Ժամանակակից արվեստի թանգարան (Մերանո)

թանգարան Իտալիայում

Ժամանակակից արվեստի թանգարան «Kunst Meran»[5] (գերմ.՝ kunst Meran, իտալ.՝ Merano Arte), պատկերասրահ Բոլցանո-Բոցենի ինքնավար գավառի Մերանո քաղաքում, որը բացվել է 2001 թվականին։ Թանգարանային շենքը համարվում է ճարտարապետության հուշարձան, նրա վերանախագծումը եղել է 2000-2001 թվականներին՝ ըստ «Höller & Klotzner - Architekten» ճարտարապետական բյուրոյի նախագծի։ Ցուցահանդեսի ընդհանուր տարածքը կազմում է 500 մ²։ Պատկերասրահում կա սենյակ հանրային միջոցառումների համար, որը նախատեսված է 70 մարդու համար։

Ժամանակակից արվեստի թանգարան
գերմ.՝ kunst Meran
իտալ.՝ Merano Arte
ՏեսակՊատկերասրահ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Մերանո
ՎայրVia dei Portici 163
ՀասցեVia dei Portici 163 և Via Portici 163, 39012 Merano/meran[1]39012[1]
Հիմնադրվել է1996
Մակերես623 քառակուսի մետր
Այցելուներ1616 մարդ (2020)[1], 7517 մարդ (2019)[2], 5000 մարդ (2018)[3] և 3515 մարդ (2021)[4]
Հավաքածուի չափս150 արխիվային միավոր[3]
Կայքwww.kunstmeranoarte.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրում խմբագրել

Ժամանակակից արվեստի թանգարան «Kunst Meran»-ը, որը գտնվում է «Haus der Sparkasse» շենքում, ճանաչվել է Մերանո քաղաքի ճարտարապետության հուշարձան, դրա վերանորոգնումն ու վերամասնագիտացումն իրականացվել է «Höller & Klotzner-Architekten» ճարտարապետական բյուրոյի նախագծով 2000-2001 թվականներին։ Թանգարանի շենքը պատկանում է «Südtiroler Sparkasse AG» բանկին։ Պատկերասրահը օգտագործում է իր ցուցահանդեսi տարածքների 500 մ²-ը ժամանակավոր ցուցադրությունների անցկացման համար։ Շենքում տեղակայված է նաև բնակարան-ստուդիա (երրորդ հարկում), սրճարան և թանգարանային խանութ (առաջին հարկում), բացի այդ, այստեղ է գտնվում 70 հոգու համար նախատեսված կոնֆերանս դահլիճ։

«Kunst Meran» ասոցիացիան կերպարվեստի, լուսանկարչության, ճարտարապետության, փորձարարական երաժշտության, գրականության, նոր մեդիայի և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների հարթակ է (ֆորում)։ Ծրագիրը նախատեսված է ինչպես լայն հանրությանը ժամանակակից արվեստի ոլորտ ներգրավելու, այնպես էլ տեղական արվեստագետներին միջազգային արվեստի ասպարեզում առաջ մղելու համար։ Արտասահմանյան համագործակցությունը նմանատիպ հաստատությունների ներսում և արտերկրում մասն է թանգարանի քաղաքականության։

«ArtForum Gallery - Forum Modern Art Merano» ասոցիացիան հիմնադրվել է 1996 թվականին՝ տեղի արվեստի 14 սիրահարների կողմից։ «ArtGallery Raffl» պատկերասրահը, որը պատկանում է Գերտա Վոլֆ Տորգլերին, զգալի ազդեցություն է ունեցել թանգարանի ստեղծման գաղափարի ձևավորման վրա։ 1992 թվականից մինչև 1995 թվականը նրա շինությունները ծառայել են որպես շահագրգիռ քաղաքացիների հավաքատեղի։ «Südtiroler Sparkasse» բանկի շենքը հանդիսանում էր առավել հեռանկարային հարթակներից մեկը։ Այն վերականգնվել է ցուցահանդեսային նպատակների համար և ասոցիացիային հանձնվել վարձակալության։ 2001 թվականի հոկտեմբերի 26-ին, վերակառուցումից հետո, տեղի է ունեցել նոր թանգարանի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդես-բացումը դարձել է «Kunst und Kur - Ästhetik der Erholung» ցուցադրությունը, որի համադրողներն էին Դիտեր Ռոնտեն, Կարլ Էյգները և Անդրեա Դոմեսլեն։ Բացի այդ, շենքում տեղավորվել է նաև «across» ժամանակակից արվեստի ասոցիացիան, որը ստեղծվել է տեղական ինստիտուտների կողմից։ 2004 թվականի դեկտեմբերից թանգարանը հանդիսանում է իտալական «AMACI» ասոցիացիայի անդամ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  4. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  5. «Музеи в Южном Тироле: Музей Kunst Meran». suedtirol.info (ռուսերեն). IDM Südtirol. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «kunst Meran». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Մերանո)» հոդվածին։