Թեթրի Գիորգիի եկեղեցի
Թեթրի Գիորգիի եկեղեցի (թարգմանաբար՝ «Սպիտակ Գիորգիի եկեղեցի», վրաց.՝ თეთრი გიორგის ეკლესია), ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի երկրամասի Ախմետայի շրջանի Ածղուր փոքրիկ գյուղում՝ բարձրաբերձ բլրի վրա։ Վանական համալիրն ներառում է բուն եկեղեցին, զանգակատունը, կառույցը շրջապատող պարիսպը, ինչպես նաև հարակից շինություններ։ Կառուցված է վրացական ճարտարապետական ոճով։
Թեթրի Գիորգիի եկեղեցի თეთრი გიორგის ეკლესია | |
---|---|
Թեթրի Գիորգիի եկեղեցին Ածղուրում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Ածղուր, Ախմետայի շրջան |
Տարածաշրջան | Կախեթ |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | Վրացական ճարտարապետություն |
Թեթրի Գիորգիի եկեղեցին կառուցվել է 10-13-րդ դարերում, իսկ զանգակատունը՝ 16-րդ դարում։ 19-20-րդ դարերում վանական համալիրը կառուցապատվել է, իսկ շրջակայում կառուցվել են կրոնական բովանդակությամբ օժանդակ շինություններ։
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցին կառուցված է ուշմիջնադարյան վրացական ճարտարապետական ոճով։ Խաչագմբեթ է՝ գմբեթի վրա վեր է խոյանում վրաց ուղղափառ եկեղեցու դավանանքի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Գևորգի խաչը։ Շինությունը կառուցված է երեք շինարարական շերտերից՝ գմբեթի արևելյան մասը, 16-րդ դարում կառուցված գմբեթը և աղյուսային հատվածը։
Եկեղեցում ամեն տարի օգոստոսի 14-ին (արդեն օգոստոսի 28-ին) նշվում է Թեթրի Գիորգիի տոնակատարությունը։ Տոնակատարության ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալները Թեթրի Գիորգիի համար կատարում են զոհաբերություն՝ թռչունների (հիմնականում՝ աքաղաղի) տեսքով։
Եկեղեցին գործուն է և ենթարկվում է վրաց ուղղափառ եկեղեցու Ալավերդու թեմին։
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- საქართველოს ისტორიისა და კულტურის ძეგლთა აღწერილობა, ტ. 2. თბ., 2004.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թեթրի Գիորգիի եկեղեցի կատեգորիայում։ |