Աբու Աբդալլահ Ջաբիր իբն Հայյան Ալ-ազդի աս-Սուֆի (արաբ․՝ جابر بن حيان‎‎, 721[2], Թուս, Իրան - 815[2], ալ-Քուֆա, Իրաք)  արաբ ալքիմիկոս, բժիշկ, դեղագործ, մաթեմատիկոս և աստղագետ։ Ծնվել է Տուս քաղաքում ծագումով Եմենից[4] դեղագործ Հայան ալ-Ազդիի ընտանիքում։ Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել լատիներեն Գեբեր (Geber) անունով։ Ջաբիր իբն Հայյանը Էվկլիդեսի «Սկզբունքների»և Պտղոմեոսի «Ալմագեստի» վերաբերյալ կազմել է մեկնաբանություններ։ Հեղինակել է «Գիրք աստղաբուծարանի կառուցման մասին», «Նուրբ զիջ», «Գիրք լուսատուների դիրքի մասին», «Գիրք հայելիների մասին»։ Որպես հայտնի բժիշկ նա գրել է «Թույների և հակաթույների գիրքը» և «Գթության գիրքը»։

Ջաբիր իբն Հայյան
արաբ․՝ جابر بن حيّان بن عبد الله الكوفي الأزدي‎‎[1]
Ծնվել է721[2]
Թուս, Իրան
Մահացել է815[2]
ալ-Քուֆա, Իրաք
Դավանանքիսլամ
Մասնագիտությունաստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ, ալքիմիկոս, Խորագետ և դեղագործ
Գործունեության ոլորտԱլքիմիա և քիմիա
Տիրապետում է լեզուներինարաբերեն և լատիներեն[3]
Հայտնի աշակերտներԶուլ-Նուն Ալ-Միսրի
 Jabir ibn Hayyan Վիքիպահեստում

Ալքիմիա

խմբագրել
 
Ջաբիր իբն Հայյանի կողմից օգտագործվող տարբեր փորձերի և գործիքների նկարագրությունը.
 
Ամբիքս, կուկուրբիտ և ռետորտա Զոսիմը Մարսելեն Բերտլոյից, «Հին հունական ալքիմիկոսների հավաքածու» (3 տ., Փարիզ, 1887-1888 թվականներ)
 
«Գեբերի» եվրոպական կերպարը
 
Գեբեր, Հայտնի քիմիկոսներ ընկերության այցեքարտը Լիբիգի մսի էքստրակտի ընկերությունից, 1929 թվական

Ենթադրվում է, որ Ջաբիր իբն Հայյանն իր անունով ստորագրած հարյուրավոր ալքիմիական աշխատություններից ընդամենը մի քանի աշխատանքների հեղինակ է։ Այս աշխատություններում ալքիմիան հետևում է Արիստոտելի գաղափարների չորս տարրերի հատկանիշների՝ ջերմության, ցուրտի, խոնավության և չորության կրելու մասին։ Այդ աշխատություններից շատերը կրում էին տեսական կամ առեղծվածային բնույթ, իսկ մյուսները ներկայացնում էին լաբորատոր փորձերի մանրամասն նկարագրությունները։ Ջաբիրի աշխատությունները չափազանց բարձր հեղինակություն և ազդեցություն ունեին ինչպես արաբական, այնպես էլ արևմտաեվրոպական ալքիմիայում։

Ջաբիր իբն Հայյանի աշխատությունների մեջ առավել հետաքրքրական է «Յոթանասունների գիրքը», որը 70 գլուխներից բաղկացած աստվածաբանական, քաղաքական և բնագիտական տարբեր հարցերի վերաբերյալ հանրագիտարան է։ Նա «Յոթանասունների գրքերի» վերջին գլուխներում մետաղների և հանքանյութերի վերաբերյալ տեղեկություններ է տալիս։

Բնության մեջ հանդիպող բազմազան նյութերից Ջաբիրի ուշադրության կենտրոնում է հայտնվում յոթ մետաղները ինչպես նաև հանքանյութերը։ Ջաբիրին ակնհայտորեն բավարար չէ արիստոտելական չորս տարրական տարրերը այս բոլոր նյութերի հատկությունները բնութագրելու համար, մասնավորապես, մետաղների այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են դյուրավառությունը, դյուրագրգռությունը և մետաղական փայլը։ Հետևաբար, Ջաբիրը առաջարկում է սնդիկի, ծծումբ մետաղների ծագման տեսություն, որտեղ ներկայացնում է որպես մետաղների երկու բաղադրիչ՝ մետաղականության սկզբունքի (փիլիսոփայական սնդիկ) և այրման սկզբունքի (փիլիսոփայական ծծումբ) հասկացությունները։ Նրա կողմից ծծումբը համարվում է որպես այրման սկզբունք, իսկ սնդիկը՝ մետաղականության։ Ջաբիրի ուսմունքների համաձայն չոր գոլորշիները գետնին խտացնելով ստացվում է ծծումբ, իսկ խոնավներինը՝ սնդիկ։ Ծումբը և սնդիկը տարբեր ձևերով ձուլվելով ստանում են հայտնի մետաղները։ Ոսկին որպես ամենակատարյալ մետաղ առաջանում է միայն այն դեպքում, եթե ամբողջովին մաքուր ծծումբը և սնդիկը վերցվեն առավել բարենպաստ հարաբերակցությամբ։ Ըստ Ջաբիրի երկրի վրա ոսկու և այլ մետաղների ձևավորումը տեղի է ունենում դանդաղ և աստիճանաբար։ Ոսկու «հասունացումը» կարող է արագացվել որոշակի «դեղամիջոցի» կամ «փիլիսոփայական քարի» օգնությամբ, ինչը հանգեցնում է մետաղների սնդիկի ու ծծմբի հարաբերակցության փոփոխությանը և վերջիններիս ոսկու և արծաթի վերափոխմանը։ Ջաբիր Հայյանը նկարագրել է նաև տարբեր քիմիական գործողություններ (թորում, սուբլիմացիա, լուծարում, բյուրեղացում և այլն) և որոշ քիմիական պատրաստուկներ (արջասպ, պաղլեղներ, ալկալիներ, ամոնիակ և այլն), ինչպես նա շարադրել է քացախաթթվի, ազոտաթթվի թույլ լուծույթի, սպիտակ կապարի ստացման եղանակները։

  • E. J. Holmyard (ed.) The Arabic Works of Jabir ibn Hayyan, translated by Richard Russel in 1678. New York, E. P. Dutton (1928); Also Paris, P. Geuther.
  • Syed Nomanul Haq, Names, Natures and Things: The Alchemists Jabir ibn Hayyan and his Kitab al-Ahjar (Book of Stones), [Boston Studies in the Philosophy of Science] (Dordrecht: Kluwer Academic Publishers, 1994), ISBN 0-7923-3254-7.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Фигуровский Н. А. Очерк общей истории химии. От древнейших времен до начала XIX века. М.: Наука, 1969.
  • «Гебер, Абу-Мусса-Джафар-аль-Софи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)