Թեոդոսիոսի կոթող
Թեոդոսիոսի կոթող (Եգիպտական սյուն) (թուրքերեն՝ Dikilitaş), հին եգիպտական կոթող, որը կառուցել է Թութմոս III փարավոնը (18-րդ դինաստիա)։ Կոթողը գտնվում է Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում՝ Կոստանդնուպոլսի հիպոդրոմի տարածքում։ Ներկայումս այդ տարածքը կոչվում է At Meydanı կամ Սուլթանահմեդ հրապարակ։ 390 թվականին կոթողը Կոստանդնուպոլսում կանգնեցվել է հռոմեական կայսր Թեոդոսիոս Ա Մեծ-ի հրամանով։
Թեոդոսիոսի կոթող թուրքերեն՝ Dikilitaş | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոթող |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Վայր | Սուլթանահմեդ |
Գտնվում է ափին | Բոսֆոր |
Ճարտարապետական ոճ | հին եգիպտական |
Անվանված է | Թեոդոսիոս Ա Մեծ |
Հիմնադրված է | մ․թ․ա․ 1460 թվական |
Շինարար | Թութմոս III |
Ճարտարապետ | Պուեմրա |
Պատվիրող | Թութմոս III |
Կարգավիճակ | պետական պահպանության տակ |
Ժառանգության կարգավիճակ | լավ պահպանված |
![]() | |
![]() | |
Կոթողը Ստամբուլի ամենալավ պահպանված կոթողներից մեկն է և միակը, որը բերվել է Եգիպտոսից։ Երկրորդ պահպանված կոթողը, որը պատրաստված էր եգիպտական պորֆիրից, խիստ վնասված է և գտնվում է Ստամբուլի հնագիտական թանգարանի բակում։
Նկարագրություն Խմբագրել
Կոթողը հանդիսանում է քառակողմ մենաքար, որը կառուցված է վարդագույն ասուանյան գրանիտից։ Կոթողի հիմքում ընկած է քառակուսի, իսկ կոթողը ծայրը եզրափակվում է քառակողմ բուրգով։ Կոթողի բոլոր չորս կողմերը պատված են եգիպտական հիերոգլիֆներով։ Կոթողի վերին հատվածում պատկերված է փարավոն Թութմոն III-ը, ով բռնած է եգիպտական աստված Ամոն- Ռայի ձեռքը[1]։
Պատվանդանը բաղկացած է երկու մասերից։ Ստորին հատվածը երկհարկ մենաքար է։ Ստորին հարկը ուղղակի զուգահեռանիստ է՝ հիմքում քառակուսի։ Վերինը համանման ֆիգուր է, սակայն հիմքում ավելի փոքր քառակուսի է։ Քառակուսու ծայրերը կարմիր գրանիտից պատրաստված շեղանկյուններ են։
Կոթողի բարձրությունը կազմում է 18,54 մետր, իսկ պատվանդանի հետ միասին՝ 25,6 մետր։
Պատմություն Խմբագրել
Սկզբնապես կոթողը գտնվել է Թեբեի Քարնաքի տաճարի յոթերորդ դարպասի մոտ, որը տեղադրվել է մ․թ․ա․ 1460 թվականին։ Կոթողը կանգնեցվել է ի պատիվ Թութմոս III կառավարման երեսուներորդ տարեդարձի։ Ճարտարապետը եղել է Պուեմրան։ Սկզբնական շրջանում ունեցել է 37,77 մետր բարձրություն և մոտ 542,94 տոննա ծանրություն։ Կոթողը վրա փորագրված գրությունը վկայում է փարավոնի դեպի Միջագետք հաղթական արշավանքի վերաբերյալ։ Թեոդոսիոս Մեծ կայսր հրամանով կոթողը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Տեղափոխման ժամանակ կոթողը պարկեցրել են թմբի վրա և ձգել դեպի Նեղոսի ափ։ Այնուհետև, կոթողը բարձրացրել են բարկասի վրա և տարել դեպի Ալեքսանդրիաէ բեռնելով հատուկ նավի վրա։ Տեղափոխման ժամանակ փխրուն գրանիտե մենաքարը կոտրվել է երկու մասի։ Վերին հատվածը, որն ունեցել է 19,59 մետր բարձրություն և մոտ 281,6 տոննա զանգված, վերամբարձ հատուկ կռունկի միջոցով (գերանի) տեղադրվել է բրոնզե հենարանի և մարմարե պատվանդանի վրա։
395 թվականից հետո կոթողը վեր է ածվել շատրվանի։ Ջրամատակարարման խողովակը մտցվել է պատվանդանի աջ հատված, իսկ շիթը ժայթքել է բրոնզե 4 խողովակներից։
Կոթող Խմբագրել
-
Գրության ստորին հատվածը (հարավային թև)
-
Գրության վերին հատվածը (հարավային թև)
-
-
Պատվանդան Խմբագրել
-
Կայսրը և նրա արքունիքը (հյուսիսային թև)
-
Մարտակառքերի պայքար (հարավային թև)
-
Բարբարոսների հպատակեցում (արևմտյան թև)
-
Տեսարան կրկեսում, ստորին հատվածում պարողներն են, երաժիշտները և երգեհոնահարները (արևելյան թև)
Գրություններ պատվանդանի վրա Խմբագրել
Պատվանդանի արևելյան թևում առկա է լատիներեն գրություն, որը բաղկացած է հինգ հեկզամետրերից։ Չնայած նրան, որ պատվանդանի ստորին հատվածում առկա է ճեղքվածք, դեռևս 16-րդ դարում գրությունը թարգմանվել է ճանապարհորդների կողմից։
- DIFFICILIS QVONDAM DOMINIS PARERE SERENIS
- IVSSVS ET EXTINCTIS PALMAM PORTARE TYRANNIS
- OMNIA THEODOSIO CEDVNT SVBOLIQVE PERENNI
- TER DENIS SIC VICTVS EGO DOMITVSQVE DIEBVS
- IVDICE SVB PROCLO SVPERAS ELATVS AD AVRAS
Թարգմանություն․
«Չնայած նախկինում ես հակազդել եմ ընդիմություններին, ես ստացա հրաման լսելու անվրդով տիրակալներին, որ նրանց տանեմ դափնեպսակ, երբ բռնակալները կտապալվեն։ Ամեն ինչ ընկրկում է Թեոդոսիոսի և նրա հավերժ դինաստիայի առջև։ Այդտեղ կա նաև իմ ճշմարտությունը։ Ես պարտվել եմ և երեքից տաս օրում ընդունեցի տիրակալին, ով բարձրացել էր օդ՝ Պրոկուլի պրեֆեկտի օրոք»։
Արևմտյան հատվածում միևնույն գրությունը կրկնվում է երկու էլեգիական քառյակներով, որը գրված է բյուզանդերեն (հին հունարեն), չնայած նա հայտարարում է, որ պահանջվել է 32 օր (TPIAKONTA ΔYO), այլ ոչ 30, ինչպես նշված է կոթողի վրա․
- KIONA TETPAΠΛEYPON AEI XΘONI KEIMENON AXΘOC
- MOYNOC ANACTHCAI ΘEYΔOCIOC BACIΛEYC
- TOΛMHCAC ΠPOKΛOC EΠEKEKΛETO KAI TOCOC ECTH
- KIΩN HEΛIOIC EN TPIAKONTA ΔYO
Թարգմանություն․
«Այն չորս անկյուններ ունեցող սյուն է, որը կանգնեցված է հողի վրա։ Միայն Թեոդոսիոս կայսրն է համարձակվել տեղադրել այն նորից։ Պրոկլոսը հրավիրվել է իրականացնելու հրամանը և այդ հսկա կոթողը տեղադրվել է 32 օրով»։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Вся Турция. под ред Авни Алан. стр.22-23. ISBN 978-975-01147-8-6
Արտաքին հղումներ Խմբագրել
- Թեոդոսիոսի կոթող // Բյուզանդական դաշինք
- Թեոդոսիոսի կոթող // Բյուզանդական բառարան