Թոմաս Մյուրե (նորվ.՝ Thomas Harald Myhre հոկտեմբերի 16, 1973(1973-10-16)[1], Սարպսբորգ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, խաղում է դարպասապահի դիրքում։ Հանդես է եկել Նորվեգիայի ազգային հավաքականում։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Թոմաս Մյուրե
Թոմաս Հարալդ Մյուրե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1973(1973-10-16)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Սարպսբորգ, Նորվեգիա
Հասակ 188
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Մոսս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 Նորվեգիա Մոսս
1993—1997 Նորվեգիա Վիկինգ 94 (−?)
1997—2001 Անգլիա Էվերթոն 70 (−85)
1999 Շոտլանդիա Ռեյնջերս 3 (−?)
2000 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 7 (−?)
2000 Անգլիա Տրանմիր Ռովերս 3 (−?)
2001 Դանիա Կոպենհագեն 14 (−?)
2001—2002 Թուրքիա Բեշիկթաշ 13 (−?)
2002—2005 Անգլիա Սանդերլենդ 37 (−34)
2003—2004 Անգլիա Քրիսթալ Փելաս 15 (−19)
2005 Նորվեգիա Ֆրեդրիկստադ 3 (−4)
2005—2007 Անգլիա Չարլտոն Աթլետիկ 21 (−26)
2007—2010 Նորվեգիա Վիկինգ 46 (−59)
2010—2011 Նորվեգիա Կոնգսվինգեր 20 (−40)
Ազգային հավաքական
1998—2007 Նորվեգիա Նորվեգիա 56 (−?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մյուրեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Մոսե» ֆուտբոլային ակումբում, հետագայում՝ 1993 թվականին, տեղափոխվել է «Վիկինգ» ֆուտբոլային ակումբ։ Երիտասարդ դարպասապահը ոչ միայն խաղում էր ակումբի հիմնական կազմում, այլ նաև Նորվեգիայի երիտասարդական հավաքականում։ Մյուրեն բաց է թողել 1996 թվականի մրցաշրջանը վնասվածքի պատճառով, իսկ 1997 թվականին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»։

Էվերթոնում Մյուրեն «Համար առաջին» դարպասապահն էր։ 1999 թվականին ունենալով ֆինանսական խնդիրներ, նա որոշեց փոխել ակումբը։ Մյուրեն Անգլիայի Շոտլանդիայի և Դանիայի ուշադրության կենտրոնում էր։ 2001 թվականին տեղափոխվել է թուրքական «Բեշիկթաշ», բայց մեկ մրցաշրջան անց դուրս է եկել ակումբից և վերադարձել Անգլիա։ 2002 թվականի հուլիսին Մյուրեն «Սանդերլենդի» ֆուտբոլիստ էր։ Այնտեղ նա ստիպված է եղել նստել պահեստայինների նստարանին, այդ իսկ պատճառով վարձակալության է դուրս եկել։ Սյորենսենի հեռացումից հետո Մյուրեն անցկացրել է 2004/2005 մրցաշրջանը, խաղալով 31 խաղ։

2005 թվականի հունիսին Մյուրեի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ ավարտվեց։ 2005 թվականի հուլիսի 21-ին Մյուրեն տեղափոխվեց «Ֆրեդրիկստադ»։ 2005 թվականի օգոստոսի 8-ին նա երկամյա պայմանագիր ստորագրեց «Չարլտոն Ատլետիկի» հետ։ 2006/2007 մրցաշրջանում Մյուրեն համարվում էր ակումբի «համար երկրորդ» դարպասապահը (առաջինը Սքոթ Կարսոնն էր)։

2007 թվականին Մյուրեն վերադարձավ «Վիկինգ» ֆուտբոլային ակումբ։ Նա վնասվածքի պատճառով շատ խաղ չխաղաց, և բաց թողեց 2008 թվականի մրցաշրջանը։ 2010 թվականի փետրվարին ակումբը խզեց պայմանագիրւ Մյուրեի հետ, այդ իսկ պատճառով Մյուրեն տեղափոխվեց «Կոնգսվիգեր» ակումբ։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Երիտասարդական հավաքականում Մյուրեն անցկացրել է 27 հանդիպում։ Նորամուտը կայացել է 1998 թվականի ապրիլի 22-ին Կոպենհագենում, Դանիայի հետ կայացած խաղում։ Խաղում Նորվեգիան 2:0 հաղթել է Դանիային։ Այդ խաղից հետո Մյուրեին ընտրեցին հանդես գալու 1998 թվականի աշխարհի առաջնությանը։ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում նա անցկացրել է 3 խաղ։ Խաղացել է Իսպանիայի, Սլովենիայի դեմ (Մյուրեն ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպասը) և Հարավսլավիայի դեմ որտեղ Սավո Միլոշեվիչը դարձավ գոլի հեղինակ։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում Մյուրեն վնասվածքի պատճառով խաղացել է ընդամենը 1 խաղ։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Մյուրեն 12 խաղից խաղացել է 11-ը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «The Norway Post : Football: Turkey — Norway 2-2». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մյուրե» հոդվածին։