Թխման կաղապար, հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի (կարկանդակների, տորթերի և թխվածքաբլիթների) և այլ ուտեստների պատրաստման համար կիրառվող խոհանոցային կահկարասու առարկա՝ միկրոալիքային վառարանի, հացթխման վառարանի կամ հրուշակարանի վառարանի օգտագործմամբ։ Թխման առաջին կաղապարները կերամիկայից էին։ Այժմ առավել տարածված են էմալապատ կամ ցինկապատ մետաղից պատրաստված թխման կաղապարները՝ հաճախ հրակայուն ծածկույթով։ Բացի այդ, արտադրվում են նաև թխման թափանցիկ կաղապարներ, որոնք պատրաստվում են բորոսիլիկատե ապակուց։ Վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում թխման սիլիկոնե կաղապարները, որոնք, ի տարբերություն մետաղյա կաղապարների, ճկուն են, ինչն ավելի հարամրավետ է պատրաստի թխուկը[1] հանելու համար։

XIX դարի վերջի և XX դարի սկզբի թխման կաղապարներ

Թխման կաղապարը հեղուկ խմորն (կաթնահունց կամ բիսկվիթային) ու յուղալի միջուկները պաշտպանում է արտահոսքից, մինչ դրանցում պարունակվող սպիտակուցը վառարանի բարձր ջերմաստիճանից մակարդվի և թանձրացնի զանգվածը։ Այդ իսկ պատճառով դրոժային խմորից պատրաստված հացաբուլկեղենի համար թխման կաղապարներ հազվադեպ են օգտագործվում։ Առանց հրակայուն ծածկույթի կաղապարներն անհրաժեշտ է յուղապատել, որպեսզի պատրաստի թխուկը չկպչի կաղապարին։ Յուղապատված կաղապարների մեջ երբեմն նաև ալյուր կամ մանրացված պաքսիմատ են ցանում։

Կեքսերի, պանետոնեի, կուլիչների թխման խոր կաղապարները փոխառնված են կաթսաներից և չուգունե անոթներից, ավելի ուշ կենտրոնում առաջացած անցքը ծառայում էր ջերմաստիճանի հավասարաչափ բաշխման համար։ Ուղղանկյունաձև կաղապարներն ունեն գրեթե հավասար բարձրություն և լայնություն և սովորաբար օգտագործվում են կաթնահունց խմորի, մսակարկանդակի և հացի թխման համար։ Տափակ, քանդովի կաղապարները սովորաբար շրջանաձև են և կազմված 2 մասից՝ կարգավորվող լայնությամբ կողմնային պատից և հիմքից, և օգտագործվում է տորթերի թխման համար։ Բացի մեծերից, կան նաև թխման մանր կաղապարներ (օրինակ՝ մաֆինների)՝ տապակի ձևով, և կաղապարներ՝ Սուրբծննդյան կամ զատկային թխվածքաբլիթների։ Երկար, ուղղանկյունաձև, բաժականման բոքոն հացի, ինչպես և հենց բոքոնի թխման կաղապարներն ստացել են «պուլման հաց» անունը՝ երկաթուղու պուլման վագոնի[2] համանմանությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.
  2. Анна Китаева Домашний хлеб. — Москва: Эксмо, 2012. — С. 110. — 224 с. — ISBN 978-5-699-57554-1

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Формы для печенья и выпечки // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 659. — 770 с.
  • Похлёбкин, Вильям Васильевич Формы // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 376. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Формы для выпечки // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.