Ժան Նոկրե

ֆրանսիացի նկարիչ

Ժան Նոկրե (ֆր.՝ Jean Nocret, հոկտեմբերի 26, 1615(1615-10-26)[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1615(1615-12-26)[4], Նանսի, Լոթարինգիա - նոյեմբերի 12, 1672(1672-11-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարիչ։ Նոկրեն նկարել է Ֆրանսիայի Բուրբոնների արքայական տոհմի անդամներին։ Անհայտ ծագման շատ դիմանկարներ վերագրվում են նրան։

Ժան Նոկրեն
Jean Nocret
Portrait de Jean Nocret.jpg
Ժան Նոկրեի ետմահու դիմանկարը` նկարված նրա որդու` Ժան Շարլի կողմից (1674)
Ծնվել էհոկտեմբերի 26, 1615(1615-10-26)[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1615(1615-12-26)[4]
ԾննդավայրՆանսի, Լոթարինգիա
Վախճանվել էնոյեմբերի 12, 1672(1672-11-12)[1][2][3][…]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Ազգությունֆրանսիացի
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչJean LeClerc?
ԱմուսինԱնտուանետ Վույե
ԶավակներԺան Բապտիստ
Ժան Շարլ
Ժան Սիմոն
Մարի
Անտուանետ Ժենևիև
ԱզգականներNicolas Benault?[5]
Commons-logo.svg Jean Nocret Վիքիպահեստում

Կյանք և գործունեությունԽմբագրել

Ժան Նոկրեն ծնվել է Նանսիում 1615 թվականին։

Ժան Նոկրեն եղել է Ժան Լե Կլերկի ուսանողը։ Ավելի ուշ մեկնել է Հռոմ, որտեղ հանդիպել է Նիկոլա Պուսենին և որոշ ժամանակ աշխատել է Փոլ Ֆրեար դե Շանտելուի (ֆր.՝ Paul Fréart de Chantelou) հովանավորության ներքո[6]։ Պուսենը, սակայն, կարծում էր, որ Նոկրեն հավակնոտ երիտասարդ է, և բողոք է ներկայացնում նրա դեմ։ Նոկրեն, անավարտ թողնելով իր աշխատանքը, հեռանում է, քանի որ ստացել էր ավելի լավ առաջարկ։

Պալատական նկարիչԽմբագրել

1644 թվականին Նոկրեն վերադառնում է Փարիզ։ Հինգ տարի անց նրան հաջողվում է նկարչի պաշտոն ստանալ թագավոր Լուի XIV-ի և Գասթոն Օռլեանի դքսի մոտ։ Նա նաև ծառայել է որպես թագավորի սենեկապետ։ 1657 թվականին Նոկրեն ուղեկցում է Կոմենժի եպիսկոպոսին նրա` Պորտուգալիա կատարած դիվանագիտական առաքելության ժամանակ և դիմանկարում է Պորտուգալիայի թագավորական ընտանիքին[7]։

1660 թվականին, երբ նա արդեն վերադարձել էր Փարիզ, Օռլեանի նոր դուքսը նրան հանձնարարում է զարդարել Սեն Կլու ամրոցի ներսը հունական դիցաբանության տեսարաններով։ Հետագայում` ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, ամրոցը ոչնչացվել է։ Երեք տարի անց նրա` «Սուրբ Պետրոսի ապաշխարանքը» (La repentance de Saint-Pierre) տեղադրվեց Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիայում, որտեղ էլ 1664 թվականին Նոկրեն սկսեց աշխատել որպես դասախոս[6]։

1666-1669 թվականներին Շառլ Լը Բրենի ղեկավարությամբ Նոկրեն զարդարում է թագուհու նստավայրը Թյուիլրիում։ Այս զարդանախշերը նույնպես անհետացել են ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, երբ Թյուիլրին այրվել է։ Տեսարանների մեծ մասը նվիրված էին Միներվա աստվածուհուն[8]։

ԱշխատանքներԽմբագրել

Բացի արքայական ընտանիքի նկարների հավաքածուից, որոնք ներկայացված են Վերսալում, պահպանվել են նաև մի շարք այլ կտավներ։ Օրինակ.

  • «Հռոմեացի զորավարի երեխայի դիմանկարը» (Portrait d'un enfant en général romain) (Բլուա, Բոզարի թանգարան)
  • «Վալիերի դքսուհու դիմանկարը» (Portrait de la duchesse de La Vallière)
  • «Թագուհի Մարի Տերեսի դիմանկարը» (Portrait de la reine Marie-Thérèse)
  • «Աննա Ավստրիացու դիմանկարը» (Portrait d'Anne d'Autriche) (Վերսալի ազգային թանգարան)։

Անհայտ ծագման դիմանկարներից նրան են վերագրվում.

ԸնտանիքԽմբագրել

Ժան Նոկրեն ամուսնացել է Անտուանետ Վույեի հետ, ումից էլ ունեցել է հինգ երեխա՝ Ժան Բապտիստ (1647), Ժան Շարլ (1648), Ժան Սիմոն (1649), Մարի (1650), Անտուանետ Ժենևիեվ (1651)։

Նրա որդին` Ժան Շարլ Նոկրեն (1648 – 1719) նույնպես նկարիչ էր, հատկապես անդրադառնում էր պատմական թեմաներին և տեսարաններին։ Հոր մահից հետո նա հրավիրվել է պալատ` նկարազարդելու Վերսալի պալատում թագուհու առանձնասենյակները։

Ժան Նոկրեն մահացել է 1672 թվականի նոյեմբերին Փարիզում։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Édouard Meaume, Jean Nocret, peintre lorrain, Grosjean-Maupin, 1886

Արտաքին հղումներԽմբագրել

Jean Nocret. (French, 1615–1672). Auction Results. Artnet Worldwide Corporation. All Rights Reserved. Union List of Artist Names. Jean Nocret (1615-1672). Peintre du modèle.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean (I) Nocret (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  5. Mathis R. Le contrat d’alloué de Nicolas Benault avec Jean Hainzelman (1682), Nicolas Benault’s apprenticeship with Jean Hainzelman (1682) (ֆր.) // Nouv. estampe / R. Mathis, M. Melot, J. Adhémar, M. GrivelRF: CNE, 2019. — Vol. 262. — ISSN 0029-4888; 2680-4999doi:10.4000/ESTAMPE.1839
  6. 6,0 6,1 Biography in the Dictionnaire général des artistes de l'école française, continué par L. Auvray, by Émile Bellier de la Chavignerie (1885)
  7. Biographical note @ the Museo del Prado.
  8. 5.3. Les Tuileries de Louis XIV.
  9. Nocret, Jean. VIAF. (Virtual International Authority File)