Թեոդոր Թորոսևիչ
Թեոդոր Բոգդանի Թորոսևիչ (Թադևոս Ասատուրի Թորոսյան, սեպտեմբերի 6, 1789 կամ սեպտեմբերի 7, 1789[1], Իվանո-Ֆրանկովսկ, Հաբսբուրգի միապետություն - մարտի 2, 1876[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), հայ բժիշկ, դեղագործ, քիմիկոս, գյուտարար, հասարակական գործիչ:
Թեոդոր Թորոսևիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1789 կամ սեպտեմբերի 7, 1789[1] Իվանո-Ֆրանկովսկ, Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | մարտի 2, 1876[1] (86 տարեկան) Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ[3] |
Մասնագիտություն | քիմիկոս, բժիշկ, դեղագործ և հասարակական գործիչ |
Անդամակցություն | Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Teodor Torosiewicz Վիքիպահեստում |
Բժիշկ, հասարակական գործիչ, բարերար Ժոզեֆուս Թորոսևիչի եղբայրը:
ԿենսագրությունԽմբագրել
Թեոդոր Թորոսևիչը ծնվել Է 1789 թվականին Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում: Սովորել է տեղի գիմնազիայում, 1812 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1815 թվականից աշխատել է Լվովում, 1819 թվականին Լվովի Լիչակովսկու փողոցի թիվ 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը (այժմ՝ Լվովի N 12 դեղատուն), քիմիական լաբորատորիա:
Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր: Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի[4]: 1836 թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել:
Ուսումնասիրել է Տրուսկավեց, Նեմիրով, Դրոգոբիչ և այլ առողջավայրերի հանքային ջրերի բուժիչ հատկությունները, արդյունքներն ամփոփել «Գալիցիայի և Բուկովինայի թագավորությունների հանքային աղբյուրները» աշխատությունում: Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանդ», «Մարիա» և «Նավթա» (այժմ՝ «Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրի քիմիական վերլուծությունը, շրջակայքում հայտնաբերել հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արդյունաբերության զարգացմանը:
Թեոդոր Թորոսևիչը մասնակցել է Լվովի հայկական համայնքի կյանքին, զբաղվել բարեգործությամբ. իր միջոցներով Լվովում բացել է հոգևոր դպրոց[5]:
Հեղինակ է բնագիտական, քիմիական բազմաթիվ գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է: Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ: Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների[6][7]:
ՄահԽմբագրել
Մահացել է 1876 թվականին Լվովում: Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը: Մահարձանին լեհերեն գրված է.
Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ: Փառք նրա հիշատակին: |
ՀիշատակԽմբագրել
- Թեոդոր Թորոսևիչի կիսանդրին գտնվում է Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում, դիմանկարը (նկարիչ Ա. Ռեյխման)՝ Լվովի պատմության թանգարանում
- Թեոդոր Թորոսևիչի անունով է կոչվել Լվովի փողոցներից մեկը
- Տրուսկավեցի քաղաքային զբոսայգու հանքային ջրերի ըմպելասրահի պատին 1977 թվականին փակցվել է Թեոդոր Թորոսևիչի բրոնզե հուշատախտակը
ԳրականությունԽմբագրել
- С. Кравчикевич. Биография Теодора Торосевича, заслуженного Аптекаря и химика. Львов, 1875.
- R. Rembieliński, B. Kuźnicka, Historia farmacji, PZWL, Warszawa 1987.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Torosiewicz, Theodor (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 46. — S. 152.
- ↑ Личаківський некрополь (укр.) — P. 133.
- ↑ Личаківський некрополь (укр.) — P. 137.
- ↑ «Հայ Բժշկության Պատմության Թանգարան»։ Հայ Բժշկության Պատմության Թանգարան։ Վերցված է 2016-09-07
- ↑ «Союз армян Украины - Армяне Украины: Теодор Торосевич – первооткрыватель трускавецкой минеральной воды, организатор курортов»։ sau.net.ua։ Վերցված է 2016-09-07
- ↑ «Լեհահայ բժիշկները եվ դեղագործները»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-09-07
- ↑ «Armenian Theodor Torosevich is the pioneer of truskavetsky mineral water, the organizer of resorts.»։ rusarticlesjournal.com։ Վերցված է 2016-09-07