Թերեզա Էլֆֆորսս

շվեդ բեմական դերասանուհի և թատերական ղեկավար

Անտուանետտա Թերեզա Էլֆֆորսս (շվեդ.՝ Antoinette Thérèse Elfforss, ծննդյամբ՝ Էբերգ (շվեդ.՝ Öberg), նոյեմբերի 30, 1823(1823-11-30)[1], Finnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][1] - ապրիլի 16, 1905(1905-04-16)[1][2], Finnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][1]), շվեդ բեմական դերասանուհի և թատերական ղեկավար։ 1869-1888 թվականներին ղեկավարել է Էլֆֆորսս շարժական թատերախումբը[3] [4]:

Թերեզա Էլֆֆորսս
Ծնվել էնոյեմբերի 30, 1823(1823-11-30)[1]
ԾննդավայրFinnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][1]
Մահացել էապրիլի 16, 1905(1905-04-16)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրFinnish church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող և թատրոնի տնօրեն
Ամուսին(ներ)Lars Erik Elfforss?[1]

Կենսագրություն խմբագրել

Թերեզա Էբերգը ծնվել է Ստոկհոլմում, գործարանի սեփականատեր Անդերս Էբերգի և Մարիա Էլիզաբեթ Կանստրյոմի ընտանիքում։ 1837 թվականից եղել է Շվեդիայի Թագավորական բալետի դպրոցի, իսկ 1839 թվականից՝ Դրամատիկական դերասանական դպրոցի (շվեդ.՝ Dramatens elevskola) աշակերտուհի[5]։

1837-1842 թվականներին Թերեզան ակտիվորեն աշխատել է Թագավորական դրամատիկական թատրոնում, 1842-1846 թվականներին խաղացել է Նոր թատրոնում (շվեդ.՝ Nya teatern): 1847 թվականին ամուսնացել է դերասան Լարս Էրիկ Էլֆֆորսսի (1817-1869)՝ իր նորաստեղծ թատերախմբի ղեկավարի հետ։ Այնուհետև նա հանդես է եկել Թերեզա Էլֆֆորսս կեղծանունով։ Թերեզան Էլֆֆորսս թափառական թատերախմբի դերասանուհի էր, իսկ 1886-1888 թվականներին եղել է նրա տնօրենը։ Նա թատրոնի թատերախմբի ղեկավարությունը ստանձնեց ամուսնու հիվանդության ժամանակ և պաշտոնապես նրա մահից հետո՝ 1869 թվականից[3][6]։

Որպես դերասանուհի՝ Թերեզա Էլֆֆորսսը սկսեց պարզամիտ աղջկա և հերոսուհիների դերերով, այնուհետև անցավ դեպի նեոռեալիստական շարժման ժամանակակից սկանդինավյան և արտասահմանյան պիեսների կերպարներին։ Ըստ մի քննադատի՝ «Նրա կատարումները առանձնանում էին մեծ ոգևորությամբ, փոքրիկ մանրուքներով, աշխույժ կյանքի ուժով»[7], և ի նշան իր տաղանդի, նրան տրվեց «Էլիսա Հվասսերը գյուղական միջավայրից» մականունը[7]՝ ի պատիվ Թագավորական դրամատիկական թատրոնի հանրահայտ դերասանուհու, ով այդ ժամանակ համարվում էր Շվեդիայի մեծագույն դերասանուհին[8]։

Թերեզա Էլֆֆորսսը իր կարիերայի ընթացքում մեծ հարգանք էր վայելում, հատկապես որպես թատրոնի ռեժիսոր.

  Տիկին Էլֆֆորսսը 19-րդ դարի Շվեդիայի ամենահայտնի կին ռեժիսորն էր, իսկ «Էլֆֆորսս» թատերախումբը համարվում էր երկրի լավագույն շրջիկ թատրոնը 1870-1880-ականների ընթացքում։ Նրա խաղացանկը, ինչպես նաև դերասանական խաղը գտնվում էին ամենաբարձր մակարդակի վրա, իսկ ռեժիսորը խորապես հարգված և սիրված էր իր գերազանց անձնական առաքինությունների համար։ Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, ապա տիկին Էլֆֆորսսն, ամենայն հավանականությամբ, բացառություն էր շրջիկ թատրոնի բոլոր ռեժիսորների շրջանում։ Նա պատկանում էր նրանցից շատ քչերին, ովքեր կարող էին իրենց մահից հետո թողնել ոչ մեծ կարողություն[7]։  

Որպես ռեժիսոր՝ նա կենտրոնացավ Ֆ. Ա. Դալգրենի, Կ. Աքսել Անրեպի, Եմիլի Լունդբերգի, ինչպես նաև Լորենց Դիտրիխսոնի, Բյոռնստեռնե Բյոռնսոնի և Հենրիկ Իբսենի պիեսների վրա[7]։ Այնուամենայնիվ, նրա ամենամեծ ֆինանսական հաջողությունը Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» պիեսի բեմադրությունն էր, նա հետագայում բեմադրեց ավելի փոքր օպերետներ, քանի որ 1870-1880-ական թվականներին Էլֆֆորսս թատերախմբի ծաղկման շրջանում օպերետների մասսայականությունն այնքան մեծ էր, որ ռեժիսոր Էլֆֆորսսը չկարողացավ անտեսել դրանք[7][9][10] [11]:

Նրա թատերախումբը հաջողությամբ ելույթներ ունեցավ Ստոկհոլմի Յուրգարդստետերնի թատրոնում, ինչպես նաև 1869, 1870, 1874, 1877 և 1878 թվականներին շրջեց Ֆինլանդիայում[12]։

1888 թվականին Էլֆֆորսսը թատերախմբի ղեկավարությունը փոխանցեց Ավգուստ Լինդբերգին (1846-1916), որից հետո նա փոխեց իր անունը Լինդբերգի թատերախումբ։ Էլֆֆորսսը շարունակում էր ելույթ ունենալ Լինդբերգի թատերախմբում մինչև 1893 թվականը։ 1890-1893 թվականների ընթացքում Լինդբերգի թատերախումբն աշխատում էր Գյոթեբորգի Ստորա թատրոնում։ Երբ Լինդբերգի թատերախումբը լուծարվեց 1893 թվականին, նա իր որդու՝ Յուլիուս Էրիկ Էնգելբրեկտ Էլֆֆորսսի (1847-1925) հետ վերադարձավ Ստոկհոլմ, որտեղ էլ մահացավ 1905 թվականին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Antoinetta Thérèse Elffors (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Antoniette Thérèse Elfforss 1823-11-30 — 1905-04-16 Teaterledare, skådespelare
  3. 3,0 3,1 Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Andra delen, 1842—1918, Bonnier, Stockholm, 1918
  4. N. E. Taube. «Antoinetta Thérèse Elfforss». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 28 марта 2019-ին.
  5. «Therése Elfforss» (PDF). IDUM, nr 49 (312). 8 декабря 1893. Վերցված է 28 марта 2019-ին.
  6. N. E. Taube. «Lars Erik Elfforss». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 28 марта 2019-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Antoinetta Thérèse Elfforss, urn: sbl:15962, Svenskt biografiskt lexikon (art av N. E. Taube.), hämtad 2018-06-18.
  8. Stig Torsslow. «E C Elisa (Elise) Hwasser». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 28 марта 2019-ին.
  9. Sverker Ek. «C Axel Anrep». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 28 марта 2020-ին.
  10. «Emilie Lundberg». The History of Nordic Women’s Literature. Վերցված է 28 марта 2020-ին.
  11. «Lorentz Dietrichson». Norsk biografisk leksikon. Վերցված է 28 марта 2020-ին.
  12. «Djurgårdsteatern». Hyperleap. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 28 марта 2020-ին.
  13. «Lindberg, Johan August». Svenskt biografiskt handlexikon. Վերցված է 28 марта 2020-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Österberg, Carin et al. (1990) Svenska kvinnor: föregångare, nyskapare (Lund: Signum) 91-87896-03-6
  • Nordensvan, Georg (1918) Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Andra delen, 1842—1918 (Stockholm: Bonnier)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Էլֆֆորսս» հոդվածին։