր էր կատարում։ Նա Սալահ ալ-Դինի դեմ պատերազմելու գլխավոր կողմնակիցներից էր, և շատ կտրուկ էր վերաբերվում նրա հետ հաշտություն կնքելու փորձերի վերաբերյալ։ Բացի դրանից նա վատ հարաբերությունների մեջ էր Հիվանդախնամների միաբանության մագիստրոսի և մի շարք ազնվականների հետ։ Սակայն նա նաև հայտնի էր իր հռետորական ունակություններով և կարողանում էր բոլորին մտափոխ անել իր օգտին։

1187 թ. դը Րիդֆորը գլխավորում է տաճարականներին Սալահ ալ-Դինի դեմ խաչակիրների արշավանքի ժամանակ։ Համարվում է, որ հենց նա եղել Հաթթինում մարտ մղելու մտքի հեղինակը, հետագայում այս միտքը խաչակիրների համար արժեցավ հաղթանակ։

Հաթթինի ճակատամարտում բոլոր տաճարականները, կամ սպանվեցին, կամ գերեվարվեցին` հետո մահապատժի ենթարկվեցին նա նույնպես գերեվարվեց, սակայն նա միակն էր ում չսպանեցին։ Գերության ժամանակ նա հրաման ուղարկեց Գազայի և մի շարք այլ ամրոցների տաճարականներին հանձնել իրենց ամրոցները։ Այս հրամանից հետո տաճարականները այլևս պարտավոր չէին ենթարկվել դը Րիդֆորին։ Նրա հեղինակությունը ընկել իր, իսկ ասպետների շրջանում, քանի որ միայն այն փաստը, որ նա գերեվարվել է և ողջ է մնացել արդեն հակասում էր միաբանության կանոնադրությանը, բացի դրանից տաճարականների մոտ սկսեցին լուրեր շրջանառվել, որ իրենց առաջնորդը հանուն իր կյանքը փրկելու դավանափոխ է եղել՝ և իսլամ է ընդունել[1]։

Գերությունից ազատվելուց հետո, փորձում է վերականգնել իր բարի համբավը և մասնակցում է մուսուլմանների դեմ մղվող բոլոր մարտերին, սակայն 1189 թ. հոկտեմբերի 4-ին Աքքայի պաշարման ժամանակ դարձյալ գերեվարվում է, և գլխատվում։

Գրականություն

խմբագրել
  • Brevis Regni Ierosolymitani Historia, in Annali Genovesi di Caffaro e de’ suoi Continuatori, ed. Luigi Tommaso Belgrano (Fonti per la Storia d’Italia, no. 11), vol. 1 (Genoa, 1890), pp. 127–49.
  • De Expugnatione Terræ Sanctæ per Saladinum Libellus, in Ralph of Coggeshall, Radulphi de Coggeshall Chronicon Anglicanum, ed. Joseph Stevenson (London, 1875).
  • Peter W. Edbury, The Conquest of Jerusalem and the Third Crusade: Sources in Translation. Ashgate, 1996. [Old French Continuation of William of Tyre; this edition includes translation of Urban III's letter on the battle of Cresson.]

Ծանոթագրություններ

խմբագրել