Բանգլադեշի ազգային թանգարան
Բանգլադեշի ազգային թանգարան (բենգալերեն՝ বাংলাদেশ জাতীয় যাদুঘর), ի սկզբանե հիմնադրվել է 1913 թվականի մարտի 20-ին՝ հանդես գալով այլ անվան ներքո (Դաքքայի թանգարան)[2], պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1913 թվականի օգոստոսի 7-ին։ Բանգլադեշի ազգային թանգարանի կարգավիճակ ստացել է 1983 թվականի նոյեմբերի 17-ից։ Թանգարանը գտնվում է Դաքքայի Շահբագ շրջանում։ Թանգարանի գործունեությունը լավ է կազմակերպված, ցուցադրությունները ներկայացված են ժամանակագրական տեսքով ազգագրության, դեկորատիվ արվեստի, պատմության, դասական արվեստի, բնական պատմության, ժամանակակից և համաշխարհային քաղաքակրթությունների բաժիններում։ Թանգարանն ունի նաև կոնսերվացման հարուստ լաբորատորիա։
Բանգլադեշի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շահբագ |
Վայր | Շահբագ |
Ղեկավարության նստավայր | Դաքքա, Բանգլադեշ |
Հիմնադրված է | 1913 |
Տնօրեն | Faizul Latif Chowdhury? |
Կայք | bangladeshmuseum.gov.bd |
![]() | |
![]() |
Ցոկոլային հարկԽմբագրել
Ցոկոլային հարկի մուտքի մոտ տեղադրված են մի քանի հին զենքեր, ինչպես նաև այստեղ է գտնվում սրահը, որտեղից այցելուները տոմսեր են ձեռք բերում և հավաքվում են լսելու թանգարանի պատմությունը։ Սրահն առաջնորդում է դեպի մեծ սանդուղք։ Բացի սրահը, այս հարկում կա մի փոքր սենյակ, որը նույնպես օգտագործվում է որպես դահլիճ (էքսկուրսավարներն այստեղ այցելուներին են պատմում թանգարանի պատմությունը)։
1-ին հարկԽմբագրել
Առաջին հարկը բաժանված է 22 սենյակների։
1-ին սենյակԽմբագրել
Առաջին սենյակի մեծ քարտեզի վրա ցուցադրված է Բանգլադեշն իր 64 շրջաններով։
2-րդ սենյակԽմբագրել
2-րդ սենյակում Բենգալյան վագրի մեծ արձանն է։
3-10-րդ սենյակներԽմբագրել
Այս սենյակներում ցուցադրվում են Բանգլադեշից գտնված բնական նմուշներ։ Սենյակներից մեկում ներկայացված է կետի լեզու։
10-22-րդ սենյակներԽմբագրել
Այս հարկերում կան մինչև 1900 թվականների պատմական Բենգալյան մասունքներ։ Սենյակում ցուցադրված են տարբեր նավակներ, որոնք օգտագործել է գյուղական բնակչությունը։
2-րդ հարկԽմբագրել
2-րդ հարկում ցուցադրվում են հայտնի մարդկանց լուսանկարներ, կան ցուցափեղկեր՝ նվիրված Բանգլադեշի ազատագրական պատերազմին և 1952 թվականի Լեզվական շարժմանը (Բենգալյան լեզվի համար մղվող պայքար)։ Կան պոստերներ, որոնք օգտագործվել են պատերազմի ժամանակ, խոշտանգումների մեքենա և այլն։ Կա նաև երկու գրադարան։
3-րդ հարկԽմբագրել
3-րդ հարկում ցուցադրվում են միջազգային քաղաքական գործիչների, դերասանների, գիտնականների նկարներ, ինչպես նաև այստեղ կա 4 միջազգային պատկերասրահ՝ չինական, կորեական, հնդկական, շվեյցարական[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Welcome to Bangladesh National Museum»։ bangladeshmuseum.gov.bd
- ↑ http://www.bangladeshmuseum.gov.bd/index.php/2012-10-10-12-30-29/gallery-floor-plan
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.bangladeshmuseum.gov.bd/ Բանգլադեշի ազգային թանգարան. պաշտոնական կայք
- Banglapedia article
- Bangladesh Heritage Museum Archived 2017-05-12 at the Wayback Machine.