Ժան Սերվե Ստաս (օգոստոսի 21, 1813(1813-08-21)[1][2], Լյուվեն, Լյովեն, Dyle, Առաջին ֆրանսիական կայսրություն[3] - դեկտեմբերի 13, 1891(1891-12-13)[4][1][2][…], Բրյուսել, Բելգիա[3]), բելգիացի վերլուծաբան-քիմիկոս, ածխածնի զանգվածի հայտնագործողներից մեկը։

Ժան Ստաս
Ծնվել էօգոստոսի 21, 1813(1813-08-21)[1][2]
Լյուվեն, Լյովեն, Dyle, Առաջին ֆրանսիական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1891(1891-12-13)[4][1][2][…] (78 տարեկան)
Բրյուսել, Բելգիա[3]
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունքիմիկոս, թունաբան, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերState University of Leuven?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Ազդվել էԺան Բատիսթ Դյումա
Պարգևներ
 Jean Servais Stas Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանք

խմբագրել

Ստասը ծնվել է Լյովենում և ի սկզբանե սովորել է բժշկություն։ Նա ավելի ուշ սկսեց հետաքրքրվել քիմիայով և աշխատել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում՝ Ժան Բատիստ Դյումայի ղեկավարությամբ։ Ստասը և Դյուման որոշեցին ածխածնի ատոմային զանգվածը՝ կշռելով մաքուր նյութի մի նմուշ, այրելով այն մաքուր թթվածնի մեջ, և հետո կշռելով ստացված ածխածնի երկօքսիդը։

1840 թվականին Ստասը պրոֆեսոր նշանակվեց Բրյուսելի Թագավորական ռազմական ակադեմիայում։ Նա միջազգային ճանաչում ստացավ տարրերի ատոմային զանգվածներն ավելի ճշգրիտ որոշելու համար, քան դա արվել էր նախորդ տարիներին` որպես չափանիշ ընդունելով թթվածնի ատոմային զանգվածը 16։ Նրա ստացած արդյունքները հերքեցին անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Փրաութի այն վարկածը, որ բոլոր ատոմային զանգվածները պետք է լինեն ջրածնի ատոմային զանգվածի ամբողջ թվով բազմապատիկները։ Ստասի կատարած ատոմային զանգվածների ճշգրիտ չափումները հիմք հանդիսացան Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ստեղծման համար[7]։

Լավուազիեի զանգվածի պահպանման օրենքի հայտնագործումից հետո՝ Ստասի երկարատև և աշխատատար փորձերը ապացուցեցին քիմիական ռեակցիաներում այդ օրենքի ճշգրտությունը[8], չնայած որ այդ փորձերն իրականացվել էին այլ նպատակներով։

Նրա հետազոտությունը[9][10] ցույց տվեց, որ որոշ ռեակցիաներում կորուստը կամ ավելացումը չի կարող լինել ավելին, քան 2-ից 4 մաս 100.000-ի մեջ[11]։ Թե՛ Լավուազիեի, թե՛ Մորլիի և թե՛ Ստասի նախատեսված և հաշվարկված ցուցանիշներում առկա է զգալի տարբերություն[12]։

1850 թվականին Ստասը վկայություն տվեց, որ բելգիացի ազնվական Իպոլիտ Վիսար դը Բոկարմեն սպանել է իր կնոջ եղբորը՝ թունավորելով նիկոտինով[13]։

Ստասը թողեց աշխատանքը 1869 թվականին կոկորդի հիվանդությունից առաջացած ձայնային խնդիրների պատճառով։ Դրամահատարանում դարձավ կոմիսար, բայց 1872 թվականին հրաժարվեց պաշտոնից, քանի որ համաձայն չէր կառավարության դրամային քաղաքականության հետ։ Ժան Ստասը մահացել է Բրյուսելում և թաղվել Լյովենում։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

1891 թվականի մայիսի 5-ին նշվեց Բելգիայի թագավորական ակադեմիայում Ժան Սերվ Ստասի անդամակցության 50-րդ տարելիցը։ Ներկաներից շատերը խոսեցին գիտության մեջ նրա նշանակալի ներդրումների մասին։ Նա պատվին մեդալ թողարկվեց՝ փորագրված Ալֆոնս Միշոյի կողմից, ինչպես նաև ալբոմ, որը պարունակում էր ամբողջ աշխարհի գիտական հասարակության կողմից սահմանված մրցանակները[14]։

Հատընտիր ստեղծագործություններ

խմբագրել
  • Stas, Jean Servais (1894). L. W. Spring (ed.). Œuvres Complètes. Vol. 1. Brussels.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Stas, Jean Servais (1894). J. B. Depaire (ed.). Œuvres Complètes. Vol. 2. Brussels.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Stas, Jean Servais (1894). L. W. Spring (ed.). Œuvres Complètes. Vol. 3. Brussels.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Award winners : Davy Medal
  6. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 337.
  7. Rawson, Don C. (1974). «The process of discovery: Mendeleev and the periodic law». Annals of Science. 31 (3): 181–204. doi:10.1080/00033797400200221.
  8. Matthew Moncrieff Pattison Muir, The Elements of Chemistry (1904)
  9. Nouv. Recherches sur los lois des proportions chimiques (1865) 152, 171, 189
  10. "Conservation of Mass in Chemical Changes"Journal - Chemical Society, London, Vol.64, Part 2 Chemical Society (Great Britain)
  11. William Edwards Henderson, A Course in General Chemistry (1921)
  12. Ida Freund, The study of Chemical Composition: an account of its method and historical development, with illustrative quotations (1904)
  13. Wennig, Robert (April 2009). «Back to the roots of modern analytical toxicology: Jean Servais Stas and the Bocarmé murder case». Drug Test Anal. England. 1 (4): 153–5. doi:10.1002/dta.32. PMID 20355192.
  14. L'Academie Royale des Sciences, des Lettres et des Beaux-Arts de Belgique, Manifestation en L'Honneur de Jean-Servais Stas a L'Occasion du Cinquantieme Anniversaire de Sa Nomination Comme Membre Titulaire de la Classe des Sciences 1841 - 1891, Bruxelles, 1891.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ստաս» հոդվածին։