Թեղի էլիպսաձև
Թեղի էլիպսաձև | |
![]() Թեղի էլիպսաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թեղազգիներ (Ulmaceae) |
Ցեղ | Թեղի (Ulmus) |
Տեսակ | Թեղի էլիպսաձև (U. glabra) |
Միջազգային անվանում | |
Ulmus glabra | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Տվյալների անբավարարություն ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Թեղի էլիպսաձև (լատին․՝ Ulmus elliptica), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Խոշոր ծառ է մինչև 40 մ բարձրությամբ և 1-1,5 մ բնի տրամագծով։ Սաղարթը լայն-գլանաձև է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն կամ կարմրագորշավուն է։ Տերևներն էլիպսաձև են, սղոցաեզր, մինչև 15 սմ երկարությամբ։ Ծաղիկներն աննշան են, մանր, կանաչավուն։ Թևապտուղները հակառակ-ձվաձև են, էլիպսաձև կամ կլորավուն, 3 սմ երկարությամբ, կենտրոնում գտնվող ընկուզիկով։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են մայիսին, այդ ժամանակաշրջանը համընկնում է գարնան ավարտին։
Տարածվածություն խմբագրել
Բնական պայմաններում հանդիպում է Կովկասում, Եվրոպայի արևմուտքում։ Հայաստանի շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում։ Հանդիպում է միջին և վերին լեռնային գոտիներում, կաղնաբոխային և հաճարի անտառներում, ծովի մակերևույթից 1300-2100 մ բարձրության վրա։ Համարվում է տիպիկ բարձրլեռնային ծառատեսակ։ Չնայած այդ հանգամանքին, մեծ հաջողությամբ է աճում նաև մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմաններում։ Լուսասեր է, պահանջկոտ հողի բերրիության նկատմամբ, խոնավասեր է, բավականին ցրտադիմացկուն։
Կիրառություն խմբագրել
Այս ծառատեսակը հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ, որը կործանարար է թեղիների համար[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 152։