Թուս, Թոս կամ Թովս (պարս.՝ توس / طوس), հնագույն քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Խորասան Ռազավի նահանգում (գավառ)՝ Մաշհադ քաղաքից ոչ հեռու։

Թուս
ՏեսակԻրանի քաղաք և մշակութային արժեք
Երկիր Իրան
ՎարչատարածքՄեշհեդ
ԲԾՄ1002 մետր
Քարտեզ
Քարտեզ

Հին հույները Իրանի հունա-մակեդոնական նվաճման ժամանակ քաղաքն անվանել են Սուսիա (հունարեն՝ Σούσια)։ Ք․ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Թուսը։ Քաղաքը երբեմն հայտնի է նաև Թուսա անունով[1]։ Քաղաքը հայտնի է որպես պարսիկ ականավոր բանաստեղծ Ֆիրդուսիի ծննդյան և մահվան վայր, որի դամբարանը ևս գտնվում է այստեղ։

Ըստ որոշ պատմական տվյալների՝ Թուսն Իրանի հյուսիս-արևելքում առաջին քաղաքն է եղել, որը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ 747 թվականին քաղաքը գրավել է Օմայյան խալիֆ Աբդ ալ-Մալիքը։ Աբբասյան հեղափոխությունից հետո քաղաքը ենթարկվել է Աբբասյաններին[2]։ 809 թվականին հենց Թուսում էլ մահացել է Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը[3]։ Նրա գերեզմանը գտնվում է այս շրջանում[4]։ 1220-1259 թվականներին Թուսը հիմնովին ավերվել է մոնղոլների արշավանքի արդյունքում։

Թուսում ծնված ամենահայտնի մարդը «Շահնամե» պոեմի հեղինակ, բանաստեղծ Ֆիրդուսին է։ Թուսում ծնված հայտնի մարդկանցից է իսլամ աստվածաբան, իրավագետ, փիլիսոփա, միստիկ, սուֆիզմի հիմնադիրներից մեկը՝ Աբու Համիդ ալ-Ղազալին։ Թուսի մյուս ամենահայտնի մարդիկ են ալքիմիկոս և բժիշկ, մաթեմատիկոս և աստղագետ Ջաբիր իբն Հայյանը, բանաստեղծ Ասադի Թուսին, սելջուկյան վեզիր Նիզամ ալ-Մուլքը, մաթեմատիկոս և աստղագետ Նասր ալ-Դին Թուսին, շիա աստվածաբան Շեյխ աթ Թաիֆա աթ Թուսին։

Թուս քաղաքը հավակնում է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ «Թուս քաղաքի մշակութային և պատմական լանդշաֆտ» անվանումով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Keall, E., M. Roaf, R. Talbert, T. Elliott, S. Gillies. «Places: 952108 (Tusa/Sousia)». Pleiades. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Tus, V. Minorsky, The Encyclopaedia of Islam, Vol. X, ed. P.J. Bearman, T. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs, (Brill, 2000), 741.
  3. The Court of the Caliphs by Hugh N Kennedy (ISBN 0 297 83000 7)
  4. Hudud al-Alam translated by V. Minorsky (SBN 7189 -2-1 7)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուս» հոդվածին։