Ժան Անտուան Նոլլե (ֆր.՝ Jean Antoine Nollet, դեկտեմբերի 19, 1700(1700-12-19)[1], Պիմպրեզ, Ֆրանսիայի թագավորություն - ապրիլի 24, 1770(1770-04-24)[2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս (1739 թվականից Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր)։ Իր գործունեության ընթացքում համագործակցել է ֆրանսիացի բնագետ Ռենե Անտուան Ռեոմյուրի հետ։ Նոլլեն նաև ֆիզիկայի դասագրքերի հեղինակ էր։

Ժան Անտուան Նոլլե
Jean Antoine Nollet
Ծնվել էդեկտեմբերի 19, 1700(1700-12-19)[1]
Ֆրանսիա Պիմպրե, Ֆրանսիա
Մահացել էապրիլի 24, 1770(1770-04-24)[2][3] (69 տարեկան)
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Բնակության վայր(եր)Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և կաթոլիկ քահանա
Հաստատություն(ներ)Նավառայի քոլեջ, École royale du génie de Mézières? և Փարիզի համալսարան
Պաշտոն(ներ)սարկավագ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
Ալմա մատերCollège de Beauvais?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2][4]
Հայտնի աշակերտներԱնտուան Լորան Լավուազիե
Պարգևներ
 Jean-Antoine Nollet Վիքիպահեստում
Աբբա Նոլլեի դասախոսությունները փորձարարական ֆիզիկիայի մասին

Կենսագրություն խմբագրել

Նոլլեն ծնվել է 1700 թվականի նոյեմբերի 19-ին, Պեմպրեում։ Նրա ծնողները ֆերմերներ էին, որոնք Պեպմպրե եկել էին Կոմպիենից։

Սկզբնական կրթությունը ստացել է Բովեի քոլեջում, ապա սովորել է Փարիզում։ 1734 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր։ 1735 թվականին դասավանդել է փորձարարական ֆիզիկա։ Եղել է պրոֆեսոր Թուրինում և Նավարիայի քոլեջում, դասախոսել Բորդոյում և Վերսալի պալատում, իսկ 1761 թվականից աշխատել է Շառլվիլլ-Մեզյերի արվեստի դպրոցում։

Մահացել է 1770 թվականի ապրիլի 2-ին։

Գիտական աշխատանք խմբագրել

Հետազոտություններ է անցկացրել էլեկտրականության, մոլեկուլային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում։ 1746 թվականին Ժան Անտուան Նոլլեն ցանկանում էր չափել էլեկտրական հոսանքի արագությունը, ենթադրելով որ այն շատ արագ է տարածվում։ Երկու հարյուր վանական շարվեցին իրար կողքի՝ իրար միանալով մետաղալարով, նա մետաղալարը միացրեց լեյդենյան անոթից պատրաստված մարտկոցին։ Քանի որ բոլոր վանականները միաժամանակ արձագանքեցին հոսանքի ազդեցությանը, Նոլլեն համոզվեց, որ հոսանքի արագությունը շատ մեծ է[6]։

1748 թվականին Նոլլեն հայտնաբերեց օսմոսի երևույթը բնական թաղանթներում։ Իսկ 1750 թ.-ին Նոլլեն առաջին անգամ հայտնեց մի երևույթի մասին, որն այսօր հայտնի է որպես էլեկտրաստատիկ հեղուկացում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Անտուան Նոլլե» հոդվածին։