Հավամարգի (լատին․՝ Calluna), հավամրգազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մեկ տեսակ (C. vulgaris)։ Մշտադալար թուփ է։ Բարձրությունը՝ 30—70 սմ, մանր, նստադիր բազմաթիվ տերևներով։ Ծաղիկները մանր են և բազմաթիվ, ծաղկաբույլը՝ բաց մանուշակագույն-վարդագույն։ Աճում է սոճիների անտառում, տորֆային ճահիճներում՝ հաճախ առաջացնելով հոծ մացառներ։ Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Գրենլանդիայում, Ազորյան կղզիներում և այլն։ Հավամարգին լավ մեղրատու է, տալիս է տտիպ, դառը մեղր։ Կերաբույս է։