Ժատեց
Ժատեց (չեխ․՝ Žatec, գերմ.՝ Saaz), պատմական քաղաք Չեխիայի Հանրապետության Լոունի շրջանի Ուստեցկ երկրամասում։ Հայտնի է «Ժատեցկի հմուլի» աճեցման ավելի քան 700-ամյա ավանդույթով։ Ժատեցն արտադրում է իր սեփական գարեջուրը, և այստեղ ամեն տարի քաղաքային հրապարակում անցկացվում է Dočesná բերքահավաքի փառատոնը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ժատեց | |||||
ֆր.՝ Saaz չեխ․՝ Žatec[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Լոունիի շրջան և Q89474241?[2] | ||||
Ներքին բաժանում | Bezděkov u Žatce?[3], Milčeves?[3], Radíčeves?[3], Trnovany?[3], Velichov?[3], Záhoří?[3] և Q56415273? | ||||
Առաջին հիշատակում | 1004[4] և 1052[5] | ||||
Մակերես | 42,676571 կմ² | ||||
ԲԾՄ | 233±1 մետր | ||||
Բնակչություն | ▲19 046 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 438 01[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | LN | ||||
Պաշտոնական կայք | mesto-zatec.cz | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՉեխիայի թագավորության ամենավաղ պատմական վկայակոչումը վերագրվում է Sacz բոհեմական ամրոցին, 1004 թվականի Տիտմար Մերզեբուրգի լատինական քրոնիկոնում։ Այդ ժամանակ գերմանացի Հենրիխ II արքան վերանվաճում է ամրոցը լեհ դուքս Բոլեսլավ I-ից։ 11-րդ դարի ընթացքում դա պատկանում էր Վրշովցի հզոր ազնվական ընտանիքին։ 1265 թվականին Պրժեմիսլ Օտակար II-ի կառավարության օրոք քաղաքին տրվում է արքայական քաղաքի արտոնություններ։ Զինանշան քաղաքացիներին տրվել է Վլադիսլավ II-ի կողմից, Միլանի հարձակման ժամանակ ցուցաբերած քաջության համար։
1419 թվականի Հուսյան հեղափոխական շարժումից մինչև Երեսնամյա պատերազմը քաղաքը հուսականության կամ բողոքականության հետևորդ էր, իսկ Սպիտակ լեռան ճակատամարտից հետո 1620 թվականին Չեխիայի բնակչության մեծ մասը լքեց քաղաքը։ Այնտեղ գերմանացի և հռոմի կաթոլիկները մնացին մինչև 1945 թվականը, որից հետո գերմանախոս բնակիչները ստիպված եղան հեռանալ իրենց տներից և արտագաղթեցին Գերմանիա։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո Մեսերշմիտ արտադրության ու ինքնաթիռների փորձարկման օդային բազա են մտնում նոր ռեակտիվ կործանիչներ, որոնք տեղակայված էին քաղաքի մոտ։ 1948 թվականին արտադրամասը շարունակում էր արտադրել Avia S-199, Մեսերշմիտ Bf.109 ինքնաթիռներ, որոնք վաճառվեցին Իսրայելին։ Նախապես օդային բազայում իրականացվեց ուսուցում իսրայելցի օդաչուների համար։ Այստեղից բազմաթիվ այլ ռազմական պաշարներ տարվեցին Իսրայել, որոնք օգնեցին նոր պետությանը ապահովելու իր անկախությունը։
Մարդիկ
խմբագրել- Գաբրիել Անտոն
- Փիթեր Գլասեր
- Եվգեն Գուրա
- Տեպլ Յոհան Ֆոն
- Կարել Ռեյներ
- Ադոլֆ Ստրաուս
- Սվերակ Յան
- Մարիա Տրեբեն
- Միրոսլավ Վարգա
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website Արխիվացված 2008-12-12 Wayback Machine
- Friends of Saaz/ Žatec (in German and English)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժատեց» հոդվածին։ |