Տաշքենդի հայկական թատրոն

Տաշքենդի հայկական թատրոն, պետական, 1934 թվականից՝ Հովհաննես Աբելյանի անվան թատրոն։

Տաշքենդի հայկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ուզբեկստան
Գտնվելու վայրըՏաշքենդ
Հիմնադրման ամսաթիվ1924
Փակման ամսաթիվ1937

Պատմություն խմբագրել

Թատրոնը բացվել է 1924 թվականին։ 20-րդ դարի սկզբին Տաշքենդում հայկական ներկայացումներ տվել են տեղի թատերասերները, Բաքվի և Թիֆլիսի պրոֆեսիոնալ դերասանները։ Գերակշռել են օպերա-օպերետային ներկայացումները՝ Ա. Առստամյանի և Լ. Կամովասի բեմադրությամբ։ 1926 թվականին Բաքվի հայկական թատրոնի դերասանների (Ժասմեն, Վահրամ Փափազյան, Ա. Հովհաննիսյան և ուրիշներ) ելույթները նպաստել են Տաշքենդի հայկական թատրոնի խաղացանկի կայունացմանը։ Բեմադրվել են Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», «Չար ոգի», Սունդուկյանի «Պեպո», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Շկվարկինի «Ուրիշի երեխան», Պուշկինի «Քարե հյուր» և այլն։

Թատրոնի ստեղծագործական զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Լևոն Աբրահամյանը (նաև դերասան, թարգմանիչ), Վ. Սահակյանը, Գ. Թավրիզյանը, Հ. Գրիգորյանը, Կ. Ալվարյանը, դերասան-դերասանուհիներ Օ. Զաքարյանը, Ս. Գևորգյանը, Ե. Յուզբաշյանը, Օ. Սարգիսբեկյանը, Ժ. Թովմասյանը, Կ. Միրզոյանը, Մ. Ասրլյանը, Վ. Պետրոսյանը, Հ. Դանիելյանը և ուրրիշներ։ 1934 թվականին Տաշքենդի հայկական թատրոնում է աշխատել Հովհաննես Աբելյանը՝ բեմադրությունները ներկայացնելով նաև Միջին Ասիայի մի շարք քաղաքներում։ Տաշքենդի հայկական թատրոնում հյուրախաղերով հանդես է եկել նաև Արուս Ոսկանյանը։ Թատրոնը փակվել է 1937 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, 2003.