Թոշախանա (բենգալերեն՝ তোষাখানার), Բանգլադեշի նախագահի և վարչապետի ստացած նվերների մասնագիտացված գանձարան։ Նվերները համարվում են գանձարանի սեփականություն և պահվում են Բանգաբհաբանում գտնվող նախագահական պալատի մաս կազմող Թոշախանայում։ Թոշախանայի մի քանի իրեր պահվում են Ազգային թանգարանում և Թոշախանա թանգարանում, որը կառուցվել է 2018 թվականին[1]։

Թոշախանա
তোষাখানা জাদুঘর.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Bangladesh.svg Բանգլադեշ
ՏեղագրությունԴաքքա
Հիմնադրվել է1971
Կայքbangabhaban.portal.gov.bd
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

«Թոշախանան» սանսկրիտերեն/պարսկերեն բառ է, որը նշանակում է գանձապետարան/գանձատուն[2]։ Հնդկաստանի բրիտանական իշխանության տարիներին Արևելյան Հնդկաստանի առևտրային ընկերության պաշտոնյաները տեղական իշխաններից և այլ բարձրաստիճան անձանցից ստացված նվերներն ավանդադրում էին Թոշախանա ընկերությունում[3][4]։ Բանգլադեշի Թոշախանան գտնվում է նախագահական պալատում՝ Բանգաբհաբանում։ Գանձապետարանում պահվում են Բանգլադեշի դրոշը, որը տարվել է Լուսին, և լուսնի ժայռի նմուշ։ Ավելի քան հազար արտեֆակտներ նվիրաբերվել են Բանգլադեշի ազգային թանգարանին։ Թոշախանան կառավարվում է Նախարարների կաբինետի կողմից[5]։

ԹանգարանԽմբագրել

2018 թվականի նոյեմբերին վարչապետ Շեյխ Հասինան բացել է Թոշախանայի թանգարանը Թոփխանայի ճանապարհին՝ Բանգաբանդհուի ռազմական թանգարանի մոտակայքում։ Վարչապետ Շեյխ Հասինան ասել է, որ Բանգլադեշի ազգայնական կառավարության օրոք մի քանի նվերներ ոչնչացվել են, քանի որ դրանց վրա գրված էր իր անունը և արված էր նավակի խորհրդանիշը։ Թանգարանում կպահպանվեն այն նվերները, որոնք պետության սեփականությունն են[6]։ Թանգարանը տեղցակայվում է հինգհարկանի շենքում, որը կառուցվել է Բանգլադեշի բանակի կողմից[7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Correspondent A. A.։ «Toshakhana Museum opens in city | The Asian Age Online, Bangladesh»։ The Asian Age (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03 
  2. McKay Alex (1997)։ Tibet and the British Raj: the frontier cadre, 1904-1947։ Routledge։ ISBN 0-7007-0627-5 
  3. Daniel Miller (2001)։ Consumption: critical concepts in the social sciences։ Taylor & Francis։ ISBN 978-0-415-24268-4  p 410
  4. Cohn Bernard S. (1996)։ Colonialism and its forms of knowledge: the British in India։ Princeton University Press։ ISBN 978-0-691-00043-5  page 199
  5. «Introduction of Toshakhana»։ bangabhaban.portal.gov.bd/s։ Վերցված է 2 August 2019 
  6. «PM inaugurates newly-constructed Toshakhana Museum»։ Dhaka Tribune։ 2018-11-15։ Վերցված է 2019-08-03 
  7. «PM inaugurates new Toshakhana Museum»։ The Daily Star (անգլերեն)։ 2018-11-16։ Վերցված է 2019-08-03 
  8. banglanews24.com (2018-11-15)։ «PM opens State Toshakhana Museum»։ banglanews24.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03