Լուիզա Սամվելյան

հայ թատերագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լուիզա Օնիկի Սամվելյան (օգոստոսի 11, 1926(1926-08-11)[1], Լիոն[1] - սեպտեմբերի 8, 1999(1999-09-08), Երևան, Հայաստան), հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1968), պրոֆեսոր (1972

Լուիզա Սամվելյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1926(1926-08-11)[1]
ԾննդավայրԼիոն[1]
Մահացել էսեպտեմբերի 8, 1999(1999-09-08) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1] (1970)
Մասնագիտությունթատերագետ և դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1926 թվականի օգոստոսի 11-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1936 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-1970 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թվականին «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղագիտության և արվեստների պատմության, 1975-1978 թվականներին՝ Երևանի Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի, 1978-1982 թվականներին՝ Երևանի Պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչ։ Լուիզա Սամվելյանը հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը[2][3]։ Ռուսերեն լույս է տեսել Սամվելյանի «Վաղարշ Վաղարշյան» մենագրությունը (Մոսկվա, 1960):

  • Շեքսպիրը հայ բեմում, նախասովետական շրջան։ Երևան, «Գիտելիք», 1959, 37 էջ։
  • Ադամյանը և Շեքսպիրի կերպարները, Երևան, Հայպետհրատ, 1961, 246 էջ[4]։
  • Լևոն Քալանթար, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1965, 249 էջ։
  • Գուրգեն Ջանիբեկյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 377 էջ։
  • Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը (նախասովետական շրջան), Երևան, «Հայաստան», 1974, 660 էջ[5]։
  • Ժաննա Թովմասյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 101 էջ։
  • Շեքսպիրի ժառանգորդները, Երևան, 1979:
  • Կինը հայ բեմարվեստում, Երևան, «Գիտելիք», 1980, 42 էջ։
  • Труд актёра․ В. Вагаршян, М․, 1960 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 161.
  2. «Լուիզա Սամվելյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. Սամվելյան, Լուիզա (1961). Ադամյանը և Շեքսպիրի կերպարները. Հայպետհրատ.
  5. Սամվելյան, Լուիզա (1974). Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը։ Նախասովետական շրջան. Հայաստան.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Սամվելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 161