Նասր ալ-Դին Թուսի
Նասրեդդին Թուս Ի Աբու Ջաֆար Մուհամեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բաքր (պարսկերեն՝ محمد ابن محمد ابن حسن طوسی , փետրվարի 18, 1201[1], Թուս, Իրան[2][1] - հունիսի 26, 1274[1], Kadhimiya, Բաղդադ[1]), առավել հայտնի Նասր ալ-Դին Թուսի (نصیر الدین طوسی) անվամբ, պարսիկ գիտնական-հանրագիտակ և պետական գործիչ։
Նասր ալ-Դին Թուսի պարսկերեն՝ نصيرالدین طوسی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1201[1] |
Ծննդավայր | Թուս, Իրան[2][1] |
Մահացել է | հունիսի 26, 1274[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Kadhimiya, Բաղդադ[1] |
Գերեզման | Al-Kadhimiya Mosque |
Կրոն | շիա իսլամ[3] |
Երկեր | Zij-i Ilkhani?, Akhlaq-i Nasiri?, Sharh al-isharat? և Tajrīd al-iʿtiqād? |
Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագուշակ, Խորագետ, ճարտարապետ, բժիշկ, աստվածաբան, marji' և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Վեզիր |
Անդամություն | Մարաղայի աստղադիտարան[2] |
![]() |
1256 թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նասրեդդին Թուսի ղեկավարությամբ կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդդին Թուսը ցույց է տվել, որ Էվկլիդեսի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյունների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև երկրաբանությանը, բժշկությանը, տրամաբանությանը, բարոյագիտությանը, պոեզիային վերաբերող աշխատություններ։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 183)։ |