Թելման Գդլյան
Թելման Խորենի Գդլյան (ռուս.՝ Те́льман Хоре́нович Гдлян, դեկտեմբերի 20, 1940, Մեծ Սամսար, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային և ռուսական հասարակական և պետական գործիչ։ Եղել է ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ կարևոր գործերի քննիչ։ Մեծ համբավի Է հասել Ուզբեկական ԽՍՀ-ի «բամբակի մաֆիայի» բացահայտած գործով։ Աշխատանքային տարիների ընթացքում ԽՍՀՄ բարձրաստիճան ղեկավարների կաշառակերությունների գործունեությունների մասին հավաքել է փաստեր[1]։ Ապրում է Մոսկվա քաղաքում[2]։ 1995-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր[3]։
Թելման Գդլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Սամսար, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սարատովի պետական իրավագիտական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, քրեական քննիչ և Պետական Դումայի անդամ |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ և ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի ժողովրդական կուսակցություն (Գդլյանի կուսակցություն) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 2nd State Duma of the Russian Federation? |
Telman Gdlyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹելման Գդլյանը ծնվել է 1940 թվականին Մեծ Սամսար գյուղում, հողագործ Խորեն Գդլյանի ընտանիքում։ Նրան Թելման են անվանել ի պատիվ գերմանացի հեղափոխական Էռնստ Թելմանի։ Բացի Թելոյից (այդպես էր անվանում մայրը Թելմանին) ընտանիքում ապրում էին նրա վեց եղբայրները։ 1947 թվականին, Հայրենական Մեծ պատերազմից երկու տարի անց Թելմանը ընտանիքի հետ տեղափոխվում է Աբխազիա։ Թելմանի մանկությունն ու պատանեկությունն անցնում է Սուխում քաղաքում։ Այստեղ նա հաճախում է դպրոց, սովորում է գերազանց, դրսևորում է օրինակելի վարք։ Ամբողջ 10 տարիների ընթացքում նրա լուսանկարը տեղ էր զբաղեցրել գերազանց առաջադիմությամբ աշակերտների պատվո տախտակին։ Պատանեկության տարիներին նա իր հասակակիցների մեջ առաջինն էր, ում ընդունեցին կոմերիտական շարքերը։ Դպրոցն ավարտելուց հետո 1959- 1962 թվականներին ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում։ Սարատովի մարզում ծառայության ընթացքում կարգապահության և գերազանց ծառայության համար նրան ներկայացնում են ԽՄԿԿ շարքերը՝ որպես անդամության թեկնածու։ 1962 թվականին Գդլյանին ընդունում են Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1964-1968 թվականներին սովորել է Սարատովի իրավաբանական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո ստանում է իրավաբանի դիպլոմ և որպես դատախազության քննիչ աշխատանքի անցնում Բարիշսկի շրջանում։ Երկու տարի անց նույն պաշտոնով տեղափոխվում է Ուլյանովսկ քաղաքի Զավոլժսկի շրջան։ Այստեղ Գդլյանը երկու տարվա ընթացքում դառնում է Ուլյանովսկ քաղաքի դատախազության ավագ քննիչ և այդ պաշտոնում աշխատում է յոթ տարի։ 1981 թվականին նրան նշանակում են Ուլյանովսկի մարզի դատախազության հատուկ գործերով ավագ քննիչ, իսկ երկու տարի անց՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ գործերով ավագ քննիչ։ Գդլյանը բացահայտել է էստոնացի գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր Յոհաննես Խանտի գործը։ Վերջինիս դատապարտեցին 15 տարի ժամկետով, և նա մահացավ բանտում։ Գդլյանի անունը ԽՍՀՄ-ում ավելի հայտնի դարձավ, երբ նա ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ գործերով ավագ քննիչ Նիկոլայ Իվանովի հետ բացահայտում են «բամբակի գործը»։ Գործով անցնող բարձրաստիճան չինովնիկներից որոշները դատապարտվեցին, ոմանք ինքնասպան եղան, ոմանք էլ ազավեցին աշխատանքից։ 1989 թվականի մայիսին ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործ է հարուցել Թելման Գդլյանի և Նիկոլայ Իվանովի դեմ, մեղադրելով նրանց Ուզբեկստանի գործի ժամանակ խախտումներ թույլ տալու համար։ Քրեական գործը կառչվել է 1991 թվականի օգոստոսին՝ երկրում քաղաքական փոփոխությունների պատճառով։
1990 թվականի փետրվարին Գդլյանին հեռացնում են Կոմունիստական կուսակցության շարքերից։ Ապրիլին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Գդլյանին և Իվանովին մեղադրանք ներկայացրեցին չհիմնավորված հայտարարությունների համար[4]։
Գդլյանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական և Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ռուսական «Հայացք» (ռուս.՝ «Взгляд» ) հեռուստածրագիր հաղորդավար Եվգենի Դոդոլևի հետ թողարկել Է «Բուրգ-1» (ռուս.՝ «Пирамида-1») գիրքը։
1991 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Ռուսաստանի ժողովրդական կուսակցությունը» (ռուս.՝ «Народная партия России» (партия Гдляна))։ Նույն թվականի օգոստոսի 19-ին Արտակարգ դրության պետական կոմիտեի հրամանով ՊԱԿ-ի աշխատակիցները ձերբակալում են Գդլյանին[5] և օգոստոսի 21-ին ձախողված հեղաշրջումից հետո ազատ են արձակում։
1991-1994 թվականներին Գդլյանը Նիկոլայ Իվանովի և Եվգենի Դոդոլևի հետ միասին հրատարակում են «Անօրինության ժամանակների մաֆիան» (ռուս.՝ «Мафия времен беззакония»), «Քրեական գործ» (ռուս.՝ «Кремлёвское дело»), «Բուրգ-2» (ռուս.՝ «Пирамида-2») գրքերը։
1992-1994 թվականներին ղեկավարել է «Նոր Ռուսաստան» քաղաքական դաշինքը, որի մեջ մտնում էին 10 կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Սահմանադրական խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի անդամ էր։
1995-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Պետական Դումայի երկրորդ գումարման պատգամավոր։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Սուսաննա Հակոբովնան (1957) աշխատում է թերապևտ։
- Որդին՝ Մարտին Գդլյանը (1981) ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Բուտիրյան բաժանմունքի պետի տեղակալն է[6][7]։
- Դուստրը՝ Անժելան, իրավաբան է, 2011-2013 թվականներին եղել է իրավաբանական վարչության Մոսկվա քաղաքի հողային ռեսուրսների պետ, 2014 թվականից Մոսկվա քաղաքի Անշարժ գույքի կառավարման վարչություն պետի տեղակալն է։
Աղբյուրներ
խմբագրել- Тельман Гдлян: биография, фото
- Биография на сайте www.peoples.ru
- Биография на сайте politiki.org
- Интервью с экс-генералом КГБ О. Калугиным
- Гдлян и Иванов: застрельщики «узбекского дела», статья в еженедельнике «Аргументы и факты»
- Статья Т. Гдляна в газете «Новый Взгляд» (1995)
- В. И. Илюхин: «Узбекские» миллионы Гдляна «воевали» в Нагорном Карабахе Արխիվացված 2010-09-10 Wayback Machine
- Узбекское «хлопковое дело» почти четверть века спустя.(չաշխատող հղում) Интервью с Тельманом Гдляном на Радио «Свобода» (18.06.2008)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гдлян и Иванов. Застрельщики «узбекского дела» — «Аргументы и факты», № 17 (1278) от 27.04.2005
- ↑ Где сейчас Гдлян и Иванов, чем занимаются?
- ↑ ГДЛЯН ТЕЛЬМАН ХОРЕНОВИЧ, депутат ГД РФ.
- ↑ ПОСТАНОВЛЕНИЕ ВС СССР от 18.04.1990 n 1438-1 О ВЫВОДАХ КОМИССИИ ДЛЯ ПРОВЕРКИ МАТЕРИАЛОВ, СВЯЗАННЫХ С ДЕЯТЕЛЬНОСТЬЮ СЛЕДСТВЕННОЙ ГРУППЫ ПРОКУРАТУРЫ СОЮЗА ССР, ВОЗГЛАВЛЯЕМОЙ Т.Х. ГДЛЯНОМ
- ↑ Хроника путча. Часть II
- ↑ Чиновников управления образования поймали на взятке
- ↑ «Գդլյանի որդին հայտնվել է աղմկահարույց գործի կիզակետում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելման Գդլյան» հոդվածին։ |