Ժաննա Թովմասյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժաննա Արշակի Թովմասյան (մայիսի 20, 1912, Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 2000, Գյումրի, Հայաստան), հայ խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
![]() | |
---|---|
Ծնվել է | 1912 մայիսի 20 |
Ծննդավայր | Կաղզվան, Կարսի մարզ |
Մահացել է | հունիսի 23, 2000 | (տարիքը 88)
Մահվան վայր | Գյումրի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԺաննա Թովմասյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգի Կաղզվան քաղաքում։ Բեմական գործունեությունը սկսել է 1930 թվականին Տաշքենդի հայկական թատրոնում։ 1930-1943 թվականներին եղել է Տաշքենդի, Թբիլիսիի, Սուխումի հայկական, Ալավերդիի, Արթիկի, 1943 թվականից՝ Լենինականի թատրոնների դերասանուհի։
Ժաննա Թովմասյանի ինքնատիպ արվեստը բարձր է գնահատել Հովհաննես Աբելյանը[1]։ Խաղացել է դրամատիկական, ողբերգական դերեր[2][3]։
Դերեր
խմբագրել- Կուկուշկինա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»
- Մարի Թյուդոր՝ Հյուգոյի «Մարի Թյուդոր»
- Կատերինա Իվանովնա՝ «Ոճիր և պատիժ», ըստ Դոստոևսկու
- Շամիրամ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
- Վասիլիսա՝ «Հատակում»
- Տատյանա՝ «Թշնամիներ»
- Օգուդալովա՝ «Անօժիտը»
Խաղացել է «Աշնան արև» ֆիլմում։
Գրականություն
խմբագրել- Սամվելյան Լուիզա, Ժաննա Թովմասյան, Ե., 1975[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ТОВМАСЯ'Н Жанна Аршаковна». istoriya-teatra.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Жанна Товмасян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Սամվելյան, Լուիզա Օնիկի (1975). Գևորգյան, Ա Ա (ed.). Ժաննա Թովմասյան. Հայկական թատերական ընկերություն. Երևան: ՀԹԸ.