Թուդոր Պանցիրու (ռում.՝ Tudor Panțiru, ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 26-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշենի շրջանի Բարաբոյ գյուղում), անվանի իրավաբան, քաղաքական գործիչ, 2013 թվականից՝ Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ

Թուդոր Պանցիրու
ռումիներեն՝ Tudor Mihai Panțîru
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1951(1951-10-26) (72 տարեկան)
ԾննդավայրBaraboi, Dondușeni District, Մոլդովա
Քաղաքացիություն Ռումինիա և  Մոլդովա
ԿրթությունՄոլդովայի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, դատավոր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄոլդովայի խորհրդարանի պատգամավոր, Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ, Permanent Representative of Moldova to the United Nations?, դատավոր և նախագահ
ԿուսակցությունSocial Democratic Party?
Պարգևներ և
մրցանակներ
Meritul Civic և Հանրապետության շքանշան

Թուդոր Պանցիրուն ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 26-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշենի շրջանի Բարաբոյ գյուղում։ Բարձրագույն իրավաբանական կրթությունն ստացել է Քիշնևի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1977-1980 թվականներին եղել է Մոլդավական ԽՍՀ փաստաբանների կոլեգիայի անդամ, 1980-1987 թվականներին աշխատել է որպես դատավոր, 1987-1990 թվականներին՝ Քիշնևի Ֆրունզեի շրջանի դատարանի նախագահ։ Բացի այդ, 1988-1990 թթ. եղել է Մոլդովայի դատավորների գնահատման, աշխատանքի ընդունման և պաշտոնում առաջխաղացման հանձնաժողովի նախագահ։

1990 թվականին ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, 1990-1992 թթ. ղեկավարել խորհրդարանի օրենքի և իրավունքի մշտական հանձնաժողովը։ 1992-1996 թվականներին Մոլդովայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպանն էր Միավորված ազգերի կազմակերպությունում։ 1996 թվականի հունիսից մինչև 2001 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է որպես միջազգային դատավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (Ստրասբուրգում

2002 թվականի հունիսին նշանակվել է Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի դատավոր, 2003 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հունիս ամիսը եղել այդ դատարանի փոխնախագահը։ 2002 թվականի ապրիլից նրան միաժամանակ վստահվել է Կոսովոյի Գերագույն դատարանի միջազգային դատավորի, իսկ 2005 թվականի ապրիլից՝ այդ դատարանի հատուկ պալատի միջազգային դատավորի ու նախագահի պարտականությունների կատարումը։

2008 թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, հրաժարական տվել Կոսովոյի Գերագույն դատարանում զբաղեցրած պաշտոնից և դեկտեմբերի կեսերից անցել իր պատգամավորական պարտականությունների կատարմանը։

2013 թվականին դարձել է Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր[1], 2017 թվականի մայիսի 12-ին ընտրվել այդ դատարանի նախագահ[2]։ Հեղինակել է իրավաբանական թեմաներով բազմաթիվ հոդվածներ, որոնք հիմնականում հրատարակվել են Քիշնևում լույս տեսնող «Legae și Viața» և «Avocatul Poporului» ամսագրերում։ Նրա աշխատություններից ևս մեկը՝ «Փախստականների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում» խորագրով, տպագրվել է «Փախստականների գործերի օրենսդրական վարույթը միջազգային օրենսդիր հաստատություններում» ժողովածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել