Թհիմփհու կամ Թիմփու (ձոնգքհա լեզվով՝ ཐིམ་ཕུ, տիբեթերեն՝ ཐིམ་ཕུག་), Բութանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք[2][3]։ Հնագույն ժամանակներից համարվում էր Թհիմփհու պատմական նահանգի մայրաքաղաք։

Քաղաք
Թհիմփհու
ཐིམ་ཕུ་
ԵրկիրԲութան Բութան
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքThimphu District?
Հիմնադրված է1955 թ.
Մակերես27 կմ²
ԲԾՄ2400 մ
Բնակչություն114 551 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ232, 233 և 234
Պաշտոնական կայքthimphucity.bt
Թհիմփհու (Բութան)##
Թհիմփհու (Բութան)

Քաղաքի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 79 185 մարդ, իսկ 2012 թվականի տվյալներով՝ 99 021 մարդ[4]։ Գտնվում է Արևելյան Հիմալայներում, Չինչու գետի (Բրահմապուտրայի ավազան) ափին, ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա։

Պետության կենտրոն

խմբագրել
 
Թհիմփհու քաղաքի տեսարանը տիեզերքից

Տաշիչո ամրոցը կառուցվել է XIII դարում որպես մենաստան, վերակառուցվել է 1960-ական թվականներին, 1952 թվականից այստեղ գտնվում է երկրի կառավարությունը։ Ամռանը այստեղ նաև գտնվում է երկրի կրոնական առաջնորդ Ջե Քհենպոն։ Թագավորը՝ Ջիգմե Սինգյե Վանգչուկը այստեղ նույնպես աշխատասենյակ ունի։

Դեչենչոլինգ պալատը, որը համարվում է թագավորի պաշտոնական նստավայրը, գտնվում է Թհիմփհուից դեպի հյուսիս, քաղաքից ոչ հեռու գտնվում են նաև Տանգո, Չերի մենաստանները։

Թհիմփհուն համարվում է կառավարության, խորհրդարանի և գործադիր իշխանությունների մարմինների գտնվելու վայրը։ Այստեղ են գտնվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, ՄԱԿ-ի կազմակերպությունները և այլ ոչ կառավարական կազմակերպություններ։

Տուրիզմ

խմբագրել

Թհիմփհու քաղաքում կենտրոնացված են երկրի հյուրանոցների մեծ մասը։ Զբոսաշրջիկները քաղաք հիմնականում այցելում են աշնանը՝ Ցեչու փառատոնի ժամանակ։

 
Ազգային հագուստ (Բութան)

Քաղաքի և դրա արվարձանների տեսարժան վայրեր

խմբագրել
 
Թհիմփհուի Տանգո մենաստանը
  • Թհիմփհու-չորթեն՝ Երրորդ Թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկի հուշային չորթենը
  • Ավանդական թղթի արտադրության մանուֆակտուրա
  • Բութանի տեքստիլի թանգարան
  • Բութանի Ազգային գրադարան
  • Կանանց բուդդայական մենաստան
  • Կիրառական արվեստի կենտրոն
  • Ձոնգ Տաշիչո (ամրոց և կառավարության նստավայր)
  • Շաբաթական շուկա
  • Ձոնգ Սիմտոկխա՝ այժմ բուդդայական համալսարան։ Կառուցվել է Շամբդրունգի կողմից, որպես XVII դարի ամրոց։

Կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմռանը մայրցամաքի կողմից փչում է չոր քամի, ընդ որում սառը զանգվածների տեղափոխությանը կանխում են լեռները։ Արդյունքում ձմռանը դիտվում են օրական ջերմաստիճանի մեծ տատանումներ (գիշերները լինում են սառնամանիքներ, սակայն ցերեկը ջերմաստիճանը կարող է լինել +15 °C և ավելի), իսկ տեղումները քիչ են լինում։ Ամռանը Հնդկական օվկիանոսի կողմից քամի է փչում՝ իր հետ բերելով առատ տեղումներ։

Թհիմփհու, Բութանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.6
(69.1)
21.8
(71.2)
23.1
(73.6)
26.2
(79.2)
28.2
(82.8)
29.5
(85.1)
30.0
(86)
29.8
(85.6)
27.4
(81.3)
26.1
(79)
24.3
(75.7)
20.0
(68)
30
(86)
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
14.4
(57.9)
16.4
(61.5)
20.0
(68)
22.5
(72.5)
24.4
(75.9)
24.9
(76.8)
25.0
(77)
23.1
(73.6)
21.9
(71.4)
17.9
(64.2)
14.5
(58.1)
19.78
(67.58)
Միջին օրական °C (°F) 4.9
(40.8)
7.5
(45.5)
10.2
(50.4)
13.6
(56.5)
17.8
(64)
19.8
(67.6)
20.2
(68.4)
20.4
(68.7)
19.1
(66.4)
16.2
(61.2)
11.5
(52.7)
6.7
(44.1)
13.6
(56.5)
Միջին ցածր °C (°F) −2.6
(27.3)
0.6
(33.1)
3.9
(39)
7.1
(44.8)
13.1
(55.6)
15.2
(59.4)
15.4
(59.7)
15.8
(60.4)
15.0
(59)
10.4
(50.7)
5.0
(41)
−1.1
(30)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −21.0
(−5.8)
−19.6
(−3.3)
−12.8
(9)
−5.4
(22.3)
0.6
(33.1)
4.5
(40.1)
7.0
(44.6)
6.1
(43)
2.4
(36.3)
−3.2
(26.2)
−9.1
(15.6)
−14.5
(5.9)
−21
(−5.8)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
33
(1.3)
31
(1.22)
58
(2.28)
122
(4.8)
246
(9.69)
373
(14.69)
345
(13.58)
155
(6.1)
38
(1.5)
8
(0.31)
13
(0.51)
1427
(56,18)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քաղաքում ծնվել են

խմբագրել

Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկը ծնվել է Թհիմփհու քաղաքում։


Թհիմփհու քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bhutan: Districts & Major Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
  2. «Thimphu». Encyclopædia Britannica. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  3. Parekh, N (1986). Himalayan memoirs. Popular Prakashan. էջ 67.
  4. «Bhutan: largest cities and towns and statistics of their population». World Gazetteer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թհիմփհու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 21