Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)

Թուզլուջա (թուրքերեն՝ Tuzluca; Թուզլուջա), նախկին Կողբ, քաղաք և շրջան Թուրքիայի Իգդիրի մարզում։ Բնակչությունը՝ 11,300 մարդ[1]։ Քաղաքը համարվում է լեռնային հանգստի գոտի աստմայով հիվանդների համար։ Շրջանում աճեցվում են ծիրանի և այլ պտղատու ու բանջարեղենային տեսակներ։

Քաղաք
Կողբ (Թուզլուջա)
թուրքերեն՝ Tuzluca
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլչեԹուզլուջա
ՔաղաքապետԱհմեթ Սաիթ Սադրեթին Թյուրքան
Մակերես1254 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն11․239 մարդ (2009)
Ագլոմերացիա25,682
Ազգային կազմքրդեր, թուրքեր
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 476
Փոստային դասիչ76900
Ավտոմոբիլային կոդ76
Պաշտոնական կայքtuzluca.bel.tr (թուրքերեն)
Թուզլուջա (Թուրքիա)##
Թուզլուջա (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Կողբը (Կուլփ, Ղուլփ) ավան էր նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Բարդող լեռան հյուսիսարևելյան ստորոտին, Արաքսի Վարդամարգ վտակի ափին։ Հնում եղել է Այրարատ նահանգիՃակատք գավառում։

Հին Կողբը բազմամարդ ավան էր, հայտնի իր աղահանքերով։ Հին և միջին դարերում Կողբի աղն արտահանվել է զանազան երկրներ։ Հին Կողբի տեղում տակավին երևում են երեք եկեղեցու ավերակներ։ 620-ական թվականներին Կողբը գրավել են բյուզանդացիները։ Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու (կառավարել է 630 - 664 թվականներին) խնդրանքով բյուգանդական կայսր Հերակլիոսը (կառավարել է 610 - 641 թվականներին) Կողբի հանքի արտադրանքի մեկ երրորդը զիջել է Էջմիածնի վանքին։ Կողբում է ծնվել Եզնիկ Կողբացին։

9-11-րդ դարերում Կողբը Բագրատունիների արքունի տիրույթն էր։ Այնուհետև Կողբին տիրել են արաբները և թաթար-մոնղոլները։ Կողբը 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական պայմանագրերով անցել է Պարսկաստանին, 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով՝ Ռուսաստանին։

Կողբն ուներ մոտ 400 տուն հայ բնակիչ, որոնց մեծ մասն աշխատում էր աղի հանքերում։ Զբաղվում էին նաև երկրագործությամբ։ Ավանը բաժանվում էր վերին և ներքին մասերի, որոնցից յուրաքանչյուրում կար մեկական եկեղեցի (Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն)։ Ուներ վարժարան։ Կողբի հայերը տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և հիմնականում հաստատվել Երևանում, Արարատյան դաշտի շրջաններում։ Կարսի պայմանագրով 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Սուրմալուի գավառը, այդ թվում Կողբը, անցել է Թուրքիային։

Շրջանի գյուղերը խմբագրել

Աբբասգյոլ • Աղաբեյ • Ակդեղիրմեն • Ակդիզ • Աքոլուք • Ալհանլի • Ալիքյոսե • Արսլանլի • Աշաղիաքթաշ • Աշաղիջիվանլի • Աշաղիքաթիրլի • Աշաղիսութաշլի • Բադիլլի • Բաղլան • Բահչեջիք • Բահչելիմեյդան • Բեյօղլու • Բոստանլի • Բուրուքսու • Գազիլար • Գեդիքլի • Գյոքթաշ • Գյուլուջե • Գյուզելդերե • Դողանյուրթ • Էղրեքդերե • Էլմալիք • Թաշուջան • Թեզեքչի • Թուրաբի • Թութակ • Հադիմլի • Հումուրքեսեն • Հասանքենդ • Ինջե • ինջեսու • Մոլլաքեմեր • Նահիրքիրան • Չիրաքլի • Չիչեքլի • Ջանդերվիշ • Սարիաբդալ • Սարիբուլաք • Սողուքբուլակ • Սյողութլու • Սյուրմելի • Ուչկայա • Ունլենդի • Յաղլի • Յասսիբուլաք • Յայլաջիք • Յուքարիաքթաշ • Յուքարիջիվանլի • Յուջեօթակ • Քալաչ • Քամիշլի • Քանդիլլի • Քարաբուլաք • Քարաջաօրեն • Կարաքոյուն • Քարանլիկ • Քարատաշ • Քարթութան • Քարաքիշլակ • Քարաօյեն • Քազքոպարան • Քելեքլի • Քիլիչլի • Քիրքբուլաք • Քիզնեֆեր • Քյոպրուբաշի • Քուլա • Քումբուլակ • Քուրուաղաչ • Քյուչյուքովա • Օմբուլակ • Օսմանքյոյ

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tuik.gov.tr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 530