Թոմաս Քեմփբել

շոտլանդացի գրող

Թոմաս Քեմփբել (անգլ.՝ Thomas Campbell,հուլիսի 27, 1777(1777-07-27)[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 15, 1844(1844-06-15)[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր), շոտլանդացի բանաստեղծ։

Թոմաս Քեմփբել
Ծնվել էհուլիսի 27, 1777(1777-07-27)[1][2][3][…]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 15, 1844(1844-06-15)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԲոլուն սյուր Մեր
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Մասնագիտությունբանաստեղծ, երաժշտագետ, գրող և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԳլազգոյի համալսարան և University of Edinburgh School of Law?
ԱշխատավայրThe New Monthly Magazine?
Изображение автографа
 Thomas Campbell (poet) Վիքիպահեստում
Թոմաս Քեմփբելի դիմանկարը,նկարիչ՝ Սըր Թոմաս Լոուրենս

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Քեմփբելը ծնվել է 1777 թվականի հուլիսի 27-ին՝ Գլազգոյում։ Սերել է ժամանակին հայտնի, սակայն սնանկացած գերդաստանից։ Սովորել է Գլազգոյի համալսարանում,1797 թվականին Էդինբուրգում իրավունք է ուսումնասիրել[4]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Թոմաս Քեմփբելը ճանաչվել է անգլիական և շոտլանդական պատմական թեմաներ արծարծող բալլադներով, դրանցից են «Գլենարա»-ն (անգլ.՝ Glenara) և «Ուլլինն ու դուստրը» (անգլ.՝ Ballad of Lord Ullin’s Daughter)։ 1799 թվականին հրատարակել է կլասիցիզմի ավանդույթներով գրված դիդակտիկ պոեմ՝ «Հույսի ուրախությունները»(անգլ.՝ The Pleasures of Hope)։ Այս պոեմում նա դեմ է արտահայտվել Լեհաստանի բաժանմանը, անդրադարձել է պատերազմի սարսափին,ստրկության ու ստրկավաճառության դառն իրողություններին։ Քեմփբելը հեղինակել է «Հերթրուդան Վայոմինգից» լիրիկական պոեմը, որը նկարագրում է Նոր Աշխարհի երիտասարդ բնակիչների կյանքը։ Լինելով լիբերալ և Ֆրանսիական Մեծ հեղափոխության կողմնակից՝ նապոլեոնյան պատերազմների ընթացքում Քեմփբելը անցել է հայրենասերների՝ կոնսերվատորների շարքերը։

1800 թվականին Քեմփբելը շրջագայել է Եվրոպայում, Գերմանիայում հանդիպել է Կլոպշտոքին և այլ հայտնի գրական դեմքերի, Գերմանիայում ականատես է եղել նապոլեոնյան պատերազների մի քանի դրվագների։ Այստեղ նա գրել է իր լավագույն բանաստեղծություններից մի քանիսը, ընդ որում՝ «The Exile of Erin»-ը գրվել է Համբուրգում իռլանդացի ներգաղթյալների հետ հանդիպումից ազդված։ 1812 թվականին նա Լոնդոնում մի շարք դասախոսություններ է կարդացել պոեզիայի վերաբերյալ, սըր Ուոլթեր Սքոթը նրան հորդորել է դառնալ Էդինբուրգի համալսարանի գրականության ամբիոնի թեկնածու։ 1814-ին Քեմփբելը մեկնել է Փարիզ։ 1820-ին նա ստանձնել է New Monthly Magazine- ի խմբագրի պաշտոնը, և նույն թվականին կատարել մեկ այլ շրջագայություն Գերմանիայում։ 1834-թվականին նա մեկնել է Փարիզ և Ալժիր, որտեղ գրել է «Նամակներ հարավից» (տպ. 1837)[5]: Քեմփբելի կինը մահացել է 1828 թվականին։ Նրա երկու որդիներից մեկը մահացել է մանկության տարիներին, իսկ մյուսը՝ խելագարվել։ Հոգեպես և ֆիզիկապես վատառողջ լինելով՝ Քեմփբելը աստիճանաբար մեկուսացել է հասարակությունից։ Մահացել է Բոլուն քաղաքում 1844 թվականին և թաղվել Վեստմինստերյան աբբայությունում։

 
Թոմաս Քեմփբելի արձանը Գլազգոյում

Հանրաճանաչ ստեղծագործություններ խմբագրել

Լոնդոն վերադառնալուց հետո մեծ ճանաչում են գտել Քեմփբելի հատկապես այս երկու պիեսները՝ «Lochiel’s Warning» և «Hohenlinden» (Հոհենլինդենի ճակատամարտի մասին)[6]։ Վերջինս համարվել է անգլիական պոեզիայում ճակատամարտերի նկարագրության առումով ամենապոետիկ ու ազդեցիկ ստեղծագործություններից մեկը։ Այս շրջանում են գրվել նաև Քեմփբելի ռազմահայրենասիրական երգերը(«Ye mariners of England» и «Battle of the Baltic»), որոնց համար նա թոշակ է ստացել։

1809 թվականին հրատարակվել է Քեմփբելի երկրորդ մեծ պոեմը՝ «Gertrude of Wyoming, a Pennsylvanian tale»։

Գրաքննական աշխատանքներ խմբագրել

Քեմփբելը հանդես է եկել նաև որպես քննադատ, առավել հայտնի է նրա «Specimens of the British poets» աշխատությունը։
Քեմփբելը Լոնդոնի համալսարանի հիմնադիրներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Венгерова, Зинаида Афанасьевна. «ЭСБЕ/Кемпбелль, Томас».
  • Bates, William. «The Maclise Portrait-Gallery». https://en.wikisource.org/wiki/The_Maclise_Portrait-Gallery/Thomas_Campbell. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քեմփբել» հոդվածին։