Թրենտ Կովալիկ
Թրենտ Կովալիկ (անգլ.՝ Trent Kowalik, փետրվարի 22, 1995[1], Wantagh, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պարող, դերասան և երգիչ։ «Թոնի» մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում, նաև Քննադատների արտաքին միության հատուկ մրցանակի դափնեկիր՝ «Բիլի Էլիոտ» մյուզիքլում խաղացած գլխավոր դերի համար։
Թրենտ Կովալիկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Wantagh, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | trentkowalik.com |
Trent Kowalik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹրենտ Կովալիկը ծնվել է 1995 թվականի փետրվարի 22-ին Բելմորս բնակավայրում՝ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Նասաու շրջանում։ Երեք տարեկանում սկսել է պարել սովորել Դորոթիի պարի դպրոցում (անգլ.՝ Dorothy's School of Dance)։ Չորս տարեկանում սկսել է իրանական պարերի դասեր վերցնել։ Վեց տարեկանում մասնակցել է Բաց առաջնությանը (անգլ.՝ Open Championship), ելույթ է ունեցել Inishfree School of Irish Dance պարի դպրոցի հետ։ 2006 թվականի ապրիլին՝ 11 տարեկանում, պատանեկան տարիքային խմբում հաղթել է Իռլանդական պարերի աշխարհի առաջնությունում (իռլանդերեն՝ Oireachtas Rince na Cruinne), որը անցկացվում էր Բելֆաստում՝ Հյուսրսային Իռլանդիայում[3]։ Կովալիկը ստացել է Շոտլանդիայի, Անգլիայի և Իռլանդրայի մի քանի ազգային մրցանակներ։ Շարունակում է զբաղվել բալետով, չեչոտկայով ջազային և լիրիկական պարերով[4]։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում՝ «Inside the NFL»–ում և «Good Morning America»–ում։
Ներկայումս շարունակում է բալետ սովորել The Jacqueline Kennedy Onassis School–ում՝ Ամերիկյան բալետի թատրոնի նախապրոֆեսոնալ դիվիզիոնում։
Billy Elliot the Musical
խմբագրել2007 թվականի դեկտեմբերի 17-ին Թրենտ Կովալիկը առաջնաելույթ է ունեցել «Billy Elliot the Musical» մյուզիքլի օրգինալ բեմադրությունում՝ գլխավոր դերակատարներից մեկի՝ Բիլի Էլիոտի դերում։ Մյուզիքլը բեմականացվել է Վեստ Էնդում՝ Victoria Palace Theatre -ի բեմում[5][6]։ Կովալիկի վերջին ելույթը Լոնդոնում կայացել է 2008 թվականի հունիսի 7-ին։
2008 թվականին ապրիլի 22-ի մամլո ասուլիսում հայտարարվել է, որ Թրենտ Կովալիկը Կիրիլ Կուլիշի և Դեյվիդ Ալվարեսի հետ որպես գլխավոր դերակատար ընդգրկվելու է Բրոդվեյի բեմադրության պրեմիերայում։ Թրենտի առաջին ելույթը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 8-ին Imperial Theatre- ի բեմում։ Վերջին ելույթը՝ 2010 թվականի մարտի 7-ին[7][8]։
2009 թվականի հունիսի 7-ին Կովալիկը նաև Կիրիլ Կուլիշը և Դեյվիդ Ալվարեսը դարձել են «Թոնի» մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր մյուզիքլում» անվանակարգում։ Մրցանակաբաշխության գոյության ողջ պատմության ընթացքում Կովալիկը մրցանակի այս անվանակարգում ամեմաերիտասարդ դափնեկիրն է եղել։ Բացի դրանից, 2009 թվականը դարձել է առաջին տարին, որ մրցանակը հանձնվել է երեք դերասանների միաժամանակ։
Մրցանակաբաշխության ժամանակ մյուզիքլը ներկայացվել է «Electricity» էպիզոդի խորեոգրաֆիկ մասով՝ ԿԻրիլ Կուլիշի կատարմամբ և Էլթոն Ջոնի նվագակցությամբ, նաև «Angry Dance» էպիզոդը՝ Թրենտ Կովալիկի կատարմամբ։ Մյուզիքլը առաաջադրվել է 15 հորիզոնականներում և դարձել է դրանցից 10-ի դափնեկիր, այդ թվում՝ «Տարվա լավագույն մյուզիքլում»[9][10]։
Նույն թվականին Կովալիկը դարձել է Քննադատների արտաքին միության (անգլ.՝ Outer Critics Circle Award)[11] հատուկ մրցանակի դափնեկիր ակնառու նվաճումների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «World Championship Results (1970-2007)». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Billy Elliot: The Smash Hit West-End Show comes to Broadway October 1, 2008
- ↑ В этом мюзикле главная роль исполняется попеременно тремя или четырьмя (в зависимости от постановки) юными актёрами, которые сменяются ежедневно.
- ↑ Robertson, Campbell (2008 թ․ ապրիլի 22). «The Boys of 'Billy' Get Ready to Lead». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Gans, Andrew (2008 թ․ ապրիլի 22). «Playbill News: Broadway Finds Its Billy Elliots». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Kahn, Robert (2008 թ․ ապրիլի 22). «Wantagh teen wins lead 'Billy Elliot' Broadway role». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Мюзикл «Билли Эллиот» получил 10 премий «Тони»». lenta.ru. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «'Billy Elliot' Leads Tony Nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ Gans, Andrew.«Billy Elliot, Carnage, Ruined and Avenger Are Outer Critics Circle Award Winners» Արխիվացված 2009-05-14 Wayback Machine, playbill.com, May 11, 2009
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրենտ Կովալիկ» հոդվածին։ |