Մենախոսություն

գեղարվեստական երկի մեջ հերոսի ինքնարտահայտման ձև

Մենախոսություն, մոնոլոգ (հին հուն․՝ μόνος-ից՝ մեկ և λόγος-ից՝ խոսք), գեղարվեստական երկի մեջ հերոսի ինքնարտահայտման ձև, երբ նա համեմատաբար լայն ընդգրկումով բացահայտում է իր հոգեվիճակը, շրջապատող իրադրությունը։ Գործող անձի խոսք (հիմնականում դրամատիկ ստեղծագործության մեջ), որն անջատված է կերպարների խոսակցական հաղորդակցությունից և չի ենթադրում անմիջական արձագանք՝ ի տարբերություն երկխոսության՝ դիալոգի:

Սերգեյ Եսենինի ձայնի ձայնագրությունը։ Խլոպուշայի մենախոսությունը Եսենինի «Պուգաչով» պոեմից
Դերասան Քրիստոֆեր Ուոքենը կատարում է մենախոսություն «Hurlyburly» պիեսում. 1984 թվական

Մենախոսությունը խոսք է, որն ուղղված է ունկնդիրներին կամ ինքն իրեն:

Մենախոսության բնույթ ունեն քնարական շատ բանաստեղծություններ (Պետրոս Դուրյան, «Տրտունջք», Սերգեյ Եսենին, «Սև մարդը» և այլն)։

Հիմնական տեղեկություններԽմբագրել

Մենախոսությունը՝ որպես էպիկական կամ քնարական բնույթի մի հատված, որը որոշ ժամանակով ընդհատում է գործողությունը և հանդիսատեսին մտածելու տեղիք տալիս, հայտնվել է դեռ անտիկ դրամայում: Երբեմն դա վերացական հիմնավորում էր այն թեմաների շուրջ, որոնք կապ չունեին պիեսի գործողության հետ, որով երգչախումբը դիմել է հանդիսատեսին (Արիստոֆանի կատակերգությունները) կամ իրադարձությունների մասին սուրհանդակների պատմությունների տեսքով, որոնք անհնար էր ներկայացնել բեմում: Արիստոտելն իր «Պոետիկայում» մենախոսությունն անվանում էր դրամայի կարևոր բաղկացուցիչներից մեկը, բայց նրան վերջին տեղն էր հատկացնում դրամայի տարրերի մեջ։

Մենախոսությունը նոր նշանակություն է ստացել, երբ «դրույթների դրաման» փոփոխվել է նոր տիպի՝ «բնավորությունների դրամայի»: Նրա զարգացման նոր փուլը 16-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի սկիզբն էր Ելիզավետյան թատրոնում և ֆրանսիական կլասիցիստների դրամատուրգիայում: Պիեսի գործող կերպարների մոտիկությունը հանդիսատեսին անգլիական թատրոնում ստեղծում էր գործողության հատուկ մթնոլորտ. հանդիսատեսը արտաբերվող խոսքի անմիջական հասցեատերն էր: Ավելի մեծ հուզական ազդեցության հասնելու համար մենախոսներն իրենց ռոմանտիկ ողբերգություններ մտցրին Քրիստոֆեր Մարլոյին և Թոմաս Քիդին: Դրամայի գլխավոր բովանդակությունը կերպարների հոգեկան շարժումն էր, որը բացահայտելուն էլ հենց կոչված էր մենախոսությունը։ Այդպես դժվար ընտրության առաջ կանգնած գլխավոր հերոսի կասկածները Շեքսպիրն արտացոլել Է համաշխարհային դրամատուրգիայի ամենանշանավոր մենախոսություններից մեկում՝ «Լինել, թե չլինել» («Համլետ»):

ՏեսակներԽմբագրել

Մենախոսությունը տարբերվում է իր դրամատիկական գործառույթով և գրական ձևով[1]:

  • ըստ դրամատիկական գործառույթի.
    • տեխնիկական մենախոսություն. հերոսի պատմությունն այն իրադարձությունների մասին, որոնք արդեն տեղի են ունեցել կամ տեղի են ունենում ներկա ժամանակ,
    • քնարական մենախոսություն. հերոսի պատմությունը, որը բացահայտում է նրա ուժեղ հոգեկան ապրումները,
    • Մենախոսություն-մտորում կամ Մենախոսություն-որոշման կայացում. մենախոսություն կոշտ ընտրության պայմաններում՝ որևէ պատասխանատու որոշման ընդունում պահանջող, որի դեպքում հերոսն ինքն իրեն ներկայացնում է «կողմ» և «դեմ» փաստարկները:
  • ըստ գրական ձևի.
    • ապարտ. մի քանի խոսք կողքից, որը բնութագրում է կերպարի վիճակը,
    • ստանսներ. հերոսի բանաստեղծական մտորումները (բնորոշ է կլասիցիզմի դրամատուրգիային),
    • դատողության դիալեկտիկա. մենախոսություն՝ ներկայացված որպես տրամաբանորեն կառուցված իմաստային և ռիթմիկ ընդդիմությունների հաջորդականություն,
    • գիտակցության հոսք (ներքին մենախոսություն, չշփոթել Ստանիսլավսկու համակարգի համանուն տերմինի հետ). հերոսի մտքի ազատ ընթացքը ներկայացնող, ակնհայտ տրամաբանություն չպահանջող և խոսքի «գրական» կառուցման մասին չմտահոգվող պատմություն,
    • հեղինակի խոսք. հեղինակի անմիջական կոչ հանրությանը, որպես կանոն՝ որևէ կերպարի միջոցով,
    • երկխոսություն մենության մեջ. հերոսի երկխոսությունը երկրպագության առարկայի հետ, կամ պիեսի մեկ այլ կերպարին դիմելը, որը կամ չի լսում նրան, կամ չի պատասխանում:

ԼսումներԽմբագրել

Թատրոնի, երբեմն կինոյի և հեռուստատեսության դերասաններին հնարավոր է խնդրվի, որ լսումների ժամանակ մենախոսություններ կատարեն: Աուդիտորական մենախոսությունները լսումների ժամանակ ցուցադրում են դերասանի` պիես պատրաստելու և ներկայացում բեմադրելու ունակությունը[2]: Դրանք սովորաբար սահմանափակվում են երկու րոպեով (կամ պակաս) և հաճախ ուղեկցվում են հակասական մենախոսություններով. կատակերգական և դրամատիկ, դասական և ժամանակակից: Լսումների համար ներկայացվող մենախոսությունների ընտրությունը[3] հաճախ կախված է պիեսից կամ դերից:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Патрис Пави Словарь театра = Dictionnaire du théâtre. — М.: Прогресс, 1991. — С. 192. — 504 с. — ISBN 5010021064
  2. «Audition Monologues»։ Ace Your Audition։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2010-ին 
  3. «Monologues from Movies & Plays»։ Daily Actor։ October 4, 2018 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 456