Ժան Պիեռ Սովաժ
Ժան Պիեռ Սովաժ (ֆր.՝ Jean-Pierre Sauvage; հոկտեմբերի 21, 1944[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի գիտնական, ով ուսումնասիրում է կոորդինացիոն քիմիան: Նա մասնագիտացել է սուպրամոլեկուլային քիմիայում, որի համար 2016 թվականին Ջեյմս Ֆրեյզերի և Բերնարդ Ֆերինգի հետ ստացել է Նոբելյան մրցանակ:
Ժան Պիեռ Սովաժ ֆր.՝ Jean-Pierre Sauvage | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1944[1][2][3] (76 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Ստրասբուրգի համալսարան և Ուտրեխտի համալսարան |
Գործունեության ոլորտ | Գերմոլեկուլային քիմիա |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ստրասբուրգի համալսարան և Louis Pasteur University? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4] |
Գիտական ղեկավար | Ժան-Մարի Լեն[5] |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ CNRS bronze medal? Քիմիայի Նոբելյան մրցանակ[6][7] CNRS արծաթե մեդալ Նեսիմ Հաբիֆի մրցանակ Prelog Medal? Հարյուրամյակի մրցանակ և Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր |
Jean-Pierre Sauvage Վիքիպահեստում |
ԿարիերաԽմբագրել
Սովաժը ծնվել է 1944 թվականին, Փարիզում և Ժան Մարի Լենի ղեկավարության տակ գտնվող Ստրասբուրգյան համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Թեկնածուական աշխատանքներ գրելու ժամանակ մասնակցել է կրիպտանդների առաջին սինթեզներին[8]: Դոկտորական ուսումնասիրություններից հետո վերադարձել է Ստրասբուրգ, որտեղ ներկայումս էլ համարվում է պատվավոր պրոֆեսոր:
Նա աշխատել է մի քանի բնագավառներում, այդ թվում СО2-ի և ֆոտոսինթեզի ընթացքում մոդելի ռեակցիոն կենտրոնի էլեկտրոքիմիական վերականգմանը: Նրա աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել մոլեկուլային տոպոլոգիային, հիմնականում մեխանիկորեն կապված մոլեկուլային ֆրագմենտներին: Նա նկարագրել է կատենանի սինթեզը և կորդինացիոն կոմպլեքսների վրա հիմնված մոլեկուլային հանգույցները[9]:
Մրցանակներ և կոչումներԽմբագրել
1990 թվականի մարտի 26-ից Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, իսկ 1997 թվականի նոյեմբերի 24-ից արդեն ակադեմիկ: Ներկայումս Ստրասբուրգյան համալսարանում պրոֆեսոր է:
- Մրցանակներ
- Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի բրոնզե մեդալ (1978)
- Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի արծաթե մեդալ (1988)
- Հարյուրամյակի պարգև (1999)
- Քիմիայի Նոբելյան մրցանակ (Ջեյմս Ֆրեյզերի և Բերնարդ Ֆերինգի հետ) (2016)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.lemonde.fr/prix-nobel/article/2016/10/05/le-prix-nobel-de-chimie-attribue-a-jean-pierre-sauvage-j-fraser-stoddart-et-bernard-l-feringa_5008540_1772031.html
- ↑ The Nobel Prize in Chemistry 2016 — 2016.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Dietrich, J. M. Lehn, J. P. Sauvage, «Les Cryptates» Tetrahedron Letters, 1969, Volume 10, Issue 34, Pages 2889—2892.
- ↑ Дитрих-Buchecker, С.; Хименес-Молеро, М. С.; Сартор, В. и Соваж, Ж.-П., «Ротаксаны и катенаны как прототипы молекулярных машин и двигателей», теоретической и прикладной химии, 2003, том 75, стр. 1383—1393.