Չմենի
Bush branch with red berries.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղիկներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Լատիներեն անվանում
Cotoneaster L.
Medik., 1789
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակները

չմենի սեվապտուղ, ամբողջաեզր, հայկական

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Չմենի (լատ.՝ Cotoneaster), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Cotoneaster integerrimus

Բարձր, մինչև 3(5) մ է։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղները մանր են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով։ Ուտելի են։

ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • չմենի սեվապտուղ (Cotoneaster melanocarpus),
  • Չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus),
  • չմենի հայկական (Cotoneaster armena) և այլն։

Տարածվածությունը ՀՀ-ումԽմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզև այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն։ Հայկական չմենի բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռն, գոտում (Գեղարդ, Բարձրաշեն) և Վայքում (մինչև 1600 մ և բարձր)։

Քիմիական կազմԽմբագրել

Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր։ Ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ։

ԿիրառումԽմբագրել

Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար։ Գեղազարդիչ է։

Վերջերս, գիտնականները պարզել են, որ չմենիի թուփը, մասնավորապես Cotoneaster franchetii տեսակը, կլանում է մթնոլորտի աղտոտվածությունը։ Ըստ հետազոտողների խիտ երթևեկություն ունեցող ճանապարհներին չմենիի թփերը առնվազն 20% -ով ավելի արդյունավետ են աղտոտումը ներծծում, քան օրինակ՝ ալոճենու կամ հսկայական թույայի թփերը։ [1]

Որոշ տեսակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Media P. A. (2021-02-18)։ «Experts identify 'super-plant' that absorbs roadside air pollution»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2021-02-23 

ԳրականությունԽմբագրել

  • Wu Zhengyi, Peter H. Raven, Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China. Volume 9: Pittosporaceae through Connaraceae, Science Press/Missouri Botanical Garden Press, Beijing/St. Louis 2003, ISBN 1-930723-14-8, S. 85.
  • Andreas Roloff, Andreas Bärtels: Flora der Gehölze. Ulmer, Stuttgart (Hohenheim) 2008, ISBN 978-3-8001-5614-6, S. 226-238.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։