Ժաննա Էրշ (ֆր.՝ Jeanne Hersch, հուլիսի 13, 1910(1910-07-13)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - հունիսի 5, 2000(2000-06-05)[2][3][5], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի փիլիսոփա։

Ժաննա Էրշ
ֆր.՝ Jeanne Hersch
Ծնվել էհուլիսի 13, 1910(1910-07-13)[1][2][3][…] Ժնև, Շվեյցարիա[4]
Մահացել էհունիսի 5, 2000(2000-06-05)[2][3][5] (89 տարեկան) Ժնև, Շվեյցարիա
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ժնևի համալսարան և International School of Geneva?
Ալմա մատերԺնևի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Ֆրայբուրգի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և շվեյցարական գերմաներեն[1]
Ազդվել էԿառլ Յասպերս
Պարգևներ
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ՀայրLiebmann Hersch?
 Jeanne Hersch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժաննա Էրշը ծնվել է հրեաների ընտանիքում. մայրը ծնունդով Վիլնյուսից էր, հայրը՝ Վարշավայից։ Մաթեմատիկոս Յոզեֆա Հերշայի (1925—2012) քույրն է, մաթեմատիկոս Ալֆրեդ Տարսկիի բարեկամուհին[7]։ Հայրը Ժնևի համալսարանում դասավանդել է ժողովրդագրություն և վիճակագրություն, մայրը եղել է բժշկուհի։ Փիլիսոփայություն սովորել է Ժնևում, Փարիզում, Հայդելբերգում, Ֆրայբուրգում։ Կարլ Յասպերսի ուսանողն ու աշխատությունների թարգմանիչն է, նրա մասին մենագրության հեղինակը։

 
Ժաննա Էրշի գերեզմանը Թագավորների գերեզմանոցում (Ժնև)

Եղել է Ժնևի համալսարանի փիլիսոփայության պրիվատ-դոցենտ (1947-1956), այնուհետև պրոֆեսոր (1956-1977), ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի համալսարանների հրավիրված պրոոֆեսոր, Սոցիալիստական կուսակցության անդամ, Եվրոպական դաշնային միության ակտիվիստ։

Ընկերական և ստեղծագործական կապեր խմբագրել

Ընկերություն է արել Ռայմոն Արոնի, Ստանիսլավ Վինցենցի, Յուզեֆ Չապսկիի, Չեսլավ Միլոշի հետ, թարգմանել է Չ. Միլոշի «Իսսա հովիտը» ինքնակենսագրական վեպը (1956)։

Աշխատություններ խմբագրել

  • L’illusion philosophique (1936)
  • Temps alternés (1940)
  • L'être et la forme (1946)
  • Idéologies et réalité (1956)
  • Le droit d'être un homme (1968)
  • Karl Jaspers (1978, վերահրատարակություն՝ 2002)
  • L'étonnement philosophique (De l'école Milet à Karl Jaspers) (1981, վերահրատարակություն՝ 1993)
  • L’ennemi c’est le nihilisme (1981)
  • Textes (1985)
  • Éclairer l’obscur (1986)
  • Temps et musique (1990)

Ճանաչում խմբագրել

  • Մարդու իրավունքների հիմնադրամի մրցանակ (1973),
  • Միշել դը Մոնտենի մրցանակ (1979),
  • Սանկտ Գալլենի համալսարանի մրցանակ ազատության համար (1980),
  • Ալբերտ Այնշտեյնի մեդալ (1987),
  • Կարլ Յասպերսի մրցանակ (1992) և այլն։
  • Օլդենբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր,
  • Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118815679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. Kathari S., Riliet N. Histoire et Guide des cimetières genevois (ֆր.)Genève: Éditions Slatkine, 2009. — P. 502. — ISBN 978-2-8321-0372-2
  7. Alfred Tarski: Life and Logic

Գրականություն խմբագրել

  • Larese D. Jeanne Hersch: eine Lebensskizze. — Amriswil: Amriswiler Bücherei, 1976.
  • Penser dans le temps: mélanges offerts à Jeanne Hersch. — Lausanne : Éditions l’Age d’homme, 1977.
  • Die Macht der Freiheit: kleine Festschrift zum 80. Geburtstag von Jeanne Hersch / Annemarie Pieper, Hrsg. — Zürich: Benziger, 1990.
  • Dufour-Kowalski E. Jeanne Hersch: présence dans le temps. — Lausanne: L’Age d’homme, 1999.
  • De Monticelli R. Jeanne Hersch: la dame aux paradoxes. — Lausanne: Age d’homme, 2003.
  • Cuccinelli R. La forma del fare: estetica e ontologia in Jeanne Hersch. — Milano: B. Mondadori, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Էրշ» հոդվածին։