Բարդող, Բարդուղ, Բարթուղյան լեռներ, Թակալթու, Թաքալդու, Թաքյալթի, Թաքյալթու, Տակյալտու, Տակյատլու, լեռնաճյուղ և լեռնագագաթ Հայկական պար լեռնահամակարգում։ Սկսվում է Հայկական պար լեռների Սինակ գագաթից հյուսիս-արևմուտք և ձգվում է դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 28 կմ երկարությամբ, վերջանալով համանուն սրածայր լեռնագագաթով, որի բարձրությունը 2562 մ է։ Ունի հրաբխային ծագում։ Ջրառատ է ու ծաղկավետ։ Հարուստ է կերակրի աղի պաշարներով։ Նրա ստորոտին է գտնվում Կողբի հայտնի աղհանքերը։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք գավառի մեջ։ 1387 թվականին Լենկթեմուրի առաջին արշավանքի ժամանակ Մարտիրոս Կողբացին այս լեռան վրա ամրանալով դիմադրություն է ցույց տվել Լենկթեմուրին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 314