Թուլլա Բլոմբերգ Ռանսլեթ

նորվեգացի գեղանկարիչ

Թուլլա Բլոմբերգ Ռանսլեթ (նորվ.՝ Tulla (Bella) Blomberg Ranslet, մայիսի 15, 1928(1928-05-15)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գեղանկարիչ։ Ամուսնու հետ ճանաչվել է Բորնհոլմի միջազգայնորեն ճանաչված արվեստագետներից մեկը[2]։

Թուլլա Բլոմբերգ Ռանսլեթ
բուկմոլ՝ Tulla Blomberg Ranslet
Ծնվել էմայիսի 15, 1928(1928-05-15)[1] (95 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ԱմուսինArne Ranslet?
ԶավակներPia Ranslet?
 Tulla Blomberg Ranslet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1946 թվականին Ռանսլեթը (աղջկական ազգանուն՝ Բլոմբերգ) հաճախել է Ստոքհոլմի Իսահակ Գրյունևալդի անվան դպրոց և հետագայում սովորել է Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում՝ պրոֆեսոր Պեր Քրողի մոտ։ Նրա առաջին գեղարվեստական նկարագիրը 1950 թվականի Ուգգե Քյունստերես Սամֆունդի (Unge Kunstneres Samfund (U.K.S)) շրջիկ ցուցահանդեսում մասնակցությունն էր։ Հաջորդ տարի ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ հանդիպել է խեցեգործ և քանդակագործ Արնե Ռանսլետի հետ։ Նրանք ամուսնացել են 1955 թվականին և տեղափոխվել Բորնհոլմ, որտեղ ունեցել են երեք երեխա՝ նկարիչ Պիա Ռանսլեթը, քանդակագործ Պոլ Ռանսլեթը և օդաչու Շարլոտե Պեդերսենը[3]։

Ռանսլեթն առաջին անգամ կղզու վրա հանդես է եկել 1965 թվականին, երբ նրա ռելիեֆը այլ արվեստագետների աշխատանքների հետ ցուցադրվել է տեղական թանգարանում։ Գտածոն անմիջապես աչքի է ընկնում և շուտով վաճառվում է Շվեդիայում։ Դրան հետևում են բազմաթիվ ցուցահանդեսներ Նորվեգիայում և Շվեդիայում, ինչպես նաև Օլսոյի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած մի քանի մրցույթների հաղթանակներ, որոնց արդյունքում նրան են վստահվում Օսլոյի հանրային գրադարանի մանկական նոր բաժնի և Նորվեգիայի երկու դպրոցի ձևավորումը։

Նրա ստեղծագործությունները ընտրվել են նաև Դանիայում, Շվեդիայում և Գերմանիայում դպրոցների և հիվանդանոցների, ինչպես նաև հյուսիսային Գերմանիայում ավետարանական եկեղեցու ձևավորման համար[4]։ Թուլլան շուտով սկսել է ներկայացնել Skanska շվեդական շինարարական առաջատար ընկերությունը, կոնկրետ ռելիեֆներով, որոնք օգտագործվում են ամբողջ Եվրոպայի շինարարական ծրագրերում։

Նա վերսկսել է գեղանկարչությունը 80-ական թվականների ընթացքում՝ համատեղելով միջավայրի ներշնչող շարժառիթները` երեխաներ, կենդանիներ և գյուղական կյանք՝ ստեղծելով շատ մեծ կտավներ։ Ռանսլեթն իր մի քանի ռելիեֆների և նկարների համար ոգեշնչում է գտել կրկեսի աշխարհում։ Հաջորդող տարիներին մի քանի անգամ ցուցադրություններ է ունեցել հիմնականում ամուսնու հետ և 1991 թվականին Նորվեգիայի կառավարության կողմից ստացել է G.I. (Երաշխիքային եկամուտ)։ Զույգն այսօր բնակվում է Իսպանիայում, որտեղ Թուլլան ունի նկարչական արվեստանոց[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
  2. Bornholm, Dumont Reise-Taschenbücher / Sabrine Neumnn & Horst Schwarty (page 49)
  3. Kunstnerleksikon / Tove Køie & Ole Malmqvist page 162
  4. Klippeøens kvinder og mænd, født og førte 2000 by Søren R. Wolff and Bornholms Tidens Forlag
  5. Norsk Kunstnerleksikon / Universitetsforlaget
  6. Dansk Kunst Hånd Værker Leksikon/ Forlage Rhodos (1978), page 493-494

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուլլա Բլոմբերգ Ռանսլեթ» հոդվածին։