Ժան-Բատիստ Պերոնո

ֆրանսիացի նկարիչ

Ժան-Բատիստ Պերոնո (երբեմն Պերոնո, ֆր.՝ Jean-Baptiste Perronneau[8] կամ Perroneau[9], 1715[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1783(1783-11-19)[2][4][5][…] կամ նոյեմբերի 20, 1782(1782-11-20)[6], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), ֆրանսիացի փորագրիչ և նկարիչ։ Նա և ԴԵ Լատուրը հետ համարվում են ֆրանսիական պաստելային դիմապատկերի խոշորագույն վարպետներից մեկը։

Ժան-Բատիստ Պերոնո
ֆր.՝ Jean-Baptiste Perronneau
Դիմանկար
Ծնվել է1715[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 19, 1783(1783-11-19)[2][4][5][…] կամ նոյեմբերի 20, 1782(1782-11-20)[6]
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԵրկերCatharine Elisabeth Metayer?, Antoni Warin? և Arent van der Waeyen?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
 Jean-Baptiste Perronneau Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ապագա նկարիչը ծնվել է 1715 թվականին Փարիզում, բուրժուա Հենրի Պերոնոյի և Մարի-Ժենեվիեվ Ֆրեմոնի ընտանիքում։

1752 թվականի նոյեմբերին Պերոնոն ամուսնացավ Լուիզա-Շառլոտ Օբերի՝ մանրանկարիչ Լուի-Ֆրանսուա Օբերի դստեր հետ։ Ամուսինները ունեցան երկու որդի։

Ընդհանուր առմամբ նկարչի կյանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև հարսանիքը նա ապրել է Փարիզում, հարսանիքից հետո տեղափոխվել և ճամփորդել է մինչև կյանքի վերջը։ Նա ճամփորդել է Ֆրանսիայում, եղել է Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Լեհաստանում։ 1781 թվականին նկարիչը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, նրա այնտեղ գտնվելու մասին հավաստիացրել է նաև Սանկտ-Պետերբուրգյան տեղեկագրեր թերթի դեկտեմբերի 10-ի հոդվածը։ Նա մահացել է 1783 թվականին Ամստերդամում։

Ստեղծագործություն խմբագրել

Նա նկարել սովորել է Շառլ-Ժոզեֆ Նատուարի մոտ։ Հետո փորագրիչ դառնալու մտադրությամբ գնացել է Կար Լորանի մոտ, սակայն շուտով թողեց փորագրությունը և սկսեց պաստելներ ստեղծել։ Դրանում նա շատ արագ հաջողություններ ունեցավ։

1746 թվականին Պերենոն անցավ Կերպարվեստի թագավորական ակադեմիայի առաջին փուլի ցուցադրությունը[10]։ Հաջորդ փուլում նկարիչները պետք է նկարեին ակադեմիայի տնօրենի հանձնարարած թեմայով նկարներ։ Պերոնոյին հանձնարարվեց յուղաներկով նկարել քանդակագործ Ադամ Մեծի և նկարիչ Ժան-Բատիստ Ուդրիի դիմանկարները։ 1753 թվականի հուլիսի 28-ին, այս աշխատանքների ցուցադրությունից հետո, Պերոնոյին շնորհվեց ակադեմիկոսի կոչում[11]։

Մեզ հասած առաջին պաստելային դիմանկարը թվագրվում է 1743 թվականի օգոստոսին, դա «Աղջիկը կատվի հետ դիմանկարն» է, որը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[12]։

Նկարչի մի քանի տասնյակ դիմանկարներ պահվում են Եվրոպայի և Ամերիկայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Ամենախոշոր հավաքածուն ներկայացված է Լուվրում և Օռլեանի գեղարվեստի թանգարանում։ Ռուսաստանում Պերոնոյի վրձնին պատկանող երեք նկար պահվում է Էրմիտաժում, որոնց թվում է «Գրքով տղայի դիմանկարը», որտեղ հավանաբար պատկերված է նկարչի փոքր եղբայրը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Jean Baptiste Perronneau
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Vaillat, Ratouis de Limay, 1923
  9. Pierre-Marie Gault de Saint-Germain Les trois siècles de la peinture en France — Paris, 1808. — С. 283.
  10. Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 13
  11. Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 46
  12. «The National Gallery. A Girl with a Kitten, 1743, Attributed to Jean-Baptiste Perronneau». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Ю. К. 3олотов Французский портрет XVIII века. — Москва: Искусство, 1968. — С. 111—128.
  • Léandre Vaillat, Paul Ratouis de Limay J.-B. Perronneau (1715-1783) sa vie et son oeuvre. — Paris: Librairie nationale d'art et d'histoire, 1923.