Թրեյսի Էլիս Ռոս
Թրեյսի Էլիս Ռոսս (անգլ.՝ Tracee Ellis Ross, ծնված Թրեյսի Ջոյ Սիլբերստին (անգլ.՝ Tracee Joy Silberstein ). հոկտեմբերի 29, 1972[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել, սցենարիստ և պրոդյուսեր, ով առավել հայտնի է Ընկերուհիներ / Girlfriends[4] 2000–2008) և Սևավունը / Black-ish (2014–2022) սիթքոմներում իր դերակատարումներով։
Թրեյսի Էլիս Ռոս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 29, 1972[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստառեժիսոր, հեռուստահաղորդավարուհի, կատակերգու և ակտիվիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0743896 |
traceeellisross.com |
Կենսագրություն խմբագրել
Թրեյսի Էլիս Ռոսը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում, լեգենդար երգչուհի Դիանա Ռոսի և երաժշտական մենեջեր Ռոբերտ Էլիս Սիլբերստինի ընտանիքում[4]։ Աշխատել է որպես մոդել, ինչպես նաև գրքեր է գրել այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Mirabella-ն և New York-ը: Կինոյում իր դեբյուտը կատարել է 1996 թվականին «Ճակատագրական զբոսանավը» ֆիլմում[4]
Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես հաջողակ փաստաբան Ջոան Քերոլ Քլեյտոնի դերի կատարումը «Ընկերուհիներ» կատակերգական հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 2000-ից 2008 թվականներին՝ շոուի ողջ հեռարձակման ընթացքում[4] : Սերիալի նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում դերակատարումներով հանդես է եկել « Լույսերը մարված », «Նայեք բոլորին», « Հայրիկի դուստրը » և « Ժամանակավոր հղի » ֆիլմերում։ Ռոսը Քուին Լատիֆայի հետ նկարահանվել է նաև HBO- հեռուստաընկերության «Սատարի՛ր կյանքին» ֆիլմում, որը մի շարք մրցանակների է արժանացել։
Girlfriends-ի ավարտից հետո Ռոսը հայտնվել է Շոնդա Ռայմսի Մասնավոր պրակտիկա սերիալում, իսկ 2011-ին երկրորդ պլանի դեր է խաղացել CSI: Crime Scene Investigation- ում։ 2011 թվականին նա նկարահանվել է BET Read Between the Lines կատակերգական սերիալում։ Ու թեև այստեղ գլխավոր դերակատարն էր, մեկ եթերաշրջան հետո հեռացավ նախագծից՝ ելնելով անձնական դրդապատճառներից[5]։ Դրանից կարճ ժամանակ անց Ռոսը նկարահանվեց NBC հեռուստաընկերության «Վատ աղջիկներ» դրամա-ֆիլմում, որը պատմում էր կանանց բանտի մասին, բայց այն տևական ժամանակ չցուցադրվեց[6]։
2014 թվականին Ռոսին գլխավոր դեր առաջարկվեց ABC հեռուստաընկերության Սևավունը / «Black-ish» կատակերգական սերիալում[7][8], որտեղ նա նկարահանվեց մինչև դրա ավարտը՝ 2022 թվականը։ Սերիալը դարձավ ազգային հեռուստատեսության առաջին աֆրո սիթքոմը և արժանացավ քննադատների բարձր գնահատականին[9]։ «Black-ish»-ում դերակատարումը Ռոսին բերեց «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում, ինչպես նաև հինգ «Էմմի» անվանակարգ՝ որպես կատակերգական սերիալի լավագույն դերասանուհու[10][11]։
Ֆիլմագրություն խմբագրել
Կինո և հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Ճակատագրական զբոսանավը | Far Harbor | Քիկի |
1997 | ֆ | Սյու | Sue | Լինդա |
1998 | հֆ | — | Broken Silence: A Moment of Truth Movie | Քեյսի Քինգ |
1999 | ֆ | — | A Fare to Remember | Ջեյն |
2000 | ֆ | Ավա՛րտ | Hanging Up | Քիմ |
2000 | ֆ | — | In the Weeds | Քերոլայն |
2000 | ս | — | The Lyricist Lounge Show | տարբեր դերեր |
2000-2020 | ս | Ընկերուհիներ | Girlfriends | Ջոան Քլեյտոն |
2004 | ս | — | Second Time Around | Նաոմի |
2006 | ֆ | Բոլորդ նայե՛ք | I-See-You.com | Նենսի Թանակա |
2007 | հֆ | Սատարիր կյանքին | Life Support | Տանյա |
2007 | ֆ | Հոր աղջիկը | Daddy’s Little Girls | Սինտիա |
2009 | ֆ | Ժամանակավոր հղի | Labor Pains | Քրիստին |
2010 | ս | Մասնավոր պրակտիկա | Private Practice | դոկտոր Էլեն Սիքեր |
2011 | ս | C.S.I.: Հանցանքի վայրը | CSI: Crime Scene Investigation | Գլորիա Փարքս |
2011 | հֆ | Հինգ | Five | Ալիսա |
2011 | ս | Ռիդը՝ տողերի արանքում | Reed Between the Lines | Կառլա Ռիդ |
2012 | հֆ | Վատ աղջիկներ | Bad Girls | Ռեյչել |
2014-2022 | ս | Սևավունը | Black-ish | Ռեյնբոու Ջոնսոն |
2016 | ս | Բրոդ Սիթի | Broad City | Վայոնա |
2017 | ս | — | Bronzeville | Анна |
2018 | ս | Պորտլանդիա | Portlandia | լուսանկարվել ցանկացող |
2018-2022 | ս | Հասունացածները | Grown-ish | Ռեյնբոու Ջոնսոն |
2019 | ֆ | Պստիկը | Little | տան աղջիկ |
2019-2021 | ս | Խառնվածը | Mixed-ish | Ռեյնբոու Ջոնսոն |
2020 | ֆ | Աստղի օգնականը | The High Note | Գրեյս Դևիս |
2021 | կֆ | — | The Runaway Bunny | պատմող |
2021 | ս | Հարթակ | The Premise | Ռեյնա Բրեդշոու |
2022 | ս | — | The Kids in the Hall | Լեյնի |
Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել
Տարին | Կատարողը | Վերնագիրը |
---|---|---|
2006 | Kanye West feat. Լուպե Ֆիասկո | "Դիպչել երկնքին" |
2018 | Դրեյք | « Հաճելի է ինչի համար » |
2019 | Թայլեր՝ Արարիչ | «Երկրաշարժ» |
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Մրցանակը | Տարին | Անվանակարգը | Աշխատանքի վերնագիրը | Արդյունքը |
---|---|---|---|---|
Ոսկե գլոբուս | 2017թ | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Սևավունը | Հաղթանակ |
2022 թ. | Առաջադրված | |||
Էմմի | 2016թ | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Առաջադրված | |
2017 թ. | Առաջադրված | |||
2018 թ. | Առաջադրված | |||
2020 թ. | Առաջադրված | |||
2021 թ. | Առաջադրված | |||
Սատելիտե մրցանակ | 2017թ | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Առաջադրված | |
2019 թ. | Առաջադրված | |||
Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակ | 2017թ | Լավագույն դերակատար կատակերգական հեռուստասերիալում | Առաջադրված | |
2018 թ. | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Tracee Ellis Ross- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Tambay A. Obenson (2012 թ․ օգոստոսի 17). «It's Official - Tracee Ellis Ross Leaves BET's 'Reed Between The Lines'». Indiewire Television. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Vanessa Martinez (2012 թ․ մարտի 14). «Tracee Ellis Ross To Star In NBC Prison Drama Pilot "Bad Girls"». Indiewire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Nellie Andreeva (2014 թ․ փետրվարի 19). «Tracee Ellis Ross To Co-Star In Anthony Anderson Pilot; Ricky Blitt Pilot Adds One». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Tambay A. Obenson (2014 թ․ փետրվարի 20). «Tracee Ellis Ross Will Play Anthony Anderson's Wife In ABC's Kenya Barris Pilot, 'Black-ish'». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «black-ish: Season 1». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «2016 Emmy Nominations: 'Game of Thrones' Leads Field, 'The Americans,' 'Mr. Robot' Grab Series Bids». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Sweet, Lynn (2011 թ․ մարտի 28). «Michelle Obama books stars to mentor: Hilary Swank, Geena Davis, Anna Deavere Smith, Michelle Kwan». Chicago Sun Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Թրեյսի Էլիս Ռոս Internet Movie Database կայքում
- Appearances on C-SPAN
- Պաշտոնական կայք(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Էլիս Ռոս» հոդվածին։ |