Ակնաթուփ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակնաթուփ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
Ցեղ | Ակնաթուփ (Empetrum) L., 1753 |
Ակնաթուփ, ժայռաբույս, ագռավահատ, տիտան[1] (լատ.՝ Émpetrum), հավամրգազգիներ (Ericaceae) ընտանիքի 1 մ երկարությամբ, փռված և բազմաճյուղավոր բնով թուփ։
ՆկարագիրԽմբագրել
Ունի շագանգագագույն ընձյուղներ։ Տերևները մանր և երկարավուն են։ Ծաղիկները տարասեռ են, կարմրավուն, մուգ, մանր տեղավորված են տերևածոցում։ Պտուղը կարմիր, փայլուն, ջրալի է, ունի գնդաձև կառուցվածք և իր մեջ կրում է 6-ից 9 մանր կորիզներ։
ՏարածումըԽմբագրել
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Աճում է ճահճոտ վայրերում։ Հիմնականում տարածված է Արկտիկայի և Եվրոպական անտառներում։
ՕգտագործումըԽմբագրել
Տունդրայի և անտառային շրջանի ժողովուրդները հավաքում են ակնաթուփ, որը օգտագուրծում են մսի և ձկան հետ, որից էլ ստանում են հատուկ կերակրատեսակ՝ տոլկուչկա։
Օգտագործումը բժշկության մեջԽմբագրել
Օգտագործվում են ակնաթփի պտուղները։ Ժողովրդական բժշկության մեջ մինչ օրս օգտագործվում են օրգանիզմի լարվածությունը հանելու համար։ Պտուղները եփած վիճակում օգտագործում են տենդի, փորլուծության, պարալիզի, ներվային, լյարդի և երիկամների հիվանդությունների համար։ Տերևների եփուկը օգտագործել են վերքերի բուժման և գլխի մազերի ամրացման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - ակնաթուփ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-07-21